×


“Մաեստրո”

“Մաեստրո”

Կայացավ Վիգեն Չալդրանյանի նոր ֆիլմի պրեմիերան Հոկտեմբերի 31-ին “Մոսկվա” կինոթատրոնում կայացավ Վիգեն Չալդրանյանի “Մաեստրո”  ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի սցենարի համահեղինակները Վիգեն Չալդրանյանն ու Գուրգեն Խանջյանն են, ռեքվիեմինը` կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը: Գլխավոր դերերում հանդես են գալիս Միքայել Պողոսյանը, Էրկան, Կարեն Ջանիբեկյանը և Էդուարդ Թոփչյանը: “Մաէստրո” ֆիլմի ռեժիսոր Վիգեն Չալդրանյան “Մաեստրո” ֆիլմի գլխավոր դերակատար Միքայել Պողոսյանը մարմնավորում  է սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորին, ում ռեքվիեմը քաղաքական իրադարձությունների պատճառով հնչում է որպես քաղաքի ռեքվիեմ: Ֆիլմում հանդես է գալիս նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Վերջինիս դերը, սակայն, անփոփոխ է. ինչպես կյանքում, այնպես էլ  ֆիլմում  Թոփչյանը գլխավոր դիրիժոր է, նրա կողքին են նաև նվագախմբի անդամները: Ֆիլմի գլխավոր դերերում նկարահանված Եդուարդ Թոփչյանը եւ Միքայել Պողոսյանը Մեզ հետ զրույցում  Էդուարդ Թոփչյանը նշեց, որ առաջարկը ստացել է Վիգեն Չալդրանյանից. “Սկզբում մտածեցի. դա իմ մասնագիտությունն է, եւ խաղալու կարիք չի լինի, սակայն պարզվեց, որ կյանքն ու բեմը միանգամայն տարբեր են”: Մեր այն հարցին, թե դիրիժորը կշարունակի այլ ֆիլմերում  նկարահանվել, Թոփչյանը պատասխանեց. “Երբեք…” Ֆիլմի գլխավոր դերակատարներից է նաեւ Կարեն Ջանիբեկյանը Նշենք, որ “Մաեստրո” ֆիլմի նկարահանումները կատարվել են Հայաստանում եւ Ճապոնիայում: Ֆիլմը ստեղծվել է երկու տարվա աշխատանքի արդյունքում: Ֆիլմի պրեմիերային ներկա էին մի շարք անվանի արվեստագետներ: Տեքստը եւ լուսանկարները` Սիրանուշ Եղիազարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին