×


Լուսինան Բեյրութում

Լուսինա

Երգչուհին իր առաջին CD-ն ներկայացրեց նաեւ Բեյրութում Բեյրութի Virgin Mega Store երաժշտական խանութը նոյեմբերի 15-ին հյուրընկալել էր երգչուհի Լուսինային: Ինչպես հայտնում է Բեյրութի հայկական հեռուստաընկերությունը, իր առաջին ալբոմը հրապարակելուց հետո երգչուհին ցանանում էր Բեյրութում հանդիպել երկրպագուներին եւ մակագրել նրանց CD-ները: Լուսինան եւ Գի Մանուկյանը շնորհանդեսի ժամանակ «Սա իմ առաջին ալբոմն է, եւ այն շատ կարեւոր է ինձ համար, ինչպես յուրաքանչյուր արտիստի: Ինձ համար շատ կարեւոր է նաեւ ալբոմս Հայաստանից դուրս` Լիբանանի հայ համայնքին ներկայացնելը: Ցանկանում եմ իմ երաժշտությունը տարածել եւ տալ բոլորին: Կարեւորում եմ ալբոմի տարածումը նաեւ Հայաստանի սահմաններից դուրս»,- ասում է երգչուհին: Լունինայի առաջին CD-ի շնորհանդեսը Բեյրութում Լուսինան հաջողության հասնելու համար պետք է ընտրեր երաժշտության այն ոճերը, որոնք այսօր առավելագույնս պահանջված են նոր, երիտասարդ սերնդի կողմից: Նա իր ալբոմը ներկայացրել է անգլերեն լեզվով, որպեսզի այն հասանելի  դարձնի աշխարհին, բայց չի բացառում, որ առաջիկայում կարող են լինել նաեւ հայերեն երգերից կազմված ալբոմներ: «Առաջին CD-ի մեջ հիմնականում փոփ-երաժշտություն է, կա նաեւ R&B: Առաջին ալբոմս փորձ է անգլերեն լեզվով, սակայն հետագայում, իհարկե, լինելու են նաեւ հայերեն երգեր: Առիթից օգտվելով` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ պրոդյուսերին` Գի Մանուկյանին, որովհետեւ նա է ալբոմի հեղինակը»,- ասում է Լուսինան: Լուսինան մակագրում է CD-ները եւ պաստառները Նրա առաջին ալբոմն արտադրվել է լիբանանահայ երաժիշտ Գի Մանուկյանի կողմից: Վերջինս ասում է, որ Լուսինայի հետ աշխատել է առաջին ալբոմի վրա ոչ միայն երգչուհու կարողությունների, այլեւ նրա ազնիվ բնավորության շնորհիվ: «Ամենակարեւորն այն է, որ Լուսինան շատ լավ անձ է: Մարդու հետ աշխատելիս կարեւորը նրա հետ հանգիստ լինելն է: Շատ ուրախ եմ, որ աշխատում եմ Լուսինայի հետ: Հպարտ եմ, որ մաս կազմեցի այս պտույտին եւ կարողացանք ստեղծել, իմ կարծիքով, լավագույն գործերից մեկը»,– նշում է Գի Մանուկյանը: Աղբյուրը` Բեյրութի հայկական հեռուստաընկերություն

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին