×


Միշո

Միշո

Միշո
“Կատաֆալկ”-ը Bravo.am-ում :)
Միշոն իր նոր` “Զրո” ձայնասկավառակից առաջին տեսահոլովակն է նկարահանել: Ռեփերը, բնականաբար, “չի կարա ուրիշի գրածը կարդա”, երգը կոչվում է “Կատաֆալկ”, տեսահոլովակը նկարահանել են Գոգա Խաչատրյանը, Վահան Ստեփանյանն ու Դավիթ Գալստյանը:
Կատաֆալկը այն մեքենան է, որ հանգուցյալներին է տեղափոխում, տեսահոլովակում դագաղ էլ կարող եք տեսնել:): Միշոն “ասում ա” ` մենակ լաց ու կոծ ենք լսում, լուրջ թեմաների անցնելու ժամանակն է. “Ով ուզես էլի, կատաֆալկը հետեւիցդ ա գալու, ինչքան էլ զգուշ ըլնես, կգա ու կտանի , առանց զգուշացնելու, եթե քո վախտը եկավ, ուրեմն պատրաստվի… Կատաֆալկա…. Կամ մոտենում ա, կամ էլ հլը շատ կա… Տանում է ձեր քուչով վերջին անգամ ման տա….”:
Կատաֆալկի մոտենալու առումով թող բոլորի համար “կամ էլ հլը շատ կա” պահը լինի, իսկ Միշոն ընդհանրապես սնահավատ չի:): “Մի փիլիսոփա շատ խելոք բան ա ասել. “Մահից վախենալն անիմաստ է, որովհետեւ, երբ կաս, մահը չկա, երբ մահը կա, դու չկաս: Նենց որ… Ամեն մարդ կարա վախենա, չվախենա, մահից բոլորն են վախենում, բայց ֆիքսվել դրա վրա ու դրանով ապրել հիմարություն է: Տենց լիներ, վաղուց էի մահացել: Մաման էլ նայեց, ասում ա` դու կատաֆալկ ես նստել…  Մամ ջան, նորմալ ա”,- Bravo.am-ին ասաց Միշոն:
“Կատաֆալկը” դիջեյ Սերժոյի գործիքավորած ալբոմից է: “Ուշացրինք, որովհետեւ չէինք կողմնորոշվում` որի երգի վրա նկարահանենք: Էս առաջին դեպքն է: Բայց լավի չէ, առաջինի հարցն էր: Երկրորդ կամ երրորդը հեշտ է որոշել: Հինգ -վեց երգից էինք ընտրում առաջինը, սա դրանց մեջ չէր էլ մտնում”,- նշեց ռեփերը:
Միշոն ասում է, որ մի քիչ այլ կոնցեպտով են նկարահանել, “Կատաֆալկ”-ը ռեժիսոր ունի, համ էլ չունի: Ի դեպ, հավանաբար Գոգա Խաչատրյանը  վերջին անգամ է տեսահոլովակ նկարահանում Միշոյի համար. Կանադայում է մշտական հաստատվել: «Երեք աչքով, երեք տարբեր ճաշակով ու երեք ռակուրսով է նկարահանվել: Ամեն մեկն իր ապարատով, աչքով նկարել է, հետո միացրել, համաձուլել մի տոսահոլովակ ենք ստացել, որ շատ թույն ա: Էս մեր համար փորձ էր, հասկացանք, որ սենց կարելի է ուղղակի խզարել:
Երկու վայրում ենք նկարել, շատ ամայի տեղ»,- ասաց Միշոն:
Նա նշեց, որ ամեն ինչ արել են, որ տեսահոլովակը շատ “չսեւանա”. “Դագաղը շատ չուզեցինք կադր մտցնել: Առանց այդ էլ երգը մի քիչ սեւոտ է: Ինչքան էլ երգը սեւ է, կատաֆալկն է երեւում, որի մեջ նստած ես երգում եմ, մարդիկ ուղղակի խորանում են երգի գաղափարի մեջ: Տեսահոլովակն էլ այնպես է, որ շատ չծանրաբեռնվես ու շատ թեթեւ էլ չնայես: Կադրում մի հերոսուհի էլ կա, որ ուղղակի ֆոնային է”:
“Զրո” ալբոմից Միշոն շատ տեսահոլովակներ է  նկարահանելու. շատ կարեւոր ու հզոր ալբոմ է իր համար: Ռեփերը մորուքն իմիջային է դարձել, բայց վերջերս “Չնչիկ” ֆիլմում նկարահանվելու համար սափրվել էր. “Ինձ թվում է` թրաշված չի սազում, չնայած` սաղ ասում են` սազում ա: Մի ժամանակ միշտ սափրված էի, որ նկարները նայում ենք,  ընկերներով լավ խնդում ենք: Հիմա, որ թրաշվեի, հելնեի քաղաք, մարդ չէր ճանաչի:)” “Չնչիկը” դրամա է, ռեժիսորը Արամ Շահբազյանն է: Շատ լավն է սցենարը, կարդացել ու նոր եմ համաձայնել: Գլխավոր հերոսուհին Լիկա Էլբակյանն է, երկրորդական է իմ դերը, բայց շատ հետաքրքիր. զինվորի դերում եմ: Համոն էլ կա էպիզոդային դերում”:
Միշոն հուլիսին հանգստանալու է մեկնում Ամստերդամ եւ Փարիզ: Լոս-Անջելեսում է համերգ տալու, աշնանն էլ Երեւանում մենահամերգով հանդես կգա: Դե լավ, Միշոյին SMS եկավ, “ասում ա”` հաստատ “սիրային ա”, չխանգարենք :):
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Միշոյի անձնական արխիվից
“Կատաֆալկ”-ը Bravo.am-ում : ) Միշոն իր նոր` “Զրո” ձայնասկավառակից առաջին տեսահոլովակն է նկարահանել: Ռեփերը, բնականաբար, “չի կարա ուրիշի գրածը կարդա”, երգը կոչվում է “Կատաֆալկ”, տեսահոլովակը նկարահանել են Գոգա Խաչատրյանը, Վահան Ստեփանյանն ու Դավիթ Գալստյանը: Misho Կատաֆալկը այն մեքենան է, որ հանգուցյալներին է տեղափոխում, տեսահոլովակում դագաղ էլ կարող եք տեսնել:): Միշոն “ասում ա” ` մենակ լաց ու կոծ ենք լսում, լուրջ թեմաների անցնելու ժամանակն է. “Ով ուզես էլի, կատաֆալկը հետեւիցդ ա գալու, ինչքան էլ զգուշ ըլնես, կգա ու կտանի , առանց զգուշացնելու, եթե քո վախտը եկավ, ուրեմն պատրաստվի… Կատաֆալկ ա…. Կամ մոտենում ա, կամ էլ հլը շատ կա… Տանում ա ձեր քուչով վերջին անգամ ման տա….”: Misho Կատաֆալկի մոտենալու առումով թող բոլորի համար “կամ էլ հլը շատ կա” պահը լինի, իսկ Միշոն ընդհանրապես սնահավատ չի:): “Մի փիլիսոփա շատ խելոք բան ա ասել. “Մահից վախենալն անիմաստ է, որովհետեւ, երբ կաս, մահը չկա, երբ մահը կա, դու չկաս: Նենց որ… Ամեն մարդ կարա վախենա, չվախենա, մահից բոլորն են վախենում, բայց ֆիքսվել դրա վրա ու դրանով ապրել հիմարություն է: Տենց լիներ, վաղուց էի մահացել: Մաման էլ նայեց, ասում ա` դու կատաֆալկ ես նստել…  Մամ ջան, նորմալ ա”,- Bravo.am-ին ասաց Միշոն: “Կատաֆալկը” դիջեյ Սերժոյի գործիքավորած ալբոմից է: “Ուշացրինք, որովհետեւ չէինք կողմնորոշվում` որի երգի վրա նկարահանենք: Էս առաջին դեպքն է: Բայց լավի չէ, առաջինի հարցն էր: Երկրորդ կամ երրորդը հեշտ է որոշել: Հինգ -վեց երգից էինք ընտրում առաջինը, սա դրանց մեջ չէր էլ մտնում”,- նշեց ռեփերը: Misho Միշոն ասում է, որ մի քիչ այլ կոնցեպտով են նկարահանել, “Կատաֆալկ”-ը ռեժիսոր ունի, համ էլ չունի: Ի դեպ, հավանաբար Գոգա Խաչատրյանը  վերջին անգամ է տեսահոլովակ նկարահանում Միշոյի համար. Կանադայում է մշտական հաստատվել: «Երեք աչքով, երեք տարբեր ճաշակով ու երեք ռակուրսով է նկարահանվել: Ամեն մեկն իր ապարատով, աչքով նկարել է, հետո միացրել, համաձուլել մի տեսահոլովակ ենք ստացել, որ շատ թույն ա: Էս մեր համար փորձ էր, հասկացանք, որ սենց կարելի է ուղղակի խզարել: Երկու վայրում ենք նկարել, շատ ամայի տեղ»,- ասաց Միշոն: Նա նշեց, որ ամեն ինչ արել են, որ տեսահոլովակը շատ “չսեւանա”. “Դագաղը շատ չուզեցինք կադր մտցնել: Առանց այդ էլ երգը մի քիչ սեւոտ է: Ինչքան էլ երգը սեւ է, կատաֆալկն է երեւում, որի մեջ նստած ես երգում եմ, մարդիկ ուղղակի խորանում են երգի գաղափարի մեջ: Տեսահոլովակն էլ այնպես է, որ շատ չծանրաբեռնվես ու շատ թեթեւ էլ չնայես: Կադրում մի հերոսուհի էլ կա, որ ուղղակի ֆոնային է”: Misho “Զրո” ալբոմից Միշոն շատ տեսահոլովակներ է  նկարահանելու. շատ կարեւոր ու հզոր ալբոմ է իր համար: Ռեփերը մորուքն իմիջային է դարձել, բայց վերջերս “Չնչիկ” ֆիլմում նկարահանվելու համար սափրվել էր. “Ինձ թվում է` թրաշված չի սազում, չնայած` սաղ ասում են` սազում ա: Մի ժամանակ միշտ սափրված էի, որ նկարները նայում ենք,  ընկերներով լավ խնդում ենք: Հիմա, որ թրաշվեի, հելնեի քաղաք, մարդ չէր ճանաչի:)” “Չնչիկը” դրամա է, ռեժիսորը Արամ Շահբազյանն է: Շատ լավն է սցենարը, կարդացել ու նոր եմ համաձայնել: Գլխավոր հերոսուհին Լիկա Էլբակյանն է, երկրորդական է իմ դերը, բայց շատ հետաքրքիր. զինվորի դերում եմ: Համոն էլ կա էպիզոդային դերում”: Միշոն հուլիսին հանգստանալու է մեկնում Ամստերդամ եւ Փարիզ: Լոս-Անջելեսում է համերգ տալու, աշնանն էլ Երեւանում մենահամերգով հանդես կգա: Դե լավ, Միշոյին SMS եկավ, “ասում ա”` հաստատ “սիրային ա”, չխանգարենք : ): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Միշոյի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW