Art,
07 Ապրիլ 10
«Մի կին - Մի աշխարհ»
 
 
0
Ֆոտոցուցահանդեսի հաղթողները հայտնի են :)

Bravo.am-ի թողարկումներից արդեն տեղյակ եք «Մի կին - Մի աշխարհ» լուսանկարչական ցուցահանդեսից, որի մեկնարկը տրվել էր մարտի 12-ին: Ցուցահանդեսի նպատակն է լուսանկարների միջոցով ներկայացնել հայ կնոջը հասարակական տարբեր ոլորտներում, «խոհանոցից դուրս»: Մեր կայքը մրցույթի ինֆորմացիոն հովանավորներից մեկն էր:

«Մի կին - Մի աշխարհ»
«Մի կին - Մի աշխարհ» լուսանկարների ցուցահանդեսը Սիրահարների այգում


Ապրիլի 7-ին Սիրահարների այգում կայացավ մրցույթի մասնակիցների ներկայացրած լուսանկարների ցուցահանդեսն ու հայտնի դարձան մրցույթի երեք լավագույն հեղինակները` Արեգ Վարդանյան (1-ին տեղ), Քրիստինա Արությունովա (2-րդ տեղ) եւ Տիգրան Սարապյան (3-րդ տեղ):

Ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցավ ԵԱԴ տնօրեն Արտակ Շաքարյանը, ով շնորհակալություն հայտնեց մասնակիցներին` ասելով, որ առանց լուսանկարիչների, առանց նրանց ակտիվության միջոցառումը տեղի չէր ունենա: «Այս ցուցահանդեսը օգնեց մեզ հասկանալ կնոջ դերը հասարակության մեջ, հուսով եմ , որ այն շարունակական բնույթ կկրի»: :)

Մրցույթին ներկայացված լուսանկարներից
Կարեն Հովհաննիսյանի լուսանկարներից


Երեք լավագույններից բացի կային նաեւ այլ մրցանակակիրներ: Կարեն Հովհաննիսյանը, ով  Bravo.am-ի լուսանկարիչն է, ստացավ Հատուկ մրցանակ. «Շնորհակալ եմ, ես չէի սպասում, պարզապես հետեւում էի` ով է հաղթելու :)»,- ասաց Կարենը: “Գունային լուծում” անվանակարգում հաղթեց լուսանկարիչ Սարգիս Վիրաբյանը: «Լավագույն ֆոտոպատմություն» անվանակարգի հաղթող ճանաչվեց Անուշ Բաբաջանյանը, «Լույսերի խաղ»-ում` Նազիկ Արմենակյանը:

Karen Hovhannisyan
Bravo.am-ի լուսանկարիչ Կարեն Հովհաննիսյանն արժանացավ Հատուկ մրցանակի


Նշենք, որ «Մի կին - Մի աշխարհի» ցուցահանդեսի լուսանկարները Սիրահարների այգում կլինեն նաեւ ապրիլի 8-ին եւ 9-ին, իսկ ապրիլի 10-ին դրանք կտեղափոխվեն Նարեկացի արվեստի կենտրոն: Այնտեղ ցուցադրությունը կտեւի մինչ ապրիլի12-ը:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/




 
 
Մրցույթի հաղթող Արեգ Վարդանյանը

Մրցույթի հաղթող Արեգ Վարդանյանը

Ցուցահանդեսի հաղթողներից Սարգիս Վիրաբյանը

Ցուցահանդեսի հաղթողներից Սարգիս Վիրաբյանը

Bravo.am-ի լուսանկարիչ Կարեն Հովհաննիսյանն արժանացավ Հատուկ մրցանակի

Bravo.am-ի լուսանկարիչ Կարեն Հովհաննիսյանն արժանացավ Հատուկ մրցանակի

Արեգ Վարդանյանը ստանում է մրցանակը

Արեգ Վարդանյանը ստանում է մրցանակը

Հաղթողները ստացան մրցանակներ

Հաղթողները ստացան մրցանակներ

Հաղթողները ստացան մրցանակներ

Հաղթողները ստացան մրցանակներ

«Մի կին - Մի աշխարհ» լուսանկարների ցուցահանդեսը Սիրահարների այգում

«Մի կին - Մի աշխարհ» լուսանկարների ցուցահանդեսը Սիրահարների այգում

Մրցույթին ներկայացված լուսանկարներից

Մրցույթին ներկայացված լուսանկարներից

«Մի կին - Մի աշխարհ» լուսանկարների ցուցահանդեսը Սիրահարների այգում

«Մի կին - Մի աշխարհ» լուսանկարների ցուցահանդեսը Սիրահարների այգում

«Մի կին - Մի աշխարհ» լուսանկարների ցուցահանդեսը Սիրահարների այգում

«Մի կին - Մի աշխարհ» լուսանկարների ցուցահանդեսը Սիրահարների այգում

Մրցույթին ներկայացված լուսանկարներից

Մրցույթին ներկայացված լուսանկարներից

«Մի կին - Մի աշխարհ» լուսանկարների ցուցահանդեսը Սիրահարների այգում

«Մի կին - Մի աշխարհ» լուսանկարների ցուցահանդեսը Սիրահարների այգում

«Մի կին - Մի աշխարհ» լուսանկարների ցուցահանդեսը Սիրահարների այգում

«Մի կին - Մի աշխարհ» լուսանկարների ցուցահանդեսը Սիրահարների այգում

Կարեն Հովհաննիսյանի լուսանկարներից

Կարեն Հովհաննիսյանի լուսանկարներից

Կարեն Հովհաննիսյանի լուսանկարներից

Կարեն Հովհաննիսյանի լուսանկարներից

0
1995 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: