19 Սեպտեմբեր 09
Լուսինա
 
 
0
Լուսինայի առաջին CD-ին

Լուսինայի առաջին` “Lucina” ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի ունեցավ սեպտեմբերի 18-ին Disk Planet խանութ սրահում: Ալբոմը թողարկվել է EMI Records-ի կողմից: 13 երգն էլ հիմնականում Լուսինայի պրոդյուսեր Գի Մանուկյանի գործերն ու գործիքավորումներն են: Ալբոմը ձայնագրվել է Նյու Յորքի Platinum Studio-ում: Ձայնասկավառակի շապիկի լուսանկարի հեղինակը “աստղերի” հետ աշխատող հանրահայտ լուսանկարիչ Մարկ Սքուայրսն է:

Լուսինայի Lucina CD-ին
Լուսինայի Lucina CD-ին


Լուսինան առայժմ միակ հայ երգչուհին է, ով պայմանագիր է կնքել EMI Records-ի հետ, որն իր մեծությամբ աշխարհում երրորդ տեղն է գրավում ձայնագրման ընկերությունների ցանկում: EMI-ը համագործակցել եւ համագործակցում է Մադոննայի, Ռոբի Ուիլյամսի, Մոբիի, Ջորջ Մայքլի, “Բիթլս” եւ “Դիփ Փարփլ” խմբերի հետ:

Երգչուհուն համարում են համաշխարհային երաժշտական արդյունաբերության ծագող աստղ: Անդրանիկ Մանուկյանի դուստրը, ավարտելով ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ֆակուլտետը, 2005 թվականին տեղափոխվեց Նյու Յորք` երաժշտական կարիերա սկսելու:

“Անչափ հուզված եմ, շնորհակալ, որ կողքիս եք: Ալբոմը արվել է մեծ սիրով, յուրաքանչյուրդ այնտեղ կգտնի իրեն: Երազանքս իրականություն է դարձել”, -ասաց Լուսինան:

“Աղվոր, անուշ Լուսինան ամեն օր երեք անգամ կուլար”

“Լուսինան ամենաաղվոր ու անուշ անձն է, ում հետ կաշխատիմ: Ինքը լավ ընտանիքի զավակ է: Այս ալբոմի վրա մեկ ու կես տարի ենք աշխատել: Այն մինչ Հայաստանում ներկայացնելը միջազգային շուկայում տարածվել է: Դյուրին գործ չէր, Լուսինան ամեն օր երեք անգամ կուլար: Ես շատ խիստ եմ գործի մեջ. ուզում եմ Լուսինան այն մակարդակի լինի, որ Լուսինա, Բեյոնսե տարբերություն չդնեն: Արդեն 4 որակյալ տեսահոլովակ էլ ունի”,- ասաց Գի Մանուկյանը:

Գին եւ Լուսինան
Գին եւ Լուսինան


Գին համաձայն է նոր “լուսինաների” պրոդյուսերություն անել: Բայց նրանք պետք է Լուսինայի նման կրակ ունենան իրենց մեջ, ինչն էլ գրավել է Գիին:

EMI ընկերության ներկայացուցիչ Ջո Շարափիեն էլ է Երեւանում: Նա շատ ուրախ է, որ Լուսինան, բազմաթիվ հայտնիների կողքին, իրենց ռեպերտուարի մասն է դարձել: Ջոն առաջին անգամ է Հայաստանում. հավանել է մեր մշակույթը:

Լուսինան աշխատել է Ուայքլիֆ Ջինի, Ջերի Ուոնդայի եւ Իեր Քենդիի հետ: On Tour սինգլը, որ ստեղծվել է Լուսինայի եւ Ուայքլիֆ Ջինի համագործակցության արդյունքում, երգչուհուն բերեց իր առաջին լուրջ հաջողությունը:

Շուշան Պետրոսյանը Լուսինայի CD-ից 4 երգ հավանել է

Լուսինային շնորհավորելու էին եկել ծնողները` Անդրանիկ եւ Անահիտ Մանուկյանները, Արմեն, Արտավազդ, Անի Ամիրյանները, Շուշան Պետրոսյանն ամուսնու հետ, Շպրոտը, Լուիզա Ղամբարյանը, Նազենի Հովհաննիսյանը, Մենչը, “Արմենոիդսը”, շախմատիստ Տիգրան Պետրոսյանն ու հեռուստահաղորդավար Եռնա Էլիզբարյանը եւ շատ ուրիշներ:

Լուսինայի հայրը` Անդրանիկ Մանուկյանը, եւ Արմեն Ամիրյանը
Լուսինայի հայրը` Անդրանիկ Մանուկյանը, եւ Արմեն Ամիրյանը


“Սա մեծ իրադարձություն է մեր հայկական երաժշտական կյանքում. առաջին անգամ լույս է տեսնում այսպիսի որակյալ ձայնասկավառակ: Այն բոլորիդ դուր կգա”,- ասաց շնորհանդեսը վարող Մարկ Սաղաթելյանը:

“Ես դեռ Լուսիանայի աշխատանքը արվեստ չեմ կարող համարել, բայց նա բոլոր տվյալներն ունի. մաքուր է երգում, չի վախենում երգել կենդանի, գրագետ անգլերենով է երգում, աշխատում է լավ երաժիշտների հետ, լավ ճաշակ ունի, որը շատ կարեւոր է, եւ չափազանց համեստ ու կարգին մարդ է: Շատ եմ սիրում իրեն: Ալբոմն էլ ճաշակով է: Եթե մի ալբոմում երգերից մեկը լավն է, համարվում է լավ ալբոմ. ես արդեն 4 երգ ինձ համար գտել եմ”,- անկեղծացավ Շուշան Պետրոսյանը:

Նազենի եւ Լուսինա
Նազենի եւ Լուսինա


“Շատ զարմացանք, որ որոշեց երգչուհի դառնալ: Մի օր ասաց, որ պատրաստվում է երգչուհի դառնալ ու խնդրում է օգնել իրեն: Հայրը երկու ձեռքով կողմ էր: Ես շատ եմ սիրում Լուսինայի երգերը, ձայնը, բայց նաեւ նրա ամենամեծ քննադատն եմ. ասում եմ այն, ինչ ոչ ոք չի ասի”,- ասաց Լուսինայի մայրը` Անահիտ Մանուկյանը:

Անահիտ Մանուկյանը դստեր` Լուսինայի մեծ երկրպագուն է
Անահիտ Մանուկյանը դստեր` Լուսինայի մեծ երկրպագուն է


Ի դեպ, սեպտեմբերի 30-ին Գի Մանուկյանն ու Լուսինան համատեղ համերգ են տալու Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Հեղինակ` Լիլիթ Բաբայան
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյան


 
 
Գի Մանուկյան

Գի Մանուկյան

Շուշան Պետրոսյանը Լուսինային շատ է սիրում

Շուշան Պետրոսյանը Լուսինային շատ է սիրում

Շպրոտը  եւս հյուր էր

Շպրոտը եւս հյուր էր

Նազենի եւ Լուսինա

Նազենի եւ Լուսինա

Մենչի որդին` Աշոտն էլ էր եկել Լուսինային շնորհավորելու

Մենչի որդին` Աշոտն էլ էր եկել Լուսինային շնորհավորելու

Լուսինա

Լուսինա

Լուսինայի Lusina CD-ին

Լուսինայի Lusina CD-ին

Շնորհանդեսը անցկացրեց Մարկ Սաղաթելյանը

Շնորհանդեսը անցկացրեց Մարկ Սաղաթելյանը

Գայանե Քոչարյանն էլ էր եկել Լուսինային շնորհավորելու

Գայանե Քոչարյանն էլ էր եկել Լուսինային շնորհավորելու

Լուսինա

Լուսինա

Լուսինան կոնֆետներ հյուրասիրեց երկրպագուներին

Լուսինան կոնֆետներ հյուրասիրեց երկրպագուներին

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը եւ Լուսինան

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը եւ Լուսինան

Շախմատիստ Տիգրան Պետրոսյանը եւ  հեռուստահաղորդավարուհի Եռնա Էլիզբարյանը Լուսինայի հյուրերն էին

Շախմատիստ Տիգրան Պետրոսյանը եւ հեռուստահաղորդավարուհի Եռնա Էլիզբարյանը Լուսինայի հյուրերն էին

Լուսինայի պրոդյուսեր Գի Մանուկյանը

Լուսինայի պրոդյուսեր Գի Մանուկյանը

Գին եւ Լուսինան

Գին եւ Լուսինան

Հաղորդավարուհիներ Գոհար Գասպարյանն ու Էմման  Լուսինային շնորհավորելիս

Հաղորդավարուհիներ Գոհար Գասպարյանն ու Էմման Լուսինային շնորհավորելիս

 Գի Մանուկյանը եւ լրագրող Լիլիթ Բաբայանը (Bravo.am)

Գի Մանուկյանը եւ լրագրող Լիլիթ Բաբայանը (Bravo.am)

Լուսինայի ֆանատները

Լուսինայի ֆանատները

EMI ընկերության ներկայացուցիչ Ջո Շարափիե

EMI ընկերության ներկայացուցիչ Ջո Շարափիե

“Արմենոիդս”-ի Էդգարն էլ էր եկել շնորհավորելու

“Արմենոիդս”-ի Էդգարն էլ էր եկել շնորհավորելու

Արտավազդ Ամիրյան

Արտավազդ Ամիրյան

Արմեն Ամիրյան

Արմեն Ամիրյան

Անահիտ Մանուկյանը դստեր` Լուսինայի մեծ երկրպագուն է

Անահիտ Մանուկյանը դստեր` Լուսինայի մեծ երկրպագուն է

Լուսինայի հայրը` Անդրանիկ Մանուկյանը, եւ Արմեն Ամիրյանը

Լուսինայի հայրը` Անդրանիկ Մանուկյանը, եւ Արմեն Ամիրյանը

0
5454 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: