×


Փեթ Քեշ. Master Class

Վարպետության դաս

Փեթ Քեշը թենիս խաղալ է սովորեցնում Թենիսի նախկին աստղը վարպետության դաս է տալիս հայ պատանիներին Հոկտեմբերի 2-ին Փեթ Քեշը “Օրանժ Թենիս” ակումբում վարպետության դաս տվեց հայ պատանի թենիսիստներին:  Թենիսիստը Երեւանում է  “Հայաստանը շնորհակալ է ռոքին” նախագծի շրջանակներում: Փեթ Քեշ. ինչպես 20 տարի առաջ Քեշի վարպետության  դասին ներկա էին նաեւ  “Ռոքն օգնում է Հայաստանին” նախագծի կազմակերպիչ, ավստրալիական «Do Something» բարեգործական կազմակերպության տնօրեն Ջոն Դին, “Deep Puple” ռոք խմբի երգիչ  Իէն Գիլանը,  “Black Sabbath” խմբի կիթառահար Թոնի Այոմին,  “Asia” խմբի դաշնակահար Ջոուֆ  Դաունսը եւ ասաց “Հայաստանը շնորհակալ է ռոքին” նախագծի իրականացնող,  “Մեդիամաքս” լրատվական գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը: Փեթ Քեշին շրջապատել են պատանի հայ թենիսիստները “Այսօր եղանակը հրաշալի է, ակտիվ եղեք, մեծ հաճույքով կխաղամ ու կսովորեցնեմ հայ պատանիներին”,- ասաց Փեթ Քեշը: “Փեթի ստորագրությամբ գնդակը թալիսմանի նման միշտ մոտս կպահեմ, հաստատ հաջողություն կբերի: Իր նման չեմպիոն եմ դառնալու”,- ասաց Ալեքսը: Փեթ Քեշը վարպետության դաս է տալիս հայ պատանիներին Ի դեպ, Ալեքսը ընկերներին հերթ չեր տալիս Քեշի հետ “ուժերը փորձելու” համար: Պատանիները ուրախ էին, որ հնարավորություն ունեցան թենիսի աստղից վարպետության դասեր վերցնել, լուսանկարվել եւ նրա մակագրությունը ունենալ շապիկների, գլխարկների վրա: Ռոքի աստղերից եւս հասցրին ստորագրություն վերցնել: Իէն Գիլան VS Փեթ Քեշ Հաղթեց ընկերությունը “Deep Purple” ռոք խմբի երգիչ  Իէն Գիլանը եւս “Օրանժ Թենիս” ակումբում ուժերը փորձեց թենիսի նախկին աստղի` Փեթ Քեշի հետ: Գիլանը ոչնչով չզիջեց չեմպիոնին: “Asia” խմբի դաշնակահար Ջոուֆ  Դաունսը նույնպես Փեթ Քեշի հետ Երեւանում թենիս խաղալուց չհրաժարվեց: Փեթը Քեշը  նաեւ կիթառահար է Փեթ Քեշին Ջոն Դիի հետ ծանոթացրել է Իէն Գիլանը: Փեթ Քեշի խաղին հետեւում նաեւ մյուս հյուրերը “Ասաց լավ կիթառահար է, մտածեցի թենիսի ռակետով հայելու առաջ պարապում է, բայց  իրականում շատ լավ կիթառահար է”,- ասաց “Ռոքն օգնում է Հայաստանին” նախագծի կազմակերպիչ, ավստրալիական «Do Something» բարեգործական կազմակերպության տնօրեն Ջոն Դին: Ջոն Դին եւ Փեթ Քեշը առաջին անգամ հանդիպել են, երբ Փեթը հրավեր ստացավ մասնակցել “Rock Aid Armenia” նախագծին: Հեղինակ` Լիլիթ Բաբայան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW