×


Լուսինա. “Sweet Vibration”

Լուսինա. “Sweet Vibration”

Երգի պրեմիերա Bravo.am-ում Լուսինայի նոր երգը կոչվում է “Sweet Vibration”: Երգչուհին հանդես է գալիս progressive house ոճում: Երգի երաժշտության հեղինակն ու գործիքավորողը Ամստերդամում հայտնի դիջեյ Ֆեդի Ֆերայան է /Fady Ferraya/, խոսքերը գրել է “Apricota” խումբը: Լուսինայի նոր`  “Sweet Vibration” երգը կարող եք լսել  այստեղ: “Փորձել եմ տարբերություն մտցնել իմ ոճում, էլեկտրոնային երաժշտություն է, ոչ ստանդարտ երգ: “Ես սիրում եմ քեզ, դու չսիրեցիր ինձ, գնացի, մեռա” վիճակներ չկան: Ռիթմին համապատասխան է: Երգում եմ այն մասին, ինչ զգում ես երաժշտություն լսելիս եւ պարելիս”,- Bravo.am-ին պատմեց Լուսինան: Lucina “Sweet Vibration”-ը Լուսինայի առաջին երգն է, որ ձայնագրվել է Հայաստանում, արդեն չորս օր է վաճառվում Ինտերնետում: Երգչուհու պրոդյուսեր Սեւակ Մաջարյանը տեղեկացրեց, որ շուտով itune-ում էլ են վաճառելու: “Հունվարին ենք պատվիրել երգը: Երաժշտությունը պատրաստ էր, բառերն էլ գրվեց: Ձայնագրեցինք այստեղ, բայց միքսինգն ու մասթերինգը Հոլանդիայում է արվել”,- ասաց Սեւակ Մաջարյանը: Lucina Պրոդյուսերը նշեց, որ Ֆեդի Ֆերայան եւս չորս երգ է գրելու երգչուհու համար: “Այս երգը էքսպերիմենտ է Լուսինայի համար, ոճային թեթեւ փոփոխություն կա, բայց ոչ մակարդակի հաշվին: Սա ավելի ակումբային երաժշտություն է: Ինքը շատ է սիրում այս ոճը: Ֆեդին էլ շատ է հավանել Լուսինայի ձայնը, ասում է` սեւամորթ հայուհի է :)”,- ասաց նա: Lucina “Տաղանդավոր դիջեյ է Ֆեդին, լիբանանցի է, բայց աշխատում է Հոլանդիայում: Առաջին անգամ էի դիջեյի հետ աշխատում, շատ հաճելի էր: Արագ, օպերատիվ աշխատող է: Երաժշտությունը լսեցի… Այն է, ինչ միշտ երազել եմ անել. առաջին նոտաներից հասկացա, որ պետք է երգեմ: Լավ համագործակցություն է` Լուսինա, Fady, Apricota: Պարային երգ է, ինձ շատ է դուր գալիս: Նման ոճում էլի հանդես կգամ”,- ասաց Լուսինան: Ի դեպ, դիջեյ Ֆեդի Ֆերայան Հայաստան գալու նպատակ ունի, այդ ընթացքում գուցե “Sweet Vibration” երգի տեսահոլովակ էլ նկարահանվի: Մինչ ամառ էլ Լուսինան հայերեն երգերի ձայնասկավառակ է թողարկելու: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW