11 Հունիս 10
Լուիզա Ներսիսյան
 
 
0
«Իմ կուռքը Հրանտ Թոխատյանն է...» :)

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանն արդեն տասը տարի է` աշխատում է Երեւանի Կամերային թատրոնում: Նրան շատերը ճանաչում են դեռեւս «Պահմտոցի +» հաղորդումից, շատերն էլ` արդեն սիրված ներկայացումներից` «Փնտրվում է տղամարդ», «Ի՞նչ տարբերություն, թե ում հետ» եւ շատ այլ բեմադրություններից, որոնք ստացել են մի շարք մրցանակներ թե Հայաստանում, թե երկրի սահմաններից դուրս:

Luiza Nersisyan
Երեւանի Կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը


Որպես անհատ դերասանուհի Լուիզան կարեւորում է որակյալ աշխատանքը: Իր մարմնավորած բազմաթիվ դերերից խոսելով` ասում է, որ դերասանը ոչ թե խաղում է դերը, այլ ակտիվացնում է իր մեջ եղած տեսակները. «Դերասանն իր մեջ ունի տարբեր տեսակներ, բնավորության գծեր, որոնք պետք է ակտիվացնի իրեն տրված դերը կերտելիս, այսինքն, ակտիվացնելով տվյալ պահին անհրաժեշտ տեսակը, պասիվ պահի մյուսները»:

Luiza Nersisyan
Լուիզա Ներսիսյան. “Պետք է երջանկությունը գնահատել իմանալ”


Bravo.am-ի այն հարցին, թե ինչ դեր ունի Հրանտ Թոխատյանը նրա ստեղծագործական կյանքում, Լուիզա Ներսիսյանը պատասխանում է. «Իմ կյանքում մեծ տեղ ու դեր ունի. ստեղծագործական կյանքում եւս...»: Իսկ այն հարցին, թե կուռքեր ունի, ժպիտով ասում է. «Իմ կուռքը Հրանտ Թոխատյանն է... :)»:

Ընտանիքի մասին խոսելով` Լուիզան պատմում է, որ, չնայած զբաղվածությանը, փորձում են օրվա ընթացքում ազատ ժամանակ գտնել, ընտանիքով հեռուստացույց դիտել, զրուցել կամ ինչ-որ բան քննարկել. «Ինչպես բոլոր նորմալ ընտանիքներում, մեզ մոտ եւս բոլոր անդամները խոսելու իրավունք  ունեն` սկսած Լիլիթիկից եւ իմ մայրիկից»: Լուիզան ասում է, որ սիրում են հյուրեր ընդունել. «Այդ ժամանակ քեզ լավ ես զգում, լիցքաթափվում ես, ասես ամրոցում լինես...:)»:

Luiza Nersisyan
Լուիզա Ներսիսյան. “Ինչ ես անում եմ, Հրանտը սիրում է... :)”


Փոքրիկ Լիլիթիկի մասին խոսելիս` դերասանուհին նշում  է. «Ուրախ եմ, որ նրա մեջ արդեն նստել է թատրոն կոչվող «հիվանդությունը»` անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն կընտրի հետագայում, դա նրա մեջ ձեւավորում է նուրբ հոգի, գեղեցիկն ու բարին»:

Դերասանուհին տնային գործերից փորձում է ամեն ինչ անել. «Զբաղվածության հետ մեկտեղ սովորում ես ժամանակը ճիշտ օգտագործել: Երբ վազում ես, ամեն ինչ հասցնում ես...»:

Իսկ վազքն ու աշխատանքային զբաղվածությունը կշարունակվի մինչ ամառային հանգիստը, ինչը, դերասանուհու խոսքերով, շատ կարեւոր է հետագայում ավելի լավ աշխատելու համար: Լուիզա Ներսիսյանն ասում է, որ Կամերային թատրոնում նոր ներկայացման ծրագրեր կան Լուսինե Երնջակյանի հետ կապված. «Նա նոր շունչ բերեց թատրոն: Ուրախալի է, որ վերջին տարիներին թատրոնում հոգեբանական ներկայացումներ են ավելացել...»:

Luiza Nersisyan
Դերասանուհին կարողանում է համատեղել ընտանիքն ու սիրած աշխատանքը


«Մեր բակ»-ի եւ այնտեղ իր կերտած դերի մասին դերասանուհին ասում է. «Իր տեսակով այն խաղի է նման: Ինձ համար շատ հաճելի է, որ աշխատում եմ այդ միջավայրում եւ թեթեւությամբ մարդկանց ժպիտներ պարգեւում:)»: Մեր այն հարցին, թե Հրանտ Թոխատյանը «Մեր բակում» այլեւս հանդես չի գալիս, ինչպե՞ս է վերաբերում ձեր մասնակցությանը ֆիլմին, Լուիզան պատասխանեց. «Մենք երկուսս էլ հասուն մարդիկ ենք եւ որոշել ենք ստեղծագործական առումով միմյանց չխանգարել. յուրաքանչյուրս կարող է ինքնուրույն կայացնել իր որոշումը»:

«Ձեր մարմնավորած դերերից ո՞րն է ամենասիրելին Հրանտի համար» հարցը ստացավ հետեւյալ պատասխանը. «Ինչ ես անում եմ, Հրանտը սիրում է... :)»

Luiza Nersisyan
Լուիզան իրեն հաջողված կին է համարում


Լուիզա Ներսիսյանն իր համար հասարակություն է համարում այն մարդկանց, որոնց հետ շփվում է. «Փառք Աստծո, ես շփվում եմ այն մարդկանց հետ, ովքեր ինձ համար հաճելի են: Դրանք իմ ընկերներն են, ընտանիքն ու մտերիմները. նրանք էլ ինձ համար հասարակություն են, նրանց կարծիքը ինձ համար ընդունելի է ու հետաքրքիր...»:

Լուիզան իրեն հաջողված կին է համարում. «Ես կարողանում եմ համատեղել ընտանիքն ու սիրած աշխատանքը եւ ամեն տեղ հասցնում եմ լինել լիարժեք»::)

Իրեն 100%  երջանիկ համարող դերասանուհին ասում է, որ պետք է երջանկությունը գնահատել իմանալ. «Նայած` ինչ տեսանկյունից ես նայում երջանկությանը եւ ինչն ես տեսնում...»:

Luiza Nersisyan
Դերասանուհին հասարակությանը խորհուրդ է տալիս հաճախ թատրոն գնալ


Լուիզան իրեն համարում է բարի, բայց էգոիստ մարդ, խնդիրներին թեթեւ է նայում, սիրում է հումորով մարդկանց. «Ինքս անկեղծ եմ, ուստի շփման մեջ ազատ եմ. ունեմ լավ ընկերներ, որոնց շնորհակալ եմ, շնորհակալ եմ իմ ընտանիքին, իմ ծնողներին...:)»:

Իսկ զրույցի վերջում  դերասանուհին հասարակությանը խորհուրդ է տալիս հաճախ թատրոն գնալ. «Թատրոնը մարդուն կտրում է կենցաղային կյանքից, օգնում տեսնել գեղեցիկն ու բարին...»:

Զրուցեց  Սիրանուշ Եղիազարյանը /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/




 
 
Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը

Լուիզա Ներսիսյան. “Իմ կուռքը Հրանտ Թոխատյանն է...”

Լուիզա Ներսիսյան. “Իմ կուռքը Հրանտ Թոխատյանն է...”

Երեւանի Կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը

Երեւանի Կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը

Լուիզա Ներսիսյան. “Ինչ ես անում եմ, Հրանտը սիրում է... :)”

Լուիզա Ներսիսյան. “Ինչ ես անում եմ, Հրանտը սիրում է... :)”

Լուիզան իրեն հաջողված կին է համարում

Լուիզան իրեն հաջողված կին է համարում

Լուիզա Ներսիսյան. “Պետք է երջանկությունը գնահատել իմանալ”

Լուիզա Ներսիսյան. “Պետք է երջանկությունը գնահատել իմանալ”

Դերասանուհին հասարակությանը խորհուրդ է տալիս հաճախ թատրոն գնալ

Դերասանուհին հասարակությանը խորհուրդ է տալիս հաճախ թատրոն գնալ

Դերասանուհին կարողանում է համատեղել ընտանիքն ու սիրած աշխատանքը

Դերասանուհին կարողանում է համատեղել ընտանիքն ու սիրած աշխատանքը

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը

0
5083 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: