19 Հուլիս 10
MEGA IBIZA
 
 
0
“Սպիտակ”  հայերի  փարթին:)

Իսպանական կրքերով ապրու՟մ ենք. ապրում ենք:): Փարթիասեր հասարակության պակաս ունե՟նք. չունենք: Երբ ակումբային երաժշտությունը միքսվի ֆլամենկոյի հետ, ու այդ ամենին իր “մատը խառնի”  “Իսպանական կենտրոնը”, սպիտակ փարթի կգա հայերի գլխին:):

Հուլիսի 17-ին “Congress” հյուրանոցը սպիտակ էր հագել:): Ճերմակել էին MEGA IBIZA փարթիի գրեթե բոլոր հյուրերի մազերը, օհ, զգեստները:): Բժշկական օգնություն ցուցաբերելու էր եկել “բժշկուհի” Արուսիկը`  DJ Vakcinan:):

DJ Vakcina
Բժշկական օգնություն ցուցաբերելու էր եկել “բժշկուհի” Արուսիկը` DJ Vakcinan:)


“Սպիտակ” փարթիի մի քանի սեւավորված հյուրեր տուգանվեցին` վայելքին միանալու, բայց կանոնները չպահպանելու համար:): “Իսպանական կենտրոն”-ի նախագահ Աշոտ Փարսյանն ասում է. “Մարդիկ պետք է հաճույք ստանան սպիտակ փարթիից` ներկա գտնվելով բացառապես սպիտակ շորերով”:

“Absolutely White” վիճակներում հայկական սպիտակ MEGA IBIZA-ն Իբիցայում շատ հայտնի “Sensation White” փարթիի մոտիվներով էր: Սպիտակ իրադարձության երեւանյան երկրորդ նախաձեռնությանը ճերմակը հաղթեց:). “Բայց շատերը հաշվի չառան «սպիտակ» փաստը. ցավալի է: Պատրաստված է պետք գալ` լինի սպիտակ, կարմիր, թե ուլտրամանուշակագույն փարթի: Աֆրոլատինո երեկո ենք արել անցյալ տարի, բայց դա սեւ ու սպիտակ էր, շատ տարածված... Ինչքան բարդացնում ես, այնքան ավելի հետաքրքիր է դառնում, շատանում են հյուրերը:)”,- ասաց Աշոտ Փարսյանը:

Ashot Parsyan
Աշոտ Փարսյանը


Իբիցայում սպիտակ փարթիների ժամանակ “հաուս” են նվագում, բայց քանի որ “Իսպանական կենտրոն”-ը պետք է ցույց տար իր ուղղվածությունը, Հակոբ Ջաղացպանյանը, “LOS LOCOS” ու “ԷՍՔԻԶ”  խմբերի խենթերը Էլեկտրո ֆլամենկո նվագեցին, Կուբայում վարպետության դասերի մասնակցած պարուհի Էլենն էլ իր շնորհքը ցույց տվեց:):

Իսպանական կրքերը խորթ չեն նաեւ դիջեյ Վակցինային: “Բուժքրոջ սպիտակ խալաթով” Արուսիկը բժշկական միջամտություններ կատարող դիջեյի տեսքով էր:): “Քանի որ ամառ է, բացօթյա փարթի, որոշեցինք իմ եւ իսպանական երաժշտության միախառնում ներկայացնել: Ամառային, թեթեւ, կարելի է ասել` լատինո-հաուս եմ հնչեցնում. ֆլամենկոյի  ելեւէջներ էլ կան: Շատ եմ սիրում այս ոճը, դրական երաժշտություն է, ինձ էլ է հաճելի նվագել”,- նշեց DJ Vakcinan:

MEGA IBIZA
Կայացավ MEGA IBIZA փարթի


Բացօթյա փարթին, ըստ օրենքի, ժամը 23:00-ին պետք է ավարտվի: Սպիտակները լուսավորված փուչիկներ երկինք ուղարկեցին, ովքեր լողալու տրամադրություն ունեին, մնացին “Congress”-ում, պարելու  ցանկությունը չմարածները գնացին “Aftershock Republic” ակումբ` MEGA IBIZA-ի afterparty-ին մասնակցելու.... Ովքեր էլ հայաստանյան եւ արտասահմանի շոու-բիզնեսի, մշակութային, ժամանցային իրադարձություններին հետեւելու, ֆոտոշարքեր դիտելու հետաքրքրություն ունեն, վայելեք Bravo.am-ը: Մեր կայքում ամառ է. հանգիստն անցկացրեք մեզ հետ:):

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/




 
 
MEGA IBIZA-ի afterparty-իի մասնակիցները

MEGA IBIZA-ի afterparty-իի մասնակիցները

Պարուհի Էլենը

Պարուհի Էլենը

Պարելու  ցանկությունը չմարածները գնացին “Aftershock Republic” ակումբ` MEGA IBIZA-ի afterparty-ին մասնակցելու....

Պարելու ցանկությունը չմարածները գնացին “Aftershock Republic” ակումբ` MEGA IBIZA-ի afterparty-ին մասնակցելու....

MEGA IBIZA-ի afterparty-իի մասնակիցները

MEGA IBIZA-ի afterparty-իի մասնակիցները

MEGA IBIZA-ի afterparty-իի մասնակիցները

MEGA IBIZA-ի afterparty-իի մասնակիցները

Կիթառահար Հակոբ Ջաղացպանյանը

Կիթառահար Հակոբ Ջաղացպանյանը

“Սպիտակ”  հայերի  փարթին:)

“Սպիտակ” հայերի փարթին:)

MEGA IBIZA փարթիի մասնակիցները

MEGA IBIZA փարթիի մասնակիցները

MEGA IBIZA փարթիի մասնակից

MEGA IBIZA փարթիի մասնակից

Բժշկական օգնություն ցուցաբերելու էր եկել “բժշկուհի” Արուսիկը`  DJ Vakcinan:)

Բժշկական օգնություն ցուցաբերելու էր եկել “բժշկուհի” Արուսիկը` DJ Vakcinan:)

MEGA IBIZA փարթիի մասնակիցները

MEGA IBIZA փարթիի մասնակիցները

Փարթիի մասնակիցները նաեւ լողացին

Փարթիի մասնակիցները նաեւ լողացին

Փարթիի մասնակիցները նաեւ լողացին

Փարթիի մասնակիցները նաեւ լողացին

Կայացավ MEGA IBIZA փարթի

Կայացավ MEGA IBIZA փարթի

“Congress” հյուրանոցը սպիտակ էր հագել:)

“Congress” հյուրանոցը սպիտակ էր հագել:)

Աշոտ Փարսյանը

Աշոտ Փարսյանը

0
3690 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: