×


Մադոննա

Մադոննա

51-ամյա երգչուհին ձգտում է կրկին երեխա ունենալ «The Sun» թերթի տեղեկությունների համաձայն, հանրահայտ երգչուհի Մադոննան փորձում է հղիանալ իր ներկա ընկեր, բրազիլացի 22-ամյա մոդել Հիսուս Լուզից: Madonna Փոփի թագուհին արդեն խորհրդակցել է բժիշկների հետ 51 տարեկան հասակում առանց արհեստական միջամտության երեխա ունենալու հարցի շուրջ: Մադոննայի ընկերներից մեկն ասել է: “Մադոննայի համար մայրությունն իր ամենամեծ ձեռքբերումն է եւ մեծագույն բավականությունը կյանքում: Նա հասկանում է, որ 51 տարեկանում ավելի դժվար կլինի հղիանալ առանց արհեստական միջամտության: Սակայն նա Օլիմպիական ատլետի կազմվածք ունի եւ պատրաստ է պայքարել»: Madonna Երկու անգամ ամուսնալուծված Մադոննան, ով վերջակետ դրեց իր ամուսնությանը հայտնի ռեժիսոր Գայ Ռիչիի հետ 2008 թվականին, արդեն ունի մեկ դուստր` Լուրդեսը, 13 տարեկան, եւ մեկ որդի` Ռոկկոն, 9 տարեկան: Նա նաեւ որդեգրել է մալավիացի 4-ամյա երկու որբերի` Դեվիդ Բանդային եւ Մերսի Ջեյմսին: Madonna Համաշխարհային մեծության աստղը հաճախ է խոսել մայրության հանդեպ իր սիրո մասին: Մադոննայի խոսքերով, աշխարհի բոլոր փողերը նրան չեն տա այն երջանկությունը, որը տալիս է ընտանիքը: Աղբյուրը` «The Sun» շաբաթաթերթ

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW