“Շուտ սիրահարվողներից չեմ…”
2009 թվականը Մարիաննայի համար “շատ բուռն է անցել”: Երգչուհին այս տարվանից էլ է նույնը պահանջելու: “Անցյալ տարվա աշխատանքներս ավարտին հասցրի, որ 2010-ը թարմ սկսեմ: 2009-ին 4 հաջող երգ ունեցա, որոնցից “Սիրտս է մեղավոր” ստեղծագործությունն արդեն իսկ բավական ճանաչում է ձեռք բերել: “Քեզ” երգիս երաժշտությունն Հայկոն է գրել, բառերի հեղինակն էլ ես եմ: “Միգուցե” երգի համար Apricota-ի հետ եմ աշխատել: Մի երգ էլ անգլերեն լեզվով ունեմ` “Օրացույց”: Լիլիթ անունով շատ տաղանդավոր հեղինակ է նվիրել: Այն իր ոճով բավական տարբեր է, ավելի լիրիկական, մի քիչ ուրիշ ոճում եմ երգել, երբ լսեք, ինքներդ էլ կհամոզվեք”,- ասաց Մարիաննան:
Երգչուհին նշեց, որ դեռեւս միայն “Սիրտս է մեղավոր” երգն է հնչել: Շուտով թվարկված երգերից մեկի հիման վրա տեսահոլովակ է նկարահանվելու. “Բավական երգեր ունեմ, շարունակելու եմ ստեղծագործել ձայնասկավառակ թողարկելու համար: Հուսով եմ` այս տարի կլինի”:
Մարիաննան 18 տարեկան է, սովորում է ԵՊՀ Ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետում: Երեկ վերջին քննությունն է հանձնել գերազանցությամբ: Ունի հինգ տեսահոլովակ, երգում է մոտ 8-9 տարի:
“Շատ է եղել, որ լսել են` ես եմ երգը գրել, զարմացել են: Պատրաստ եմ իմ ընկերների համար բառեր գրել ու նվիրել: Եթե կա երգը, դրա հիման վրա գրում եմ բառերը, այդպես ավելի ճիշտ է, երաժշտությունն է բառերը հուշում”,- ասաց Մարիաննան:
18-ամյա երգչուհին սիրո թեմայով է գրում ու երգում, բայց լուրջ սիրահարվածություն դեռ չի ունեցել: “Ինչու՞ սեր: Եթե պանրի մասին գրեմ, ոչ ոք չի լսի: Բայց իմ երգերը շաբլոն չեն, տխուր, տառապալից չեն, ուրախ են, դարդոտած վիճակներ չեմ սիրում: Ինչ-որ չափով ապրել եմ այդ զգացմունքը, բայց որ ասեմ` սիրահարվել, գլուխս կորցրել եմ, չի եղել: Ուրիշների սիրո պատմությունն էլ է ստեղծագործելու առիթ դառնում: Ես շուտ սիրահարվողներից չեմ, շատ բարդ է, մի օրով, շաբաթով սերեր չեմ ունեցել, շատ ավելի լուրջ եմ վերաբերվում նման հարցերին: Շատ ռեալիստ եմ, ցանկացած աղջկա մեջ էլ կա ռոմանտիկան, միայն սիրով չպետք է տարվել, նվիրվել, սիրել պետք է, բայց ես կշարունակեմ նաեւ անել իմ աշխատանքը, ուսումս կշարունակեմ”,- նշեց Մարիաննան:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիաննայի անձնական արխիվից (հեղինակ` Վահան Ստեփանյան )
Hovo-m20 /17.02.10 | 12:48 /
Mariana mi harc unem qez uxvac bayc patasxanir ankexc,,,,,,
ASD789987 /20.02.10 | 12:30 /
MARINNA MI HARC XIEK ODNOKLASSNIKIUM DER PROFIL@ PAKEL??????
Simon Webbe /04.03.10 | 9:52 /
Kareli e linel ev lav mard,ev taxandavor ergchuhi.Duq apacucum eq im asacner@,es dzer mec erkrpagun em.cankanum em hajox u tesaholovaknerov,dzaynaskavaraknerov harust kareria. mnaceq misht aydqan lav u taxandavor,inchpes nayev exeq dzer erkrpaguneri koxqin…..
Sirov Simon Webbe
Simon Webbe /04.03.10 | 10:07 /
Hargeli Mariana es kuzenay anradarnal dzer ayn haytararman@ te “urishneri siro patmutyunner@ karox en stexcagorcelu arit darnal”.Hamenayn deps im subyektik karciq@ ayl e,ser@ veh jgacum e ev nra masin chi kareli xosel aranc ayn zgalu.Hovhanes Tumanyan@ asel e te “artasahmanyan grakanutyan Targmanutyun@ nman e apaku tak drac vardi,tesnum enq gexeckutyun@,bayc chenq zgum”,im karciqov nuyn@ kareli e asel siro masin.
Chgitem zgacel eq te voch bayc siraharvac mardik aveli hesht en stexcagorcum….
Sirov Simon Webbe…
