25 Մայիս 10
“Մեկ կադր”
 
 
0
“Վերջին կանգառը” ու “Պատշգամբի տղան” հաղթեցին : )

Օրերս ՆՓԱԿ-ում մեկնարկած “Մեկ կադր” կարճ ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնի հաղթողներն այլեւս հայտնի են: Մայիսի 24-ին փառատոնի փակումն ու մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունն էր: Մեկ շաբաթ տեւողությամբ “Մեկ կադր”-ի ընթացքում ցուցադրվեց մեկ րոպե եւ կարճամետրաժ 250 ֆիլմ:

“Մեկ կադր մեկ րոպե” անվանակարգում լավագույնը ճանաչվեց իրանցի Մոհամադ Սաթեի “Վերջին կանգառը”: Իրենից մեկ կադր ներկայացնող եւ մեկ րոպե տեւողությամբ ֆիլմում մի ծեր կին, ինչպես միշտ, կանգառում սպասում է ամուսնուն, բայց… Ամուսինը եւս կանգառում է` մահացած: Ի դեպ, “Լրագրողների համակրանք” մրցանակին եւս արժանացավ “Վերջին կանգառը”:

“Մեկ կադր 2010”
Կայացավ “Մեկ կադր 2010” կինոփառատոնի մրցանակաբաշխությունը


“Մեկ կադր մեկ րոպե” անվանակարգի ժյուրիի նախագահ Աշոտ Ադամյանն ասում է, որ հաղթող ֆիլմն իրավունք ունի կինո անվանվել: “ՆՓԱԿ-ում այս փառատոնն անցկացվում է մարդկային էնտուզիազմի ուժով, մեծ աշխատանքի արդյունք է: “Մեկ կադր”-ում ներկայացված աշխատանքներ կային, որոնց էկրանային ասելիքը չէր համընկնում ներկայացված կարճ բովանդակությանը, էկրանային տեսարանն էլ փառատոնին ներկայանալու համապատասխան չէր: Մեկ րոպե տեւողությամբ ֆիլմը շատ դժվար անվանակարգ է, մեկ րոպե տեւողությամբ զտված կադր է պետք: “Վերջին կանգառը” պրոֆեսիոնալ էր, գործը լավագույնն էր, կասկած չկա”,- նշեց դերասան Աշոտ Ադամյանը:

Ashot Adamyan
Դերասան Աշոտ Ադամյանը (ձախից)


Դանիելը գիտի՞` ինչ է զգում կինը

Դանիել Իոաննիսյանի ներկայացրած “Հոդված 138”-ը հատուկ հիշատակման արժանացավ ՀՀ Քրեական օրենսգրքի այդ հոդվածն ամփոփ ներկայացնելու համար:) : Փառատոնի միակ ֆիլմն է, որ ձայնային է, կադրն էլ համարվում է սեւ էկրանը: “Գլխավոր դերակատարի անձը այդպես էլ չհաջողվեց պարզել, դրա համար երեւի պետք է դիմել դատաբժշկական ծառայության օգնությանը: Շատ օրիգինալ բան էի ուզում նկարել, որ անկրկնելի լինի: Էքսպերիմենտալ թեմա է, ինձ շատ հետաքրքիր էր դիտողների արձագանքը: Չընդունողներ շատ եղան: Ինձ մեղադրեցին` արդյոք գիտե՞մ` ինչ է զգում կինը, երբ իրեն բռնաբարում են: Բնականաբար, չգիտեմ, զուտ նկարել եմ, որ տեսնեմ մարդկանց ռեակցիան”,- ասաց Դանիել Իոաննիսյանը: Նա սովորում է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայում, նշում է, որ հիմնականում զբաղվում է քաղաքականությամբ:) :

“Մեկ կադր 2010”
Կայացավ “Մեկ կադր 2010” կինոփառատոնի մրցանակաբաշխությունը


“Մի հատ սիրուդ մասին պատմի”

“Մեկ կադր” կարճ ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնում լավագույն կարճամետրաժ ֆիլմ ճանաչվեց  իսպանացի Պիլար Պալերմոյի “Պատշգամբի տղան”: “Կարճ ֆիլմեր” անվանակարգի ժյուրիի նախագահ Միքայել Դովլաթյանը փառատոնի մասնակիցներին խորհուրդ տվեց ֆիլմեր շատ նայել:

“Շատ հետաքրքիր է ինձ համար կարճ ֆորմատը: Մեծ ֆիլմեր նկարելուց հետո ես մտա մեդիա եւ նկարահանում էի գովազդային հոլովակներ, տեսահոլովակներ: Բարդ ու հետաքրքիր է կարճ ֆորմատը: Մրցութային ֆիլմերը դիտելիս այնպիսի տպավորություն էր, որ հեղինակը լավ մտահղացում ունի, ֆիլմը լավ է սկսվում, բայց ինչ-որ ժամանակահատված է անցնում, ոնց որ բեզարի, հասկանո՞ւմ եք` դա ինչ բառ է. հոգնի, ելքը չգտնի: Խոսքը էն փնթիության մասին չէ, որ տիրում է բոլոր հայկական աշխատանքներում: Վարպետությանս դասի ժամանակ ասել եմ, որ կինո շատ նայեն, հորիզոնների բացման, շփման հարց կա: Հաղթող ֆիլմը Ֆելինիի պատմությունների մեջ ներդաշնակ կմտներ: Հասարակ, պարզ ձեւով պատմած պատմություն էր: Գոյություն ունի քո աղջիկը, քո սերը… Մի հատ սիրուդ մասին պատմի: Ինչքան մարդուն մոտիկ լինի ֆիլմը, այնքան դու հաղթող ես”,- նշեց ռեժիսոր, դերասան Միքայել Դովլաթյանը:

Mikhayel Dovlatyan
Կինոյի եւ թատրոնի ռեժիսոր, դերասան Միքայել Դովլաթյանը (ձախից)


“Մեկ կադր” կարճ ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնում հենց մասնակից հեղինակների ձայնը ստացավ իսպանացի Լուկաս Ֆիգեռոյի “Որովհետեւ կան բաներ, որ երբեք չես մոռանում” ֆիլմը:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/




 
 
Դանիել Իոաննիսյանի ներկայացրած “Հոդված 138”-ը հատուկ հիշատակման արժանացավ

Դանիել Իոաննիսյանի ներկայացրած “Հոդված 138”-ը հատուկ հիշատակման արժանացավ

Աշոտ Ադամյան (ձախից)

Աշոտ Ադամյան (ձախից)

Դերասան Աշոտ Ադամյանը (ձախից)

Դերասան Աշոտ Ադամյանը (ձախից)

“Մեկ կադր 2010” կինոփառատոնի մասնակից Վահե Յան

“Մեկ կադր 2010” կինոփառատոնի մասնակից Վահե Յան

Կինոյի եւ թատրոնի ռեժիսոր, դերասան Միքայել Դովլաթյանը (ձախից), կինոգետ Զավեն Բոյաջյանն ու մասնակից Վահե Յան

Կինոյի եւ թատրոնի ռեժիսոր, դերասան Միքայել Դովլաթյանը (ձախից), կինոգետ Զավեն Բոյաջյանն ու մասնակից Վահե Յան

Կայացավ “Մեկ կադր 2010” կինոփառատոնի մրցանակաբաշխությունը

Կայացավ “Մեկ կադր 2010” կինոփառատոնի մրցանակաբաշխությունը

Կայացավ “Մեկ կադր 2010” կինոփառատոնի մրցանակաբաշխությունը

Կայացավ “Մեկ կադր 2010” կինոփառատոնի մրցանակաբաշխությունը

Իրանցի Մոհամադ Սաթեի “Վերջին կանգառի” մրցանակը ստացավ նրա եղբայրը

Իրանցի Մոհամադ Սաթեի “Վերջին կանգառի” մրցանակը ստացավ նրա եղբայրը

0
752 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: