×


Մարի

Մարի

Երգչուհու “Մի բուռ”-ը Bravo.am-ում Մարին նոր տեսահոլովակ ունի: “Մի բուռ” երգի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, երաժշտությունը գրել է Վահրամ Պետրոսյանը: Երգչուհին ձայնագրվել է երգիչ Հայկոյի ստուդիայում, հնչյունային ռեժիսորը Տիգրան Պետրոսյանն է: “Մի բուռ”-ի պրոդյուսինգով եւ նկարահանմամբ զբաղվել է “Slide Art production”-ը: Mary Երգը աղջկա մասին է, ով խնդրում է տղային իրեն չնեղացնել, թեք չնայել. “Գրկի լուռ, որ իր գրկում դառնամ մի բուռ: Այս տարի ավարտում եմ դպրոցն ու վերջին զանգի երգ էի ցանկանում: Խնդրեցինք Վահրամին երաժշտությունը գրել, որին համապատասխան բառերն էլ Ավետը կգրեր: Երբ նա լսեց երաժշտությունն, ասաց` չի զգում վերջին զանգի բառեր, գեղեցիկ չի ստացվի: Այս խոսքերն ինձ համար շատ գեղեցիկ են, ես այս երգը շատ եմ սիրել. իմ երգացանկում ամենասիրելին է դարձել”,- Մի բուռ”-ի պատմությունը պատմեց Մարին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW