04 Feb 2010
Տպել Տպել
 
Միհրանը Երեւանում է

“Եվրատեսիլը” Հայաստան բերելու նպատակով

Այս գիշեր երկու պարողների հետ Երեւան է ժամանել Միհրանը: Bravo.am-ը միակն է, ով նկարահանել է նրանց ժամանումն ու զրուցել “Եվրատեսիլից”:  Հիշեցնենք, որ  Էմմին եւ Միհրանը դուետով մասնակցելու են փետրվարի 14-ին կայանալիք “Եվրատեսիլ-2010”-ի հայաստանյան նախընտրական փուլին եւ հաղթելու դեպքում մեր երկիրը կներկայացնեն Օսլոյում:

Միհրանը մասնակցելու է“Եվրատեսիլ-2010”-ի հայաստանյան նախընտրական փուլին

Միհրանը մասնակցելու է“Եվրատեսիլ-2010”-ի հայաստանյան նախընտրական փուլին

Միհրանը Bravo.am-ին ասաց, որ չի հոգնել թռիչքից, շատ լավ է իրեն զգում եւ ուրախ է: “Երկու ամիս է` ԱՄՆ-ում աշխատում էինք, ժամանակն էր գալ այստեղ  ու ցույց տալ մեր արածը: Շատ ուրախ ենք, որ Երեւանում ենք, մարդիկ էլ կտեսնեն` ինչ ենք պատրաստել: Այս վերջին երեք օրը չեմ էլ քնել, ամեն օր աշխատում էի, որ հասցնեի”,- ասաց Միհրանը:

Պարող, երգիչ Միհրանը խոստովանեց, որ Էմմիի` Հայաստան վերադառնալուց հետո իր  գործն էլ ավել դժվարացավ. “Երգերը գրել վերջացրել էինք, բայց հիմա էլ պետք է մտածեինք` շոուն ինչպես բեմադրել, PR-ի մասը, որոշում էինք, որ երգերը պետք է միքս անենք: Շատ գործ կա անելու”:

Միհրան

Միհրան

Դուետի հետ հանդես են գալու չորս պրոֆեսիոնալ պարողներ, ովքեր ելույթ են ունեցել Մադոննայի, Մայքլ Ջեքսոնի, Բրիթնի Սփիրսի, Ռիքի Մարտինի եւ ուրիշների հետ: Միհրանի հետ Երեւան են ժամանել պարողներից  Ջեյսոն Յանգը, ով իտալացու եւ սեւականի խառնուրդ է, ծնվել եւ ապրում է Ամերիկայում, վերջին հինգ տարվա ընթացքում Միհրանի հետ պարել է Մադոննայի բոլոր համերգների ժամանակ. Մադոննայի պարային զուգընկերն է: Ջեյսոնը պարել է նաեւ Բրիթնի Սփիրսի հետ: Երեւանում է նաեւ պարուհի Վելարի Ֆոլը. նա եւս  Մադոննայի հետ է պարել:  Ջեյսոնն ու Վելարին ասացին, որ  պատրաստ են Միհրանի կողքին լինել, մասնակցել Եվրատեսիլին եւ հաղթել.  “Շատ հուզված ենք, շատ ուրախ, որ այստեղ ենք, տարբեր երկրներում ենք եղել, Հայաստան գալու հնարավորություն չի եղել”:

Միհրանի պարային զուգընկերներ` Ջեյսոնն ու Վելարին

Միհրանի պարային զուգընկերներ` Ջեյսոնն ու Վելարին

Թեեւ պարողներն  առաջին անգամ են Երեւանում, բայց  բացի Միհրանից Հայաստանի մասին շատ բան գիտեն:), հայկական երգեր էլ են լսել: Շուտով տպավորություններով կկիսվեն Bravo.am-ի հետ: Պարողներից Սոֆիան այս գիշեր է Երեւան ժամանելու, Քիլլն էլ շուտով կմիանան դուետին. Չինաստանում համերգների է:

“Զանգահարեցի ու  ասացի` խնդրում եմ գաք ինձ հետ Եվրատեսիլին մասնակցելու, համաձայնեցին: Շատ բան գիտեն Հայաստանի մասին, բայց առաջին անգամ աչքերով կտեսնեն”,- ասաց Միհրանը:

Միհրանը մասնակցելու է“Եվրատեսիլ-2010”-ի հայաստանյան նախընտրական փուլին

Միհրանը մասնակցելու է“Եվրատեսիլ-2010”-ի հայաստանյան նախընտրական փուլին

Միհրանը խոստանում է Էմմիի հետ պարային լավ երգ  ներկայացնել.“Կարծում եմ` մեր երգն այս տարի “Եվրատեսիլում” կարող է առաջին տեղը գրավել: Եթե լուրջ տրամադրված չլինեի, չէի մասնակցի: Արել ենք ամեն ինչ, որ լավ լինի: Ու մեր ժողովրդի համար ուզում ենք “Եվրատեսիլը”  Հայաստան բերել”:

Երգը շուտով հանդիսատեսն էլ կգնահատի, իսկ Միհրանն ու Էմմին այսօրվանից  փորձեր են կատարում: Միհրանը Միացյալ Նահանգներ  կվերադառնա փետրվարի 20-ին:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

    կարծիքներ չկան     3,116 Դիտումներ
Հաջորդ
“Բանգլադեշ”

Կարծիքներ չկան

Ցանկանում եք կարծիք թողնել?

Գրանցվեք կամ մտեք (եթե արդեն գրանցված եք)

 
Շաբաթվա Թոփ լուրեր
 
Հ.Տ. Հայկո
Ռեփերը Հ.Տ. բենդի հետ է հանդես եկել
կարդալ...
Rippi
“Սեքս բառն այնքան են օգտագործում, որ լրիվ իմաստը կորցրել է”
կարդալ...
Սոֆի Մխեյան
“Ճանաչի´ր” երգչուհուն ու ինքդ քեզ
կարդալ...
Ագապի
Առաջին սինգլը` ինչպես Նոյան տապանը:)
կարդալ...
Արսեն Գրիգորյան
Ամառային տպավորությունները` լուսանկարներով
կարդալ...
 
More news
 
Սուրեն Մանվելյան
Լուսանկարչի աչքերի չբացահայտված գաղտնիքը:)
կարդալ...
Վենետիկի կինոփառատոն
Շքեղ, բայց առանց ավելորդ ճոխության
կարդալ...
Ֆուտբոլի ակադեմիա
Հավաքականների “տունը” երեկ իր դռները բացեց:)
կարդալ...
Մինաս
Վարպետի եւս երկու որմնանկար կփրկվի
կարդալ...
Ալինա Բաբայան
Իսպանիայով ու արեւելյան ֆլամենկոյով տարված պարուհին
կարդալ...
 
BRAVO!Մարդիկ
 
 
Hoso
 
Laura Abgaryan
 
hhhhh
 
Armenian-xman
 
Jazzie Fizzle
MOST SHARED ON FACEBOOK
Նախագծի մասին
Կոնտակտներ
Գովազդ
ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ
TV, Կինո, Թատրոն
Music
Entertainment
CELEBRITIES
VIDEOS
Hosted by

Գործընկեր
!BRAVO.am All rights reserved. Copyright 2009  |  Project of Mediamax News Agency Designed by