×


Մամուլի ազատության օր

Մամուլի ազատության օր

Ֆոտոցուցահանդես Նկարիչների միության դահլիճում Մայիսի 3-ին Մամուլի ազատության օրվա առթիվ ՀՀ նկարիչների միության դահլիճում բացվեց ֆոտոցուցահանդես` «Մամուլի ազատություն. տեղեկատվության ազատության իրավունք» թեմայով: «Մամուլի ազատություն. տեղեկատվության ազատության իրավունք» թեմայով ֆոտոցուցահանդես Ցուցահանդեսը կազմակերպել էր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Միջոցառման կազմակերպմանը աջակցել ու նախաձեռնողների հետ համագործակցել էին նաեւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն ու ՄԱԿ-ի Հանրային կապերի երեւանյան գրասենյակը: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսն ու Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանիչը Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկավ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը, ով կարեւորեց ցուցահանդեսի գաղափարը. «Սա առանձնահատուկ ցուցահանդես է, քանի որ յուրաքանչյուրը` ներառյալ հասարակ քաղաքացիներ, լրագրողներ, պրոֆեսիոնալ լուսանկարիչներ, հրավիրված են ներկայացնելու իրենց լուսանկարները այս թեմայով: Լուսանկարների հերոսները բարձրաձայնում են իրենց անհամաձայնությունը մամուլի ազատության դեմ ոտնձգություններին, փորձում կյանքի կոչել տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքը` չնայած այն խոչընդոտներին, որոնց հանդիպում են»: Aghvan Hovsepyan Նախապես ներկայացված 300 լուսանկարներից ընտրվել էր 30-ը, որոնք դիտելու եւ Մամուլի ազատության օրվան նվիրված միջոցառմանը մասնակցելու էին եկել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան, Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, պետական այլ այրեր, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, արվեստագետներ ու մի շարք քաղաքացիներ: «Մամուլի ազատություն. տեղեկատվության ազատության իրավունք» թեմայով ֆոտոցուցահանդես Նշենք, որ Մամուլի ազատության օրը նշվում է մայիսի 3-ին ողջ աշխարհում` հարգանքի տուրք տալու լրատվամիջոցների ազատության հիմնարար սկզբունքներին, կոչ անելու պետություններին` խթանելու տեղեկատվության ազատությունը: «Մամուլի ազատություն. տեղեկատվության ազատության իրավունք» ֆոտոցուցահանդեսը կտեւի մեկ շաբաթ: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին