“Լուսատտիկների կանչը”
05 Feb 2010
Տպել Տպել
 

Ահավոր վախենալու կատակերգություն Կամերայինում :)

Փետրվարի 4-ին Երեւանի Կամերային թատրոնի փոքր դահլիճում կայացավ “Լուսատտիկների կանչը” ահավոր վախենալու կատակերգության պրեմիերան: Պիեսի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը Երեւանի Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Արա Երնջակյանն է: Կատակերգության մեջ կգտնեք Օթելլոյին, Դեզդեմոնային, Համլետի հոր ուրվականին եւ բազում ուրիշ կերպարներ:

Լուիզա Ներսիսյանն ու Սերգեյ Դանիելյանը “Լուսատտիկների կանչը” կատակերգությունում

Լուիզա Ներսիսյանն ու Սերգեյ Դանիելյանը “Լուսատտիկների կանչը” կատակերգությունում

Թե ինչի՞ մասին էր ներկայացումը, պիեսի հեղինակն ու բեմադրող ռեժիսորն ասում է, որ “չգիտի” :) : “Անցյալ անգամ ինձ շատ հետաքրքիր բաներ ասացին, որ ես չէի էլ նախատեսել: Հիմա թատրոնի մասին շատ են խոսում` այս է դարձել, այն է դարձել, շոու է, շոու չի… Այս ներկայացմամբ փորձեցինք պատասխանները տալ, թե ինչ խառնաշփոթ է այս ասպարեզում: Եթե հանդիսատեսն ինչ-որ բան քաղեց, հաճելի է: Հանրաճանաչ կերպարներ կային, շատ բաներ կային, շիլա-փլավ էր, կարծում եմ` հանդիսատեսը լավ տրամադրությամբ գնաց”,- ասաց Արա Երնջակյանը:

“Լուսատտիկների կանչը” երկու անգամ է բեմադրվել: “Առաջին անգամ փորձեցինք երկու տարի առաջ, հետո թատրոնը վերանորոգման մեջ էր: Հիմա նոր դերակատարներ են, մոտ մի ամիս ու կես աշխատեցինք բեմադրության վրա: Ավելի կարճ կտեւեր, պարզապես այս ներկայացումն երկու կազմ է խաղում: Երկու տարբեր ներկայացումներ են: Քեթրին Մանասյանը լրիվ ուրիշ Շարլոտ է խաղում: Բոլոր դերասաններն ուզում էին խաղալ, ու քանի որ երեկոյան ժամը 9-ին երկրորդ ներկայացումն ենք խաղալու թատրոնում, դերասանները շատ չեն հոգնի, մի կազմը մի ներկայացումը կխաղա, մյուսները` հաջորդը”,- պարզաբանեց Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

“Լուսատտիկների կանչը” կատակերգությունը Կամերային թատրոնում

“Լուսատտիկների կանչը” կատակերգությունը Կամերային թատրոնում

“Արվեստը զոհեր է պահանջում” արտահայտությունը ներկայացման մեջ հումորային է. հանդիսատեսի խմիչքի մեջ թույն է լցված: “Իրականում այն մարդիկ, ովքեր արվեստով են զբաղվում, իրոք զոհեր են, որովհետեւ այն պայմաններում, որ աշխատում են թատրոնները, զոհաբերություն է պետք: Ինձ թվում է` որոշ հանդիսատես կարող է լուրջը հասկանալ, շատ ավելի խորը ընկալել, դա շատ լավ է”,- ասաց Արա Երնջակյանը:

Սարսափ ֆիլմեր շատ կան, ներկայացումներ` ոչ

Երբ Լուիզա Ներսիսյանին առաջարկել են մարմնավորել Շառլոտին, միանգամից համաձայնել է: Ներկայացման մեջ Լուիզան կացնահարվում է: “Շատ երկար ենք աշխատել, ութ Շառլոտի տեսակ ենք գտել: Թումանյանի համար կինն ու գինին են անբաժան, Երնջակյանի համար` կինն ու կացինը:): Այսօր ֆեմինիստական շարժումն այնքան է զարգացել, որ կանանց հնարավոր է սանձահարել միայն կացնի միջոցով, սա, իհարկե, հումոր էր: Բայց յուրաքանչյուր կնոջ պետք է քնքշություն եւ բռունցք”,- ասաց Լուիզա Ներսիսյանը:

Լուիզա Ներսիսյանիը Շառլոտի դերում

Լուիզա Ներսիսյանիը Շառլոտի դերում

Շարլոտին եւ նրա մորը կացնահարել էր ամուսինը, ում դերում է Սերգեյ Դանիելյանը: Դերասանը կարծում է, որ իրականում կինը կացնահարելու համար չէ:

Ռաֆայել Երանոսյանը բոլշեւիկի հագուստով Համլետի հոր ուրվականի դերում էր: “Հաճույքով մարմնավորեցի այս կերպարը, բոլոր ներկայացումներում իմ անունով եմ հանդես գալիս` Ռաֆո, սա առանձնանում էր դրանով: Լուսատիտիկը վերջը չկանչեց, որովհետեւ սատկեց”:

Ռաֆայել Երանոսյանը բոլշեւիկի հագուստով Համլետի հոր ուրվականի դերում

Ռաֆայել Երանոսյանը բոլշեւիկի հագուստով Համլետի հոր ուրվականի դերում

Սպասավոր Ջոնի կերպարում շոտլանդական կիլտով լուրջ Անդոն ժարգոնային արտահայտություններ էր անում բեմում: “Երեսունականների ոճում էի, լուրջ սպասավոր` բակենբարդներով, բայց այսօրվա լեքսիկոնն էլ էինք օգտագործել”,- ասաց Անդոն:

Հասմիկ Դանիելյանը մատուցողուհի Սյուզիի դերում է, ով բոլորին թունավորում է. “Ըստ իմ կերպարի` ինչքան շատ զոհ, այնքան լավ վիճակում կլինի արվեստը: Իմ տեսանկյունից` բնականաբար, ոչ: Դերաբաշխման ժամանակ տարբեր կերպարներում եմ հանդես եկել, սա է դուր եկել, իմ տարիքին Սյուզին է համապատասխան, շատ եմ սիրում այս կերպարը, մանավանդ երբ կրակում է:) : Վարպետացել եմ, կարող եմ սնայպերով վերացնել մի քանիսին”:

Հասմիկ Դանիելյանը մատուցողուհի Սյուզիի դերում

Հասմիկ Դանիելյանը մատուցողուհի Սյուզիի դերում

Իրականում Կամերային թատրոնում պրեմիերա էր նաեւ փոքր դահլիճում ներկայացում խաղալը: Հանդիսատեսը սեղանների շուրջն էր նստած, հյուրասիրվում էր, սուրճ, կոնյակ էր խնում եւ ներկայացում նայում: “Այսօրվանից երկու դահլիճ ունենք` մեծը եւ երկրորդ հարկի փոքրը: Ներկայացումը մի քիչ կատակ է, ուզում ենք զվարճանալ, ուրախանալ: Բացի այդ, չկա սարսափ ներկայացում, սարսափ ֆիլմեր կան, բայց ներկայացում` ոչ: Այդ իմաստով էլ ցանկանում էինք նոր բան անել: Բացի այդ, նորություն է, որ հանդիսատեսը ավելի անկաշկանդ վիճակում էր նայում ներկայացումը”,- ասաց Արա Երնջակյանը:

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանին ներկայացումը դուր եկավ: “Դրական էմոցիաներով եմ գնում նայելու ցանկացած որակի, տեսակի, ոճի, ժանրի ներկայացում: Կարող է ինձ շատերը չհասկանան, բայց այս ներկայացման մեջ ահավոր դուր եկավ շատ կարեւոր մի բան, որ ռեժիսորը հումորով էր վերաբերվում իրեն, աշխարհին, լուրջ թատրոն ասվածին: Շատ սիրելի, վառ, լավ աշխատված կերպար էր ինձ համար, մյուսներին չեմ նսեմացնում,  Լուիզան ցույց է տալիս բացարձակ աշխատանք: Գիտեք, բեմում մի վայրկյան ինքնատիրապետումն ու կենտրոնացումն չկորցնելը շատ դժվար է: Կոչ եմ անում հանդիսատեսին թեթեւ, ինքն իրեն հումորով վերաբերվելու կարողությամբ զինված գալ ներկայացումն նայելու”,- ասաց Նազենի Հովհաննիսյանը:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

    կարծիքներ չկան     1,162 Դիտումներ
Հաջորդ
Միհրանը Երեւանում է

Կարծիքներ չկան

Ցանկանում եք կարծիք թողնել?

Գրանցվեք կամ մտեք (եթե արդեն գրանցված եք)

 
Շաբաթվա Թոփ լուրեր
 
Եվա Ռիվաս
“Եվրատեսիլ”-ում մեր ներկայացուցիչը մեկնել է պրոմո-տուրի
կարդալ...
Նունե Եսայան
Երգչուհին շնորհավորեց ՀՀ առաջին տիկնոջը
կարդալ...
Երեկույթ Ծաղկաձորում
Comedy Club-ի տղաները “ԱրԱրԱտ” խմեցին
կարդալ...
Միշո
“Ռեփում չկա թեմա ու օրենք, կա միայն ազատություն…”
կարդալ...
Աստղիկ Սաֆարյան
“2010-ին Երեւանում ինձ հազվադեպ կգտնեք”
կարդալ...
 
More news
 
”Armenian Golden Star Awards”
Տարվա լավագույն երգիչն ու երգչուհին արդեն Հայաստանում են
կարդալ...
Բա իմացա՞ր
Ներկայացնում է “Ե՞ս Yes” ամսագիրը
կարդալ...
“Allure Exclusive”
Հարսանեկան բրենդի զգեստները Երեւանում են
կարդալ...
Ֆրիդեման Ռիլե
“Սիմֆոնիկ ու ռոք երաժշտության միջեւ մեծ ռոմանտիկ կապ կա”
կարդալ...
Comedy Club
Հումորով տղաների ելույթը Ծաղկաձորում
կարդալ...
 
BRAVO!Մարդիկ
 
 
LILY86
 
edgargumruyan
 
Hov_Art
 
volga Sarkissian
 
ARMYANKA V ZAKONE
 
Բառամպ
 
Միացեք մեզ





Նախագծի մասին
Կոնտակտներ
Գովազդ
ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ
TV, Կինո, Թատրոն
Music
Entertainment
ART
Fashion
MENU
CELEBRITIES
PAPARAZZI
Պապարացի Լուրեր
Պապարացի վիդեոներ
Դարձիր պապարացի
VIDEOS
Music Videos
Bravo TV
Paparazzi videos
ԺԱՄԱՆՑ
Կարաոկե
Ակումբներ
Կազինոներ
Սրճարաններ
Ռեստորաններ
Գիշերային Ակումբներ
ՇԱՀԻՐ
Hosted by

Գործընկեր
!BRAVO.am All rights reserved. Copyright 2009  |  Project of Mediamax News Agency Designed & developed by