×


Մերի Ոսկանյան

Մերի Ոսկանյան

“Եվրոպացիները զիլ են, բայց հայ տղաներին չեն հասնի” Մերի Ոսկանյանը գերմանացիներին հրապուրել է իր գեղեցիկ մուգ գանգուրներով եւ ձայնով: 23–ամյա հայուհին 7 տարեկանից Գերմանիայում է, երազում է Բեյոնսեի նման “աստղ” դառնալ ու, ամենակարեւորը, հուսով է` հնարավորություն կունենա ապագայում Հայաստանը ներկայացնել “Եվրատեսիլ” երգի միջազգային մրցույթում: Ձայնասկավառակ թողարկել է, տեսահոլովակներ ունի, մնում է պատմական գոլը խփի:): Mary Voskanyan - Գարունը ի՞նչ հետաքրքրություն է մտցրել կյանքդ: - Սիրում եմ գարունը, որովհետեւ գիտեմ` ամառն է մոտենում: Սիրում եմ հետեւել` ինչպես են ծաղիկները ծաղկում, եղանակը տաքանում է, ու սկսում եմ լավ զգալ: Իսկապես վայելում եմ արեւի շողերի ներքո անցկացրած ժամանակս: - Ինչպե՞ս հայտնվեցիր Գերմանիայում: - 1994 թվականին ընտանիքով հաստատվեցինք այստեղ: Այս պահին Գերմանիայի հարավում գտնվող Վյուրցբուրգում եմ ապրում: - Երեւանյան ձեր բնակարանը հիշո՞ւմ ես:): - 7 տարեկան էի, երբ մեկնեցինք հայրենիքից: Կոմիտասի պողոտայում էր մեր տունը: Սիրով եմ հիշում Հայաստանում անցկացրածս ժամանակը եւ մտաբերելուց ամեն անգամ ժպտում եմ:): Հրաշալի մանկություն էր: Mary Voskanyan - Գերմանական գյուղում ի՞նչ հետաքրքրություններ ունես: - Արձակուրդի մեջ եմ  եւ որոշեցի ազատ ժամանակս ընտանիքիս հետ անցկացնել: Շվայֆուրտ քաղաքին մոտ գյուղ է: Վայելում եմ ծնողներիս ներկայությունն ու խաղում փոքր քույրերիս հետ: Մեկը 3, մյուսը` 8 տարեկան է: Միասին հեծանիվ ենք քշում, եթե ցանկանում եմ շոփինգի գնալ կամ ընկերներիս հանդիպել, նշածս քաղաքն եմ գնում: - Ապրիլին օրերդ ինչո՞վ են լցված լինելու: - Ժամանակիս մեծ մասը համալսարանում կանցկացնեմ, բացի դրանից իմ երաժշտությամբ եմ զբաղված լինելու: ITS անվամբ մի մեծ կազմակերպություն ինձ ընտրել է ամռանը իր կազմակերպած միջոցառումներին երգելու համար: Ձայնագրություններ եւ ֆոտոսեսիաներ եւ ռադիո պրոմո-տուրեր ունեմ: Աշխատում եմ իմ հեղինակային երգերի վրա Բեռլինից պրոդյուսերական թիմի եւ Քենդ ԴեՐուժի հետ: Mary Voskanyan - Ե՞րբ երգը քեզ գտավ: - Շատ փոքր էի, երբ հայտնաբերեցի իմ սերը դեպի երաժշտությունը: 5 տարեկանում երգում էի “Արեւիկ” համույթում: Այդ ժամանակվանից գիտեմ` ինչ եմ ցանկանում անել: Ինձ համար հաճույք է երգելն ու պարելը: Զբաղվածությանս պատճառով չեմ հասցնում կարդալ երգերիս տեքստերը, եւ մայրս է ստիպված լինում դրանք կարդալ  ինձ համար, որ սովորեմ:): Հայրս էլ է երաժիշտ: Մեծ ազդեցություն ունի ինձ վրա: Նա օգնում եւ աջակցում է ինձ այս ասպարեզ մտնելու առաջին օրից: Շատ երգեր միասին ենք ստեղծել, իմ երգերից շատերի պրոդյուսինգով է զբաղվում: Երաժշտությունն իմ կյանքում մեծ դեր է խաղում: Փոքր ժամանակ սիրով MTV էի դիտում ու երազում ինքս հայտնվել այդտեղ: Այդպիսով յուրաքանչյուր օրս անցկացնում եմ` Ուիթնի Հյուսթոնի, Մերայա Քերիի, Բեյոնսեի եւ այլ մեծ երաժիշտների երգերն երգելով: - Ի՞նչ ոճում ես հանդես գալիս: - Փոփ, R&B, սոուլ: Անգլերեն եւ գերմաներեն եմ երգում, մի քանի երգ էլ հայերեն լեզվով ունեմ: Mary Voskanyan - Միջազգային ճանաչում ունեցող ի՞նչ արվեստագետների հետ ես աշխատել: - Հնարավորություն եմ ունեցել աշխատել Քենդ ԴեՐուժի հետ: Նա երգահան է. Սելին Դիոնի համար նրա գրած “Power of Love”-ը թիվ մեկ հիթը դարձավ: Արդեն 5 տարի է` միասին աշխատում ենք, ստեղծել ենք շատ երգեր, օրինակ` “Wake up Armenia”-ն: Հիմա իրականացնում ենք “Like a Fox” երգի աշխատանքները: Աշխատում եմ նաեւ Ֆելիքս Վեբերի եւ Իրմգարդ Կլարմանի` ASCAP հաղթողի հետ: Նրանց հետ “Hastalavista” երգն եմ ստեղծել, որ հայերեն եւ անգլերեն լեզվով է: Ավելին, հզոր էր աշխատել Յան Վան Դեր Թուրնի հետ, ով աշխատում է *NSYNK-ի եւ Nana-ի հետ: - “Wake up Armenia” երգիցդ կպատմե՞ս: - Քենդ ԴեՐուժին շատ եմ պատմել հայրենիքիս մասին, մեր մշակույթն ու պատմությունն եմ ներկայացրել: Եվ մենք որոշեցինք Հայաստանի մասին երգ գրել: Ցանկանում էինք, որ աշխարհն իմանա հայերի անցկացրած դժվար ժամանակների մասին: Wake up-ի կոչ եմ անում, աշխարհի հայությանն ասում եմ, որ պետք է ոտքի կանգնել, աճել, ապրել ու տարածել մեր մշակույթը: - “Եվրատեսիլյան” փորձություններովդ կիսվի: - Հաճելի էր մասնակցել 2007-ի “Եվրատեսիլի” հայաստանյան նախընտրական շոուին: Հաջող ելույթ էր, ավելին չէի սպասում, ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա հանդես գալ հայ հանդիսատեսի առջեւ, երկրորդ տեղում հայտնվեցի: Հույս ունեմ` հնարավորություն կունենամ Հայաստանը ներկայացնել “Եվրատեսիլ”-ում: Ինձ համար մեծ պատիվ կլինի: Այս տարվա նույն մրցույթի գերմանական նախընտրական փուլում էլ եզրափակչում հայտնված 8 լավագույնների շարքում էի: Դրա համար շատ ուրախ ու հպարտ եմ, որովհետեւ 4500 մասնակից կար: Mary Voskanyan - Տեղյակ ենք, որ թմրամոլության եւ ալկոհոլիզմի դեմ ես պայքարում: - Թմրամոլության, ալկոհոլիզմի դեմ երգ եմ գրել, որովհետեւ ամեն օր հեռուստատեսությամբ լսում էի` ինչպես են մոտ 20 տարեկան երիտասարդները մահանում դրանից: Ցանկանում եմ օգնել նրանց: Այդ երգը դարձավ եվրոպական ամենամեծ երիտասարդական YOU շարժման սիրելի երաժշտությունը: - Գերմանական ապրելաոճում ի՞նչն ես սիրում: -Մարդկանց ազատ մտածելակերպն ու բարդույթավորված չլինելը: - Ինչքանո՞վ ես կարողացել հայտնի դառնալ Գերմանիայում: - Քանի որ գերմանական մեծ հեռուստաշոուներին եմ մասնակցել, մարդիկ նկատել են ինձ, հետաքրքրվում են ինձնով, փողոցում տեսնելիս ցանկանում են լուսանկարվել հետս: Ուրախ եմ այն ամենի համար, ինչին հասել եմ մինչ օրս, բայց սա վերջնակետը չի, դեռ գոլ չեմ խփել: Աշխատում եմ այդ ուղղությամբ: Mary Voskanyan - Եվրոպայում հայտնի դառնալու համար հայուհուն ի՞նչ է պետք: - Պետք է հայերն օգնեն միմյանց: - Էմմի Վայնհաուսը, Բեյոնսեն ի՞նչ դեր ունեն քո կյանքում, ցանկանո՞ւմ ես նմանվել նրանց: - Մեծ դեր ունեն… Նրանք ոգեշնչում են ինձ իրենց երաժշտությամբ: Փոքր ժամանակ հիանում էի ամերիկյան աստղերով, նրանք այնքան տաղանդավոր եւ գլամուրային են, եւ երազում էի` մի օր էլ ես նրանց նման հաջողակ լինեմ: - Էմմի Վայնհաուսի պահվածքի մասին ի՞նչ կասես: - Չեմ սիրում մարդկանց դատել, բոլորը գիտեն, որ թմրանյութերը առողջությանը վնաս են: Այն ամենը, ինչ կարող եմ ասել, այն է, որ սիրում եմ իր երաժշտությունը շաատ: Տաղանդավոր երաժիշտ է, մնացածն իր գործն է: - Գանգուրներդ ումի՞ց  ես ժառանգել: Գերմանացիները հայկական արտաքինիդ ի՞նչ հաճոյախոսություններ են անում: - Կարծում եմ` հորիցս: Մարդիկ հավանում են իմ գանգուր եւ մուգ սեւ վարսերը: - Ընկեր ունե՞ս, գերմանացի՞ է: Ի՞նչ կարծիքի ես եվրոպացի տղաների մասին: - Ընկեր չունեմ: Սպասում եմ, որ արքայազնս գա: Եվրոպացի տղաները զիլ են, բայց հայ տղաներին չեն հասնի:): - Երեւանն էլ ե՞րբ է քեզ տեսնելու: - Հուսով եմ` շուտով հրավեր կստանամ: Իսկապես, սիրում եմ ելույթ ունենալ հայրենիքումս: Կարոտել եմ շատ ու անհամբեր սպասում եմ հայրենիք վերադարձիս: Զրուցեց Լիլիթ Բաբայանը /Bravo.am/ Լուսանկարները` Մերի Ոսկանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW