05 Փետրվար 10
“Լուսատտիկների կանչը”
 
0
Ահավոր վախենալու կատակերգություն Կամերայինում :)

Փետրվարի 4-ին Երեւանի Կամերային թատրոնի փոքր դահլիճում կայացավ “Լուսատտիկների կանչը” ահավոր վախենալու կատակերգության պրեմիերան: Պիեսի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը Երեւանի Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Արա Երնջակյանն է: Կատակերգության մեջ կգտնեք Օթելլոյին, Դեզդեմոնային, Համլետի հոր ուրվականին եւ բազում ուրիշ կերպարներ:

Luiza Nersisyan and Sergey Danielyan
Լուիզա Ներսիսյանն ու Սերգեյ Դանիելյանը “Լուսատտիկների կանչը” կատակերգությունում

Թե ինչի՞ մասին էր ներկայացումը, պիեսի հեղինակն ու բեմադրող ռեժիսորն ասում է, որ “չգիտի” :): “Անցյալ անգամ ինձ շատ հետաքրքիր բաներ ասացին, որ ես չէի էլ նախատեսել: Հիմա թատրոնի մասին շատ են խոսում` այս է դարձել, այն է դարձել, շոու է, շոու չի… Այս ներկայացմամբ փորձեցինք պատասխանները տալ, թե ինչ խառնաշփոթ է այս ասպարեզում: Եթե հանդիսատեսն ինչ-որ բան քաղեց, հաճելի է: Հանրաճանաչ կերպարներ կային, շատ բաներ կային, շիլա-փլավ էր, կարծում եմ` հանդիսատեսը լավ տրամադրությամբ գնաց”,- ասաց Արա Երնջակյանը:

“Լուսատտիկների կանչը” երկու անգամ է բեմադրվել: “Առաջին անգամ փորձեցինք երկու տարի առաջ, հետո թատրոնը վերանորոգման մեջ էր: Հիմա նոր դերակատարներ են, մոտ մի ամիս ու կես աշխատեցինք բեմադրության վրա: Ավելի կարճ կտեւեր, պարզապես այս ներկայացումն երկու կազմ է խաղում: Երկու տարբեր ներկայացումներ են: Քեթրին Մանասյանը լրիվ ուրիշ Շարլոտ է խաղում: Բոլոր դերասաններն ուզում էին խաղալ, ու քանի որ երեկոյան ժամը 9-ին երկրորդ ներկայացումն ենք խաղալու թատրոնում, դերասանները շատ չեն հոգնի, մի կազմը մի ներկայացումը կխաղա, մյուսները` հաջորդը”,- պարզաբանեց Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

“Լուսատտիկների կանչը” կատակերգությունը Կամերային թատրոնում
“Լուսատտիկների կանչը” կատակերգությունը Կամերային թատրոնում

“Արվեստը զոհեր է պահանջում” արտահայտությունը ներկայացման մեջ հումորային է. հանդիսատեսի խմիչքի մեջ թույն է լցված: “Իրականում այն մարդիկ, ովքեր արվեստով են զբաղվում, իրոք զոհեր են, որովհետեւ այն պայմաններում, որ աշխատում են թատրոնները, զոհաբերություն է պետք: Ինձ թվում է` որոշ հանդիսատես կարող է լուրջը հասկանալ, շատ ավելի խորը ընկալել, դա շատ լավ է”,- ասաց Արա Երնջակյանը:

Սարսափ ֆիլմեր շատ կան, ներկայացումներ` ոչ

Երբ Լուիզա Ներսիսյանին առաջարկել են մարմնավորել Շառլոտին, միանգամից համաձայնել է: Ներկայացման մեջ Լուիզան կացնահարվում է: “Շատ երկար ենք աշխատել, ութ Շառլոտի տեսակ ենք գտել: Թումանյանի համար կինն ու գինին են անբաժան, Երնջակյանի համար` կինն ու կացինը:): Այսօր ֆեմինիստական շարժումն այնքան է զարգացել, որ կանանց հնարավոր է սանձահարել միայն կացնի միջոցով, սա, իհարկե, հումոր էր: Բայց յուրաքանչյուր կնոջ պետք է քնքշություն եւ բռունցք”,- ասաց Լուիզա Ներսիսյանը:

Luiza Nersisyan
Լուիզա Ներսիսյանիը Շառլոտի դերում

Շարլոտին եւ նրա մորը կացնահարել էր ամուսինը, ում դերում է Սերգեյ Դանիելյանը: Դերասանը կարծում է, որ իրականում կինը կացնահարելու համար չէ:

Ռաֆայել Երանոսյանը բոլշեւիկի հագուստով Համլետի հոր ուրվականի դերում էր: “Հաճույքով մարմնավորեցի այս կերպարը, բոլոր ներկայացումներում իմ անունով եմ հանդես գալիս` Ռաֆո, սա առանձնանում էր դրանով: Լուսատիտիկը վերջը չկանչեց, որովհետեւ սատկեց”:

Rafayel Yeranosyan
Ռաֆայել Երանոսյանը բոլշեւիկի հագուստով Համլետի հոր ուրվականի դերում

Սպասավոր Ջոնի կերպարում շոտլանդական կիլտով լուրջ Անդոն ժարգոնային արտահայտություններ էր անում բեմում: “Երեսունականների ոճում էի, լուրջ սպասավոր` բակենբարդներով, բայց այսօրվա լեքսիկոնն էլ էինք օգտագործել”,- ասաց Անդոն:

Հասմիկ Դանիելյանը մատուցողուհի Սյուզիի դերում է, ով բոլորին թունավորում է. “Ըստ իմ կերպարի` ինչքան շատ զոհ, այնքան լավ վիճակում կլինի արվեստը: Իմ տեսանկյունից` բնականաբար, ոչ: Դերաբաշխման ժամանակ տարբեր կերպարներում եմ հանդես եկել, սա է դուր եկել, իմ տարիքին Սյուզին է համապատասխան, շատ եմ սիրում այս կերպարը, մանավանդ երբ կրակում է:) : Վարպետացել եմ, կարող եմ սնայպերով վերացնել մի քանիսին”:

Hasmik Danielyan
Հասմիկ Դանիելյանը մատուցողուհի Սյուզիի դերում

Իրականում Կամերային թատրոնում պրեմիերա էր նաեւ փոքր դահլիճում ներկայացում խաղալը: Հանդիսատեսը սեղանների շուրջն էր նստած, հյուրասիրվում էր, սուրճ, կոնյակ էր խնում եւ ներկայացում նայում: “Այսօրվանից երկու դահլիճ ունենք` մեծը եւ երկրորդ հարկի փոքրը: Ներկայացումը մի քիչ կատակ է, ուզում ենք զվարճանալ, ուրախանալ: Բացի այդ, չկա սարսափ ներկայացում, սարսափ ֆիլմեր կան, բայց ներկայացում` ոչ: Այդ իմաստով էլ ցանկանում էինք նոր բան անել: Բացի այդ, նորություն է, որ հանդիսատեսը ավելի անկաշկանդ վիճակում էր նայում ներկայացումը”,- ասաց Արա Երնջակյանը:

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանին ներկայացումը դուր եկավ: “Դրական էմոցիաներով եմ գնում նայելու ցանկացած որակի, տեսակի, ոճի, ժանրի ներկայացում: Կարող է ինձ շատերը չհասկանան, բայց այս ներկայացման մեջ ահավոր դուր եկավ շատ կարեւոր մի բան, որ ռեժիսորը հումորով էր վերաբերվում իրեն, աշխարհին, լուրջ թատրոն ասվածին: Շատ սիրելի, վառ, լավ աշխատված կերպար էր ինձ համար, մյուսներին չեմ նսեմացնում,  Լուիզան ցույց է տալիս բացարձակ աշխատանք: Գիտեք, բեմում մի վայրկյան ինքնատիրապետումն ու կենտրոնացումն չկորցնելը շատ դժվար է: Կոչ եմ անում հանդիսատեսին թեթեւ, ինքն իրեն հումորով վերաբերվելու կարողությամբ զինված գալ ներկայացումն նայելու”,- ասաց Նազենի Հովհաննիսյանը:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Արսեն Գրիգորյանն ու Նազենի Հովհաննիսյանը եւս ներկա էին “Լուսատտիկների կանչը” կատակերգությանը

Արսեն Գրիգորյանն ու Նազենի Հովհաննիսյանը եւս ներկա էին “Լուսատտիկների կանչը” կատակերգությանը

Ռաֆայել Երանոսյանը բոլշեւիկի հագուստով Համլետի հոր ուրվականի դերում

Ռաֆայել Երանոսյանը բոլշեւիկի հագուստով Համլետի հոր ուրվականի դերում

Լուիզա Ներսիսյանն ու Սերգեյ Դանիելյանը “Լուսատտիկների կանչը” կատակերգությունում

Լուիզա Ներսիսյանն ու Սերգեյ Դանիելյանը “Լուսատտիկների կանչը” կատակերգությունում

Լուիզա Ներսիսյանն ու Սերգեյ Դանիելյանը “Լուսատտիկների կանչը” կատակերգությունում

Լուիզա Ներսիսյանն ու Սերգեյ Դանիելյանը “Լուսատտիկների կանչը” կատակերգությունում

Լուիզա Ներսիսյանն ու Սերգեյ Դանիելյանը “Լուսատտիկների կանչը” կատակերգությունում

Լուիզա Ներսիսյանն ու Սերգեյ Դանիելյանը “Լուսատտիկների կանչը” կատակերգությունում

Լուիզա Ներսիսյանիը Շառլոտի դերում

Լուիզա Ներսիսյանիը Շառլոտի դերում

“Լուսատտիկների կանչը” կատակերգությունը Կամերային թատրոնում

“Լուսատտիկների կանչը” կատակերգությունը Կամերային թատրոնում

Ռաֆայել Երանոսյանը բոլշեւիկի հագուստով Համլետի հոր ուրվականի դերում

Ռաֆայել Երանոսյանը բոլշեւիկի հագուստով Համլետի հոր ուրվականի դերում

“Լուսատտիկների կանչը” կատակերգությունը Կամերային թատրոնում

“Լուսատտիկների կանչը” կատակերգությունը Կամերային թատրոնում

“Լուսատտիկների կանչը” կատակերգության դերասանները

Սերգեյ Դանիելյանը Շարլոտի ամուսնու դերում

Սերգեյ Դանիելյանը Շարլոտի ամուսնու դերում

Հասմիկ Դանիելյանը մատուցողուհի Սյուզիի դերում

Հասմիկ Դանիելյանը մատուցողուհի Սյուզիի դերում

“Լուսատտիկների կանչը” կատակերգությունը Կամերային թատրոնում

“Լուսատտիկների կանչը” կատակերգությունը Կամերային թատրոնում

“Լուսատտիկների կանչը” կատակերգությունը Կամերային թատրոնում

“Լուսատտիկների կանչը” կատակերգությունը Կամերային թատրոնում

“Լուսատտիկների կանչը” կատակերգության հյուրերը

“Լուսատտիկների կանչը” կատակերգության հյուրերը

Լուիզա Ներսիսյանն ու Սերգեյ Դանիելյանը “Լուսատտիկների կանչը” կատակերգությունում

Լուիզա Ներսիսյանն ու Սերգեյ Դանիելյանը “Լուսատտիկների կանչը” կատակերգությունում

0
2524 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: