×


Metal Halloween

Metal Halloween

“Այս աշնան ամենազարհուրելի փարթին” Նոյեմբերի 1-ին Aftershock Repubic ակումբում  Metalfront-ը կազմակերպել էր Metal Halloween (“The scariest event this autumn”)` “Այս աշնան ամենազարհուրելի փարթին”: Metal Halloween` Aftershock Repubic ակումբում Փարթիի ընթացքում հնչեցին Black, Heavy, Death, Doom, Gothic, Folk, Thrash, Power եւ Viking Metal ոճերի լավագույն գործերը: Փարթիի մասնակիցներն ունեին զարհուրելի, ինչպես նաև հետաքրքիր դիմահարդարում: Մասնակիցներից Մարգարիտան, ով բաց չի թողել Հայաստանում “Մետալ” ժանրում ոչ մի փարթի, ընդունել էր միանձնուհու կերպար, որի աչքերից արյուն էր հոսում: Metal Halloween` Aftershock Repubic ակումբում Metalfront-ի հիմնադիր տնօրեն, փարթիի կազմակերպիչ Արամազդը մեզ հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր երկու ամիսը մեկ ունենում են մետալ փարթիներ, որին մասնակցում են Metalfront ռադիոծրագրի, Metalfront.am կայքի ունկնդիրներն ու այցելուները: Խոսելով իր կերտած կերպարի մասին` Արամազդն ասաց. “Իմ դեմքին պատկերված սվաստիկաները կապ չունեն Նացիստական Գերմանիայի հետ, սա հին հայկական, արիական նշան է, որին մենք կարող ենք հանդիպել Գառնիում, Գեղարքունիկում. այն նշանակում է կյանք` մի կողմից եւ մահ` մյուս”: Metal Halloween` Aftershock Repubic ակումբում Փարթիի ավարտին ցուցադրվեց The Haunted History of Halloween ֆիլմը, որը պատմում էր  Halloween-ի մասին. ինչպես է այն առաջացել եւ ինչ ճնշումների ենթարկվել: The Haunted History of Halloween ֆիլմը, որը պատկանում է History Channel ընկերությանը,    հայերեն էր թարգմանել Metalfront-ը: Նշենք որ Metal Halloween փարթին  Հայաստանում կազմակերպվում է երրորդ անգամ` Metalfront-ի նախաձեռնությամբ: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի Լուսանկարները` Ասատուր Եսայանցի

Կարդալ ավելին

Quality Sign BW