01 Փետրվար 10
Մարի Ակսել
 
 
0
“Սեքսուալ, ճակատագրական կին եմ”

Մարի Ակսել Նուբարյանին Bravo.am-ը “բռնացրեց” գեղեցկության սրահում: 180 սմ հասակով մանեքենուհին ֆոտոմոդելի կարիերան է նախընտրում:  Աշխատել է Միլանում, հիմա ազգությամբ ռուս ամուսնու` Ալեքսեյի հետ բնակվում է Մոսկվայում, նշում է, որ որպես Celebrity բոլոր պրեմիերաների սիրելի հյուրն է, “թքած ունի” չափանիշների վրա, զբաղվում է սպորտով,  կարատեի կանաչ գոտի ունի ու քիկբոքսինգով է զբաղվել, բայց ոչ մեկին չի ծեծել: Ի դեպ, Մարին միակ հայուհին է, ով երբեւիցե հայտնվել է “Պենտհաուս” ամսագրի շապիկին: Շոկոլադ ուտել է շատ սիրում եւ պաշտում է Լեդի Գագային. նրա վերջին ձայնասկավառակն է գնել:

Mari Aksel
180 սմ հասակով մանեքենուհի Մարի Ակսելը նախընտրում է ֆոտոմոդելի կարիերան


Ես ամենաբաց աղջիկն եմ: Բաց եմ շփումների, սովորելու համար:
Իմ գեղեցկությունն իմ աշխատանքն է:
Ինձ միեւնույնն է` ինչ են մտածում իմ մասին:
Սիրում  եմ ուտել:
Երբեք չեմ կարող… Ես ամեն ինչ կարող եմ:
Մի անգամ եկա Հայաստան:
Կփորձեմ այն, ինչ կյանքում չեմ փորձել:
Մարի Ակսել

- Ամառանոց գնալուց առաջ էլ ես գեղեցկության սրահ այցելո՞ւմ:

- Իհարկե, ինձ միշտ հետեւում եմ այն պահից, երբ սկսեցի մոդելային դպրոց հաճախել եւ իմացա` ինչպես խնամել մաշկս, մազերս: Երիտասարդությունը ժամանակավոր երեւույթ է, եթե չհետեւենք մեզ, այն շատ արագ կկորցնենք: Հետո ճանապարհորդությունը, սթրեսը ազդում են մաշկիս վրա, պետք է ուշադիր լինել:

Mari Aksel
Մոդել Մարի Ակսել


- Շա՞տ գումար ես ծախսում արտաքինիդ վրա:

- Անկեղծ եմ ասում` ոչ: Շնորհակալ եմ բնությանը, որ մազերիս գույնը ինձ դուր է գալիս, եւ աշխատում եմ չփոխել, այլ խնամել այն, ինչ կա: Երբեք չեմ ներկել մազերս, չեմ էլ մտածում դրա մասին. վուլգար կդիտվի:

- “Երկու աստղ” նախագծի վերջին եթերին քննարկումների առիթ դարձած զգեստդ էիր նորից հագել:

- Ելույթ ունեցա սեւ զգեստով, որում իմ հետույքը 12 աստղի փայլը խամրեցրեց: :)

“Մարմնիս հետեւից են ընկնում…” Մարի Ակսել

-  Հե՞շտ է մոդել լինելը:

- Երբ Միլանում էի աշխատում, անընդհատ ցուցադրությունների մեջ էի: Ինձ համար ձանձրալի էր: Ես ավելի շատ ֆոտոմոդել եմ, լուսանկարվել եմ ռուսական տղամարդկանց (եւ ոչ միայն) ամսագրերի համար: Պոդիումն իմը չէ.  բոլոր մոդելներին միանման են շպարում, հագուստն էլ ցուցադրում ես ինչպես կախիչ: Ես չեմ ուզում զգեստի կախիչ լինել: Լուսանկարներում մարդիկ տեսնում են քո աչքերը, իսկ աչքերը շատ բան են պատմում մեր մասին: Մարմնիս հետեւից են ընկնում, անկեղծ ասած: Քասթինգներից մեկի ժամանակ 250 աղջիկներից ինձ ընտրեցին, շատ հաճելի էր:

Mari Aksel
Մոդել Մարի Ակսելն անկեղծանում է, որ հիմնականում իր մարմնի հետևից են ընկնում


- Ո՞ր կերպարում են քեզ սիրում:

- Ինձ դուր է գալիս տարբեր կերպարներում հանդես գալ, բայց հիմնականում ստացվում է սեքսուալ, ճակատագրական կինը:

- Մոդել լինելուց բացի, այլ մասնագիտություն ունե՞ս:

- Լրագրող եւ հեռուստահաղորդավարուհի եմ: Սովորել եմ Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանում եւ Մոսկվայի կառավարման ակադեմիայում: Պրակտիկա եմ անցել НТВ հեռուստաալիքում:

Mari Aksel
Մոդել Մարի Ակսել


- Կինոյո՞վ էլ ես գայթակղված:

- Այո, այո: Շատ եմ սիրում ու ստացվում է, հարմարավետ եմ ինձ զգում: Մոսկվայում դերասանուհի Նատալյա Օրեյրոյի հետ “Ռուսական տանգոյի ռիթմով” սերիալում եմ նկարահանվել, “Զինվորները”, “Սերը այն չէ, ինչ թվում է”: Վերջերս էլ “Հեգնանքդ անուշ” հայկական ամանորյա ֆիլմում Ձյունանուշի դերում էի: Առաջին փորձս էր այստեղ, համ էլ հայերեն էի խոսում: Հուսով եմ, հանդիսատեսը շատ չի քննադատի, որովհետեւ ամեն ինչ մի դուբլից էր նկարահանվում:

- Հայերենդ զարգացնելո՞ւ ես:

- Վաղը մեկնում եմ Մոսկվա: Պետք է հայերեն լեզու պարապեմ: Ծանոթ ունեմ, որ կիրակնորյա դպրոցում հայերեն է դասավանդում, նա է սովորեցնելու:

- Ինչքա՞ն պետք է վճարեն, որ համաձայնես որեւէ նախագծում կամ ֆիլմում նկարահանվել:

- Ինձ համար գումարը ամենակաերեւորը չէ: Երգիչներից մեկն առաջարկեց իր տեսահոլովակում նկարահանվել, գումարի մասին էր հարցնում, ասացի` այն ինձ չի հետաքրքրում, ավելի լավ է հոնորարիս գումարով խախալիքներ գնեք,  մանկատան երեխաներին նվիրենք:

Mari Aksel
Մոդել Մարի Ակսելը զբաղվում է նաև բարեգործությամբ


- Հայաստանում ես ավելի ճանաչվա՞ծ, թե՞ արտասահմանում:

- Այսօր կարող եմ ասել` հավասար: Մինչ “Երկու աստղը” դրսում էի ավելի ճանաչված: Մոսկվայում պրեմիերաների ժամանակ Celebrity հյուրերից մեկն եմ: Իսկ երբ առաջարկեցին մասնակցել այս նախագծին, ամուսինս ասաց, որ պետք է անպայման համաձայնեմ: Այստեղ ինձ չգիտեին, իսկ ես Հայաստանի համար լավ բաներ եմ արել. Հայաստանը պետք է ճանաչի իր հերոսներին:

- Elite Model Look Armenia 2004, Top Model Armenia, World Bikini Model 2009… Շարունակելո՞ւ ես մասնակցել մրցույթներին:

- Այլեւս չեմ կարող մասնակցել Miss գեղեցկության մրցույթներին, որովհետեւ  ամուսնացած եմ: Բայց ապագայում կմասնակցեմ Missis մրցույթների, բայց լուրջ, ոչ երկրորդական մրցույթներ պետք է լինեն` “Միսիս Աշխարհ” եւ այլն, դրա համար պետք է երեխա ունենալ:

Mari Aksel
Մոդել Մարի Ակսելը գեղեցկության մրցույթին


- Նման մտադրություն ունե՞ս:

- Շատ եմ ցանկանում երեխա ունենալ, ամենաքիչը` երեքը, երազանքս է, շատ եմ սիրում երեխաներին:

- Ե՞րբ ես ամուսնացել:

- Անցյալ տարի հունվարին, բայց, փառք Աստծո, շատ խելացի ամուսին ունեմ, մենք ԶԱԳՍ չգնացինք, որպեսզի կարողանամ մրցույթի մասնակցել: Իսկ երբ որոշեցի, որ էլ Miss մրցույների չեմ մասնակցելու, օգոստոսին օրինականացրինք մեր հարաբերությունները:

- Հայկական հարսանիք չի՞ լինելու:

- Ամուսնուս հետ որոշել ենք ամռանը Էջմիածնում ամուսնանալ: Իսկ եթե անկեղծ, ուզում եմ ամեն տարի էլ հարսանիք անենք:

Mari Aksel
Հարսանյաց հանդեսների սիրահար Մարի Ակսելը


- Հայաստանում մոդելային դպրոց բացելու նախագիծդ ի՞նչ փուլում է:

- Դպրոցն ուզում եմ բացել, բայց ոչ գումար աշխատելու համար. կյանքս լավ է դասավորված: Էթիկայի, էսթետիկայի դպրոց է լինելու: Մոդելային բիզնես Հայաստանում չկա: Ճիշտն ասենք, աղջիկներն էլ, որ կարող են Եվրոպայում հաջող աշխատել, քիչ են: Մեր մոդելներն էլ պատրաստ չեն արտասահման գնալ: Հայկական գեղեցկությունն էլ մի քիչ չպահանջված է: Եվրոպայում սիրում են անառողջ նիհարներին, շիկահերներին, մի կերպար, որ ոչ կին է, ոչ տղամարդ: Ես ավելի շատ ներքնազգեստ ցուցադրող մանեքենուհի եմ, հագուստի ցուցադրությունն իմը չէ: Եվրոպայում մինչեւ 22 տարեկանն են մոդել աշխատում, ես էլ մինչեւ 21 տարեկանն եմ պոդիոմով քայլել:

Mari Aksel
Մոդել Մարի Ակսել


- Ի՞նչ առաջարկներ ես ստացել Հայաստանում:

- Շատ են, բայց մի քիչ զգույշ եմ: Հաստատ գիտեմ` ինչ չեմ գովազդի` ծխախոտ, ալկոհոլին էլ եմ բացասական վերաբերվում: Բայց Հայաստանը հայտնի է իր կոնյակով, գինով, դա արդեն կորոշեմ:

- Առողջ ապրելակերպն ես ընտրել, կարատեով էլ ես զբաղվել:
- Այո, կարատեի կանաչ գոտի ունեմ, քիքբոքսինգով էլ եմ զբաղվել, բայց ոչ թե նրա համար, որ ինչ որ մեկին ծեծեմ, այլ ֆիտնեսի նման բան էր: Բայց շոկոլադ էլ եմ շատ սիրում ու ուտում:

- Հայկական գեղեցկությունն ինչո՞վ է առանձնանում:

- Հայուհիների աչքերն ամենագեղեցիկներից են աշխարհում: Բայց ինձ թվում է, որ մեր տղամարդիկ խամրացնում են այդ փայլն ու ճնշում են կանանց: Հայ տղամարդիկ չեն թողնում, որ իրենց կանայք զարգանան, դրսեւորվեն, տունն են պահում: Ինձ հարցնում են` իսկապես ամուսնացած եմ, չի երեւում. փայլուն աչքեր ունեմ, կենսուրախ եմ:

Mari Aksel
Փայլուն աչքերով և կենսուրախ Մարի Ակսել


- Ուշադրության կենտրոնում լինելդ չի՞ նյարդայնացնում ամուսնուդ:

- Չէ, մենք շատ լավ գիտենք իրար եւ փորձում ենք այնպես անել, որ հարմարավետ ապրենք:

- Ռուս տղամարդու նախընտրեցիր, ինչո՞ւ:

- Թող ներեն հայ տղամարդիկ, երբ փոքր էի, որոշեցի, որ դժվար թե ամուսնանամ հայի հետ, բայց նաեւ ասում էի` կամուսնանամ նրա հետ, ում կսիրեմ: Ալեքսեյը 33 տարեկան է: Հավատում եմ, որ ամուսինս իմ ճակատագիրն է:

Զրուցեց Լիլիթ Բաբայանը /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/ եւ Մարի Ակսելի  անձնական արխիվից


 
 
Մոդել Մարի Ակսելը “Penthouse” ամսագրի շապիկին

Մոդել Մարի Ակսելը “Penthouse” ամսագրի շապիկին

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել և Bravo.am-ի համակարգող Լիլիթ Բաբայան

Մոդել Մարի Ակսել և Bravo.am-ի համակարգող Լիլիթ Բաբայան

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսելն անկեղծանում է, որ հիմնականում իր մարմնի հետևից են ընկնում

Մոդել Մարի Ակսելն անկեղծանում է, որ հիմնականում իր մարմնի հետևից են ընկնում

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսելը գեղեցկության մրցույթին

Մոդել Մարի Ակսելը գեղեցկության մրցույթին

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

180 սմ հասակով մանեքենուհի Մարի Ակսելը նախընտրում է ֆոտոմոդելի կարիերան

180 սմ հասակով մանեքենուհի Մարի Ակսելը նախընտրում է ֆոտոմոդելի կարիերան

Մոդել Մարի Ակսելը զբաղվում է նաև բարեգործությամբ

Մոդել Մարի Ակսելը զբաղվում է նաև բարեգործությամբ

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Մոդել Մարի Ակսել

Փայլուն աչքերով և կենսուրախ Մարի Ակսել

Փայլուն աչքերով և կենսուրախ Մարի Ակսել

Հարսանյաց հանդեսների սիրահար Մարի Ակսելը

Հարսանյաց հանդեսների սիրահար Մարի Ակսելը

0
4512 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: