01 Մայիս 10
Միշո
 
 
0
“Զրո”-ն ռեփերի ուզած հզոր CD-ն է

Կայացավ Միշոյի երրորդ CD-ի շնորհանդեսը

Միշոն թողարկել է իր երրորդ անհատական ձայնասկավառակը` չհաշված Գարիկի եւ իր “Inquam” ալտերնատիվ ալբոմը: “Զրո”-ն դաբլ CD է. երկու ձայնասկավառակ է պարունակում, 28 երգ. դեռ մի 6 երգ էլ չեն զետեղել` “կոնցեպտի մեջ տեղ չանելու պատճառով”: Միշոն նոր CD-ն ներկայացրեց, ստորագրություն բաժանեց ու լուսանկարվեց անթիվ-անհամար  երկրպագուների հետ ապրիլի 30-ին “Star City” խանութ-սրահում:

Misho
“Զրո”-ն ռեփերի ուզած հզոր CD-ն է


Ռեփերն ասում է, որ “Զրո”-ն շատ հզոր է ստացվել. “Էնքան հզոր, ինչքան ես ուզում էի էս CD-ն լիներ: Ինքն իր ձեւավորումով ու պարունակությամբ իմ ուզածն է: Շատ սպասված է ինձ համար, թվում է` նաեւ ժողովրդի համար: Նենց չի, որ շատ երկար ենք աշխատել, դրա համար, այլ ես գիտեի` ինչ ռեակցիա է լինելու այս CD-ից հետո”,- Bravo.am-ին ասաց Միշոն:

Misho
Կայացավ Միշոյի երրորդ CD-ի շնորհանդեսը


“Զրո”-ի վրա աշխատել են Միշոն, դիջեյ Սերժոն, ով շուտով իր անհատական ձայնասկավառակը կթողարկի, եւ “New People” նախագիծը` Նարեկ A Chillan ու թավջութակահար, բաս-կիթառահար Արտյոմ Մանուկյանը: Ձայնասկավառակի դիզայնը Վահան Ստեփանյանինն է:

Թե “ինչի ա CD-ն “Զրո” կոչվում”, Միշոն “ասում ա”, որ բոլորը կհասկանան լսելուց հետո միայն. “Մինչեւ լսելը կյանքում չեմ կարա բացատրել` էդ ինչ ձեւի CD ա: Բայց երբ ինչ-որ մակարդակի ես հասնում, պետք է էլի զրոյից սկսես ու ինքդ քեզ գերազանցես: Մյուս CD-ս էլ ա լինելու զրոյից, անունը կարող է տենց չլինի, բայց զրոյից եմ սկսելու”,- նշեց Միշոն:

Misho
Շուտով Միշոյի նոր տեսահոլովակը կհայտնվի էկրաններին


“Զրո”-ում նոր երգեր են, դուետներ էլ կան: “Հետաքրքիր էքսպերիմենտներ ենք արել, օրինակ` “Կատուներից” Վահագն Հայրապետյանի հետ դուետ ունեմ: Մեր հին հիթերից` “Ո՞վ է նա” երգի վրա նոր երգ ենք արել, Արթուր Գալստյանին էլ հրավիրել ենք, եկել թազա երգել ա: Էմմիի հետ էլ դուետ ունեմ: Այն դուետներն են, որ ում հետ ուզում էի անել, ոնց ուզում էի` լիներ, արել եմ, կոմերցիոն բնույթ չեն կրում”,- ասաց ռեփերը:

Միշոյին մի բան շատ գոհացրեց:). “Ինձ դուր ա գալիս, որ հայերը սովորել են ալբոմի սպասել, ոչ թե զուտ կերպարի, որ եթերում է մենակ երեւում: Ալբոմը  մենակ երգերի հավաքածու չի, քո մի շրջանն է, որ ներկայացնում ես ժողովրդին: Չեմ կարա ասել` որը հիթ կդառնա, մեզ համար անգամ խնդիր էր որոշել, որ երգի վրա տեսահոլովակ նկարել, ոչ մի ուրիշ ալբոմի ժամանակ նման պրոբլեմ չի եղել”:

Misho
Միշոն անթիվ-անհամար ստորագրություն բաժանեց


“Հայ թիմ”-ի Վիկը երգելուց բացի թիմի համար ամեն ինչ անում է. “Կլինի դերասանական, կազմակերպչական, մնացած բաները անում եմ: Տեսահոլովակներում եմ նկարահանվում, ես Միշոյի մոտ ընկերն եմ, օգնում եմ ինչով կարամ”,-ասաց Վիկը:

Ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանի կարծիքով, “Զրոն” հաջողված ձայնասկավառակ է: “Ինչ էլ անունը դնես, չուզողները ասելու բան կգտնեն: Շատ ավելի լուրջ ու կարեւոր է “Զրո”-ի միտքը. այն ամենը, ինչ մինչեւ հիմա Միշոն արել է, գիծ է քաշում վրան ու զրոյից սկսում: Բնական է, կլինեն մարդիկ, որ կասեն` նախորդները սրա համեմատ մի քիչ ռոմանտիկ էին: Իմ կարծիքով, շատ հաջողված է, թող բոլորը լսեն, մի շաբաթից “շուխուրը” կընկնի: Այս ալբոմից մոտ վեց տեսահոլովակ կնկարահանվի”,- նշեց Սուրեն Թադեւոսյանը:

Suren Tadevosyan
Ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը Միշոյի երրորդ CD-ի շնորհանդեսին


Միշոն երկրպագուների “գրոհներից” չի մեծամտանում:). “Բա ի՞նչ եմ անում:), չէ, պետք է պատասխանեմ` չէ,  բայց դրան էլ է պետք սովորել, դե հա,  սովորել եմ:)”:

Մոտ 10 օրից  Միշոյի նոր տեսահոլովակը կհայտնվի էկրաններին:  “Այգեպանի” պրեմիերային սպասեք նաեւ Bravo.am-ում:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/




 
 
Միշոն անթիվ-անհամար ստորագրություն բաժանեց

Միշոն անթիվ-անհամար ստորագրություն բաժանեց

“New People” նախագծից Նարեկ A Chillan

“New People” նախագծից Նարեկ A Chillan

“New People” նախագծի թավջութակահար, բաս-կիթառահար Արտյոմ Մանուկյանը

“New People” նախագծի թավջութակահար, բաս-կիթառահար Արտյոմ Մանուկյանը

Դիջեյ Սերժոն

Դիջեյ Սերժոն

Ռեփեր Միշոյի երկրպագուները

Ռեփեր Միշոյի երկրպագուները

Արտյոմ Մանուկյանը Միշոյի երրորդ CD-ի շնորհանդեսին

Արտյոմ Մանուկյանը Միշոյի երրորդ CD-ի շնորհանդեսին

Ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը Միշոյի երրորդ CD-ի շնորհանդեսին

Ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը Միշոյի երրորդ CD-ի շնորհանդեսին

Կայացավ Միշոյի երրորդ CD-ի շնորհանդեսը

Կայացավ Միշոյի երրորդ CD-ի շնորհանդեսը

“Զրո”-ն ռեփերի ուզած հզոր CD-ն է

“Զրո”-ն ռեփերի ուզած հզոր CD-ն է

“Զրո”-ն ռեփերի ուզած հզոր CD-ն է

“Զրո”-ն ռեփերի ուզած հզոր CD-ն է

Կայացավ Միշոյի երրորդ CD-ի շնորհանդեսը

Կայացավ Միշոյի երրորդ CD-ի շնորհանդեսը

Շուտով Միշոյի նոր տեսահոլովակը կհայտնվի էկրաններին

Շուտով Միշոյի նոր տեսահոլովակը կհայտնվի էկրաններին

0
2952 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: