09 Mar 2010
Տպել Տպել
 
Մարտի 8

“Սայաթ-Նովա” համալիրում տոնում էին երիտասարդները :)

Կանանց տոնի առթիվ “Սայաթ-Նովա” համալիրում կայացավ շոու-ծրագիր, որն իր մեջ ընդգրկում էր բազմաթիվ անակնկալներ: Միջոցառումը կազմակերպել էին Կարեն Մանասյանն ու Սուսիկը::)

Կանանց տոնին նվիրված շոու-ծրագիր  “Սայաթ-Նովա” համալիրում

Կանանց տոնին նվիրված շոու-ծրագիր “Սայաթ-Նովա” համալիրում

Որքանով էր երիտասարդներին հաջողվել այն` թողնում ենք ձեր եզրակացությանը, իսկ մենք ներկայացնում ենք այն, թե ինչ տեղի ունեցավ մի քանի ժամերի ընթացքում “Սայաթ-Նովա” համալիրում:

Միջոցառման թերեւս ամենահետաքրքիր մասը Կարմիր գորգն էր. բոլոր հյուրերը պետք է անցնեին կարմիր գորգով, լուսանկարվեին, հետո մտնեին ներս:) :

Միջոցառման հյուրերն անցնում են Կարմիր գորգի վրայով

Միջոցառման հյուրերն անցնում են Կարմիր գորգի վրայով

Բացման խոսքում Կարեն Մանասյանը, ով նաեւ հաղորդավարն էր, շնորհակալություն հայտնեց այն երգիչներին, ովքեր չմերժեցին եւ ընդունեցին հրավերը, ապա բեմը հանձնեց նրանց: Ներկաներին շնորհավորելու եւ ողջունելու էին եկել Էլլա Տարունցը, Ժաննան, Վարդան Բադալյանը, Արեւիկ Ալավերդյանը, “Թիվ 5” խումբը` չորս տղաներով , “Չորս տարբերակը”` երեք աղջիկներով եւ այլ երգիչներ: :)

Սարգիս Ավետիսյանն իր գեղեցիկ կատարումը նվիրեց հայ աղջիկներին

Սարգիս Ավետիսյանն իր գեղեցիկ կատարումը նվիրեց հայ աղջիկներին

“Չորս տարբերակը” պրեմիերա ուներ. “Առաջին անգամ ենք այս երգը կատարում”,- ասացին աղջիկները: Վարդան Բադալյանն ու “Թիվ 5”-ն էլ երկուական երգ երգեցին` պատճառաբանելով , որ շատ են սիրում հայ աղջիկներին :) :

Ժամանակ առ ժամանակ երգիչների կատարումներին փոխարինում էին արտասահմանյան հիթերը, որոնք ավելի էին աշխուժացնում ներկաներին: Եղան նաեւ մրցույթներ: «Արմյանկա»  ամսագրի խմբագրությունից եկած հյուրերն ընտրեցին պարահրապարակի լավագույն զույգին`Լեւոնին եւ Հենարիկին, ում հանձնվեց պատվոգիր: “Մենք միշտ ենք լավը եղել:)”, – ասաց Լեւոնը:

“Չորս տարբերակն” իր երգի  պրեմիերայով “Սայաթ-Նովա” համալիրում

“Չորս տարբերակն” իր երգի պրեմիերայով “Սայաթ-Նովա” համալիրում

Հայտնիներից բացի ելույթ ունեցան նաեւ սկսնակներ, նոր անուններ ու սիրողական երգիչներ: Նրանցից մեկը` Մարիամը մի քանի անգամ կատարեց Queen-ի երգացանկից  ‘Show Must Go On” երգը` փորձելով մտնել կերպարի մեջ. «Շատ եմ սիրում այս երգը»: :)

Տեղի ունեցավ նաեւ fashion ցուցադրություն: Մանեքենուհիները ներկայացնում էին ֆրանսիական “Josef femme” խանութի երեկոյան եւ դասական զգեստները: Ցուցադրությունից հետո պարահրապարակը տրամադրվեց ներկաներին: :)

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/

    կարծիքներ չկան     1,202 Դիտումներ
Հաջորդ
Աստղիկ Սաֆարյան

Կարծիքներ չկան

Ցանկանում եք կարծիք թողնել?

Գրանցվեք կամ մտեք (եթե արդեն գրանցված եք)

 
Շաբաթվա Թոփ լուրեր
 
Մարիաննա Հովհաննիսյան
“Դու” երգչուհու սիրուց հոգնեցի՞ր
կարդալ...
Միշո
“Ֆրանսուհիները գեշ են”:)
կարդալ...
Արման Մարգարյան
«Հայկական TV-ալիքներին վաղուց չեմ հետեւում…»
կարդալ...
Լիլու
“Հոգնել եմ”-ը Bravo.am-ում:)
կարդալ...
Design Deluxe
Ամսագրի բոհեմյան մեկամյակը:)
կարդալ...
 
More news
 
Վլադիմիր Մնացականյան
Ձեռքի ուժ ունենք, աշխարհը չունի:)
կարդալ...
White Apricot
“Ոսկե ծիրան”-ի հյուրերը “Սպիտակ ծիրան” ֆոտոշարքում
կարդալ...
Design Deluxe
Ամսագրի բոհեմյան մեկամյակը:)
կարդալ...
Լանա Խաչատրյան
“Բեյրութի օդակայանում ինձ անգիր են արել”
կարդալ...
 
BRAVO!Մարդիկ
 
 
AnSa
 
Noro
 
EMSIEL
 
amily
 
MXO-ARMENIA-2
MOST SHARED ON FACEBOOK
Նախագծի մասին
Կոնտակտներ
Գովազդ
ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ
TV, Կինո, Թատրոն
Music
Entertainment
CELEBRITIES
VIDEOS
Hosted by

Գործընկեր
!BRAVO.am All rights reserved. Copyright 2009  |  Project of Mediamax News Agency Designed by