×


Մեծ զեղչեր

Մեծ զեղչեր

Նոր գներ ՄքԼաֆլինի եւ Արտոյի համերգի համար Ընդամենը 5 օրից Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի կունենա բոլոր ժամանակների լավագույն կիթառահարներից մեկի` Ջոն ՄքԼաֆլինի եւ 4th Dimension ջազ-ֆյուժն քառյակի համերգը, որին կմասնակցի Արտո Թունջբոյաջյանը: Ջոն ՄքԼաֆլինն ու 4th Dimension ջազ-ֆյուժն քառյակը Ընդառաջ գնալով հանդիսատեսների խնդրանքին, համերգի կազմակերպիչ «Վիբրոգրաֆուս» ընկերությունը ապրիլի 22-ից սահմանել է նոր գներ տոմսերի համար` փորձելով դրանք առավել մատչելի դարձնել լավ երաժշտության սիրահարների համար: Եւ այսպես, ապրիլի 28-ին կայանալիք համերգի տոմսերը կարելի է զեղչված գներով ձեռք բերել Օպերայի եւ Տիկնիկային թատրոնի տոմսարկղերում: Նոր գներն են. 18.000 ՀՀ դրամ` նախկին 20.000-ի փոխարեն; 20.000 ՀՀ դրամ` նախկին  28.000-ի փոխարեն; 20.000 ՀՀ դրամ` նախկին 30.000-ի փոխարեն; 25.000 ՀՀ դրամ` նախկին 40.000-ի փոխարեն; 25.000 ՀՀ դրամ` նախկին 45.000-ի փոխարեն; 30.000 ՀՀ դրամ` նախկին 50.000-ի փոխարեն; 35.000 ՀՀ դրամ ` նախկին 55.000-ի փոխարեն:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին