05 Հոկտեմբեր 09
Լողա, իմ նավակ
 
 
0
“Jazzel”-ի տեսահոլովակի պրեմիերան


Հոկտեմբերի 1-ին Aftershockrepublic ակումբում տեղի ունեցավ Jazzel  վոկալ խմբի տեսահոլովակի պրեմիերան, որ նկարահանվել է “Լողա, իմ նավակ” երգի հիման վրա:  Տեսահոլովակի ռեժիսորն է Աննա Արեւշատյանը: Օպերատորը Սուրեն Թադևոսյանն է, համակարգչային գրաֆիկան` Սուրեն Սարգսյանի, իսկ կերպարների ստեղծման վրա աշխատել է Անահիտ Աղաջանյանը:

Jazzell խումբ
Jazzell խումբ


Տեսահոլովակը պատրաստված է նորագույն համակարգչային գրաֆիկայի էլեմենտներով:  “Անիրականության մթնոլորտ էի ցանկանում ստանալ: 6 սցենար եմ ունեցել, խմդիր կար տեսահոլովակում 6 աղջկա այնպես ցույց տալ, որ կերպարները հիշվեն: 6 կերպար ունենք, որ սիրո, արդարության, ժամանակի, ուժի, բնության եւ խաղաղության սիմվոլներն են: Ֆիլմ տեսահոլովակներ եմ նախընտրում: Երգը շատ տպավորիչ է: Աղջիկներն երգում են խորը փիլիսոփայական երեւույթների մասին: Տեսահոլովակում ամեն ինչ համահունչ է ”,- ասաց տեսահոլովակի ռեժիսոր Աննա Արեւշատյանը:

“Լողա իմ նավակ” երգի խոսքերի հեղինակն է  Գեւորգ Գրիգորյանը, երաժշտությունը գրել է  Jazzel  վոկալ խմբի գեղարվեստական ղեկավար Նաիրա Գուրջինյանը: Միահյուսել են խորը փիլիսոփայական տեքստն ու երաժշտական դրամատուրգիան:

Աննա եւ Շուշանիկ Արեւշատյանններ, Նաիրա Գյուրջինյան
Աննա եւ Շուշանիկ Արեւշատյանններ, Նաիրա Գյուրջինյան


Երգի վրա աշխատել են նաեւ երաժիշտներ Արման Ջալալյանը (Մանչ)` հարվածային գործիքներ, Վարդան Առաքելյանը` բաս կիթառ եւ Հովակ Ալավերդյանը` սոլո կիթառ:

“Այստեղ ներկա են այնպիսի տաղանդավոր ու հարգարժան  մարդիկ, որ եթե մենք հնարավորություն ունենայինք կարմիր գորգ  փռելու, ապա անպայման դա կանեինք”,- ասաց Jazzel  վոկալ խմբի գեղարվեստական ղեկավար Նաիրա Գուրջինյանը:

“Լողա իմ նավակ” երգի խոսքերի հեղինակ Գեւորգ Գրիգորյան
“Լողա իմ նավակ” երգի խոսքերի հեղինակ Գեւորգ Գրիգորյան


Հյուրերը` դերասան Միքայել Պողոսյանը, Նուռը,  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոդյուսեր Արմեն Մանուկյանը, մաէստրո Երվանդ Երզնկյանը, ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը,  կոմպոզիտոր Մարտին Ահարոնյանը, պրոդյուսեր Արվին Քոչարյանը,  երաժիշտ Արմեն Հյուսնունցը, Գիսանե Պալյանը, “The Beautified Project”-ի մեներգիչ Անդրե Սիմոնյանը , “Ռադիո Վանի” ողջ անձնակազմը` Ժակը, Գլումովը եւ շատ ուրիշներ Jazzel-ին շնորհավորեցին ճաշակով երաժշտության եւ տեսահոլովակի համար: “Ինձ համար հայտնագործություն էր թե երգը, թե տեսահոլովակը: Տեսահոլովակի մեջ կա այն, ինչն այսօր բացակայում է: Կեցցե սերը եւ մենք: Շնորհակալ եմ օպտիմիզմի համար: Դա բոլորիս պակասում է”,- ասաց դերասան Միքայել Պողոսյանը:

“Էսթետիկական հաճույք ստացա: Տաղանդավոր եմ հորս շնորհիվ: Դպրոց չէի ուզում գնալ, ստիպում էր, լեզուներ չէի ցանկանում սովորել, ասում էր, չէ պետք է: Մենակ բանակ գնալն ու ամուսնանալն եմ սեփական կամքով արել: Շնորհավորում եմ, հրաշալի նախաձեռնություն է ”,- ասաց Եգոր Գլումովը:

Միջոցառման ընթացքում Jazzel-ի աղջիկները հյուրերին ներկայացան 30 րոպեանոց կենդանի համերգային ծրագրով:

Հեղինակ` Լիլիթ Բաբայան
Լուսանկարները` Ասատուր Եսայանց


 
 
Jazzell խումբ

Jazzell խումբ

Հյուրեր

Հյուրեր

Jazzell-ի առաջին սերնդից

Jazzell-ի առաջին սերնդից

“Ռադիո Վան” եւ “Ռուսկոյե ռադիո” ռադիոկայանների տնօրեն Շուշանիկ Արեւշատյան

“Ռադիո Վան” եւ “Ռուսկոյե ռադիո” ռադիոկայանների տնօրեն Շուշանիկ Արեւշատյան

Գեղեցիկ զույգ

Գեղեցիկ զույգ

Արման Դավթյան – Նուռ

Արման Դավթյան – Նուռ

Նուռ եւ ռադիո “Վանի” երաշժտական պրոդյուսեր Սոլոյան Մերի

Նուռ եւ ռադիո “Վանի” երաշժտական պրոդյուսեր Սոլոյան Մերի

Տեսահոլովակի օպերատոր Սուրեն Թադեվոսյան եւ Նաիրա Գյուրջինյան

Տեսահոլովակի օպերատոր Սուրեն Թադեվոսյան եւ Նաիրա Գյուրջինյան

Նաիրա Գյուրջինյան եւ պրոդյուսեր Արմեն Հովհաննիսյան

Նաիրա Գյուրջինյան եւ պրոդյուսեր Արմեն Հովհաննիսյան

Նաիրա Գյուրջինյան եւ դիմահարդար Անաիդան

Նաիրա Գյուրջինյան եւ դիմահարդար Անաիդան

Նաիրա Գյուրջինյան եւ Եգոր Գլումով

Նաիրա Գյուրջինյան եւ Եգոր Գլումով

Նաիրա Գյուրջինյան եւ Արսեն Գրիգորյան

Նաիրա Գյուրջինյան եւ Արսեն Գրիգորյան

Նաիրա Գյուրջինյան եւ հյուրեր

Նաիրա Գյուրջինյան եւ հյուրեր

N- Project-ի Զորոն ընկերուհու հետ

N- Project-ի Զորոն ընկերուհու հետ

Հյուրեր

Հյուրեր

“Լողա իմ նավակ” երգի խոսքերի հեղինակ Գեւորգ Գրիգորյան

“Լողա իմ նավակ” երգի խոսքերի հեղինակ Գեւորգ Գրիգորյան

 Jazzell-ի աղջիկները

Jazzell-ի աղջիկները

 Jazzell-ի աղջիկները

Jazzell-ի աղջիկները

 Jazzell-ի աղջիկները

Jazzell-ի աղջիկները

 Jazzell-ի աղջիկները

Jazzell-ի աղջիկները

DJ Ժակը Մանեի հետ

DJ Ժակը Մանեի հետ

Հյուրեր

Հյուրեր

Եգոր Գլումով եւ ռոքերներ

Եգոր Գլումով եւ ռոքերներ

Եգոր Գլումովը դստրերի հետ, Ռադիո “Վան”-ի երաժշտական պրոդուսեր Սոլոյան Մերի, Կարեն “32 ատամ”

Եգոր Գլումովը դստրերի հետ, Ռադիո “Վան”-ի երաժշտական պրոդուսեր Սոլոյան Մերի, Կարեն “32 ատամ”

Գարիկ, Կարեն, Արամ MP3 – “32 ատամ”

Գարիկ, Կարեն, Արամ MP3 – “32 ատամ”

“Էմփիռեյ” խմբից Գիսանե Պալյան

“Էմփիռեյ” խմբից Գիսանե Պալյան

Դերասան Միքայել Պողոսյան

Դերասան Միքայել Պողոսյան

Բարմեն

Բարմեն

Աննա Արեւշատյան, “Մենք մեր մասին” ամսագրի հիմնադիր եւ տնօրեն Պավել Սարգսյանը կնոջ հետ

Աննա Արեւշատյան, “Մենք մեր մասին” ամսագրի հիմնադիր եւ տնօրեն Պավել Սարգսյանը կնոջ հետ

Աննա Արեւշատյան, Միքայել Պողոսյան, Երվանդ Երզնկյան

Աննա Արեւշատյան, Միքայել Պողոսյան, Երվանդ Երզնկյան

Աննա եւ Շուշանիկ Արեւշատյանններ, Նարիա Գյուրջինյան

Աննա եւ Շուշանիկ Արեւշատյանններ, Նարիա Գյուրջինյան

Աննա Արեւշատյան, տեսահոլովակի ռեժիսոր

Աննա Արեւշատյան, տեսահոլովակի ռեժիսոր

Արամ MP3 եւ Կարեն

Արամ MP3 եւ Կարեն

Արամ MP3 եւ Նաիրա Գուրջինյան

Արամ MP3 եւ Նաիրա Գուրջինյան

Հյուր

Հյուր

Վահագ “32 ատամ”

Վահագ “32 ատամ”

0
2454 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: