×


Լուսինա

Լուսինա

“Bankrupt”-ը հինգ տարի հետո, բայց առաջինը` Bravo.am-ում Լուսինան հինգ տարի առաջ Պրահայում “Bankrupt” /«Բանկրոտ»/ երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանել ու միայն այսօր է որոշել ներկայացնել երկրպագուների “դատին”: Տեսահոլովակը նկարահանել է “Dawson production”-ը: Ռեժիսորը Նազեն Ֆայադն է: “Ներկայացնում եմ, որովհետեւ ուզում եմ հասկանալ` ինչ եմ արել: Կարող էի գցել, բայց տեսահոլովակում արտիստիզմ եւ տրագեդիա կա, սովորական բարի կլիպ չէ, նյութ կա: Ոչ ստանդարտ աշխատանք է”,- Bravo.am-ին ասաց Լուսինան: “Սիրո մեջ “բանկրոտ” լինելու մասին է” Տեսահոլովակը երեք կյանքի պատմություն է ներկայացնում, երեք “կոտրված” սիրո դեպք: Տեսարանները  նկարահանվել են Պրահայի` մոտ երեք հարյուր տարվա պատմություն ունեցող գրադարանում: “Սիրո մեջ “բանկրոտ” լինելու մասին է, երբ ամեն ինչ կործանվում է: Հերոսուհիները Պրահայում հայտնի մոդելներ են, հղի կինն էլ` թատրոնի դերասանուհի: Տխրություն է, բայց վերջում ես հայտնվում եմ իրենց կողքին ու ցանկանում ասել, որ հույս կա, կյանքը շարունակվում է, լավ է լինելու: Մի մտածեք, թե ոչինչ հնարավոր չէ փրկել”,- պատմեց երգչուհին: Լուսինան մտածում է, որ որոշ մարդիկ “Bankrupt” երգի տեսահոլովակը կատեն, շատերն էլ կսիրեն. “Չգիտեմ` ինչ արձագանք կունենա, մարդիկ ինչպես կընդունեն: Անկեղծ ասած, ես էլ չգիտեմ` ինչու նկարահանեցի այս տեսահոլովակը: Ռեժիսորը շատ զիլ, տարօրինակ մտքերով, կրեատիվ անձնավորություն էր”: Տեսահոլովակը` ստորեւ: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW