×


“ՈՉ” բնական մորթուն

“Իմ կյանքը քո մուշտակից թանկ է”

Ներկայացնում է “Ե՞ս Yes” ամսագիրը “Ոչ կենդանական սնունդին եւ բնական մորթուց կարված հագուստին” Որքա՞ն կենդանիներ են սպանվում ամեն օր ու ամեն պահի, որպեսզի ապահովվեն մի աստղի կամ օլիգարխի եւ պարզապես շարքային քաղաքացու “մորթե” քմահաճույքը: Հայտնիները ջանք ու եռանդ չեն խնայում աստղային շքեղություն ու փայլ ապահովելու համար, ինչի բաղկացուցիչ մասնիկը մեր օրերում դարձել են հենց բնական մորթուց մուշտակներն ու հագուկապի այլ պարագաները: PETA կազմակերպության “Լավ է մերկանամ, քան մորթի հագնեմ” ակցիան Գնելով թանկարժեք մուշտակ` մարդիկ չեն էլ մտածում, թե ինչպես են կենդանիները մորթազերծվում... Մեծ Բրիտանիայում, Հոլանդիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Շվեդիայում, Իտալիայում եւ շատ այլ երկրներում մասնակի կամ ամբողջովին արգելք է դրված այդ նպատակով վայրի կենդանիների բուծման ֆերմաների վրա: Hugo Boss բրենդի մոդելները PETA-ի “Լավ է մերկանամ, քան մորթի հագնեմ” ակցիային Մինչդեռ, ի տարբերություն շատ մորթասերների, կան նաեւ այնպիսիք, ովքեր, օգտագործելով իրենց հանրաճանաչ անունն ու հեղինակությունը, ոչ միայն հրաժարվում են բնական մուշտակներից եւ դրանցից պատրաստված մորթյա թանկարժեք աքսեսուարներից, այլեւ կատաղի պայքար են մղում կենդանիների սպանդին աջակցող շատ աստղերի դեմ` քարոզելով հրաժարվել բնական մուշտակներից: Բացի այդ, նրանցից շատերն անգամ հրաժարվում են մսից պատրաստված ուտեստներից, մասնակցում են բնապահպանական ակցիաների, որոնք քարոզում են երբեք չգնել կամ հրաժարվել բնական մորթուց կարված հագուստից: Սուպերմոդել Նատաշա Վերմեերը PETA-ի “Լավ է մերկանամ, քան մորթի հագնեմ” ակցիայում Սարսափելի է ոչ միայն մորթազերծումը, այլեւ վիճակագրությունը Մեկ բնական մորթուց մուշտակ կարելու համար, պատկերացնո՞ւմ ես, արդյունաբերող որսագողները սպանում են 60-70 սամույր, 10-20 աղվես, 25-45 գառ, 30-40 նապաստակ եւ ջրարջ, 30-70 ջրաքիս, 200-400 սկյուռ եւ այսպես շարունակ: Մի պահ ոչ ոք չի էլ մտածում, թե ինչպես են մորթազերծ լինում կենդանիները, որ հետո հաճույք պատճառեն ինչ-որ մեկին, որի համար կենդանու կյանքը սեւ գրոշի արժեք էլ չունի: Այդ հայտնիների համար հիմնական գրավականը արտաքին տեսքն ու շքեղությունն է: Շառլոտ Ռոսսը PETA-ի “Լավ է մերկանամ, քան մորթի հագնեմ” ակցիայում Հոլիվուդյան աստղեր, “մորթե” խելագարներ ու ընդդիմացողներ Համաշխարհային աստղերից “մորթ” խելագարե է համարվում հատկապես Ջենիֆեր Լոպեսը, որ աստղաբաշխական գումարներ է ծախսում մորթե մուշտակներ գնելու համար, որոնք մշտապես օգտագործում է նաեւ տեսահոլովակներում: Մոդելներից Դարյա Վերբովան ուղղակի միլիոնավոր գումարներ է հատկացնում` ապահովելու նոր ֆոտոսեսիայի հաջողությունը` բնական մորթուց կարված մուշտակների միջոցով: “Ո°չ կենդանական սնունդին եւ բնական մորթուց կարված հագուստին”. սա կենդանիների ջերմեռանդ առաջամարտիկներից հոլիվուդյան աստղ Պամելա Անդերսոնի բանաձեւումն է: Նա անգամ 11 տարեկանից միս չի ուտում, չի հագնում որեւէ բնական մորթուց կարված հագուստ: Danity Kane խումբը PETA-ի “Լավ է մերկանամ, քան մորթի հագնեմ” ակցիայում Փոլ ՄաքՔարթնին էլ բուսակեր է արդեն 39 տարի, եւ միշտ քաջալերում է ու հորդորում, որ կենդանիներին սպանել չի կարելի: Մուշտակներին «ՈՉե են ասում նաեւ Քիմ Բեսինջերը, Բրիջիդ Բարդոն, Մոբին, Շարլիզ Թերոնը, Նիկոլայ Դրոզդովը, Ջորջ Մայքլը, ռուսական շոու-բիզնեսից` Լայմա Վայկուլեն, Ալյոնա Սվիրիդովան, Վիկտոր Գուսեւը, ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինը, իսկ հայտնի մոդելավորողներից բնական մորթուց հագուստներ կարել հրաժարվել են Ստելլա ՄաքՔարթնին, Սառա Քրոսսը, Քելվին Քլեյնը, Մարկ Բուվերը եւ այլք: Calvin Klein, Mango եւ Zara, Prada, Guess, TopShop, Polo Ralph Lauren նորաձեւության տները եւս հրաժարվել են մորթե հագուստ կարելուց: Այդուհանդերձ, բնական մորթուց մուշտակ հագնելու տենդենցը լայն թափ է ստանում: Մոդել Ջեննա Ջեյմսոնը PETA-ի “Լավ է մերկանամ, քան մորթի հագնեմ” ակցիայում Հայկական շոու-բիզնես. մորթե մուշտակը անբաժանելի ատրիբուտ է Ձմռանը բնական մորթե մուշտակով կարելի է հանդիպել նաեւ հայ հայտնիների, որոնց համար թանկարժեք մուշտակն ուղղակի անփոխարինելի է: Հայ աստղերից շատերը տանը կենդանի են պահում, բայց մյուս կողմից` խելագարվում են բնական մորթուց կարված մուշտակների համար. բա որ մի օր էլ ձեր կենդանիները մորթազերծման ենթարկվեն, ինչպես, օրինակ, այդ վտանգն առկա էր “101 դալմատիններ” ֆիլմում: Արմինկա. Շատ եմ սիրում մորթե եւ կաշվե հագուստ, միաժամանակ դեմ եմ կենդանիներին «սպանելունե: Հիմա բնական մորթուց կարված հագուստ չեմ հագնում, հատկապես, երբ իմացա, որ դրանք ալերգիկ ֆոն են առաջացնում, ու քանի որ ես էլ բրոնխների հետ կապված խնդիրներ ունեմ, բժիշկները խորհուրդ տվեցին հրաժարվել դրանցից: Հիմա ավելի շատ կաշվե հագուստ, պայուսակներ ու այլ պարագաներ եմ գնում, նաեւ աշխատում եմ գնել բաճկոններ, որոնք մորթե դետալներով են: Շպռօտ. Մուշտակներ ունեմ, բայց դրանք արհեստական են, միայն բնական մորթուց կարված մի մուշտակ ունեմ, որը ինձ հիշատակ է մնացել մորաքրոջիցս, ինչը միայն տեսահոլովակներից մեկում եմ հագել, այն շատ տաք էր: Ասեմ, որ դեմ եմ կենդանիներին սպանելուն եւ անգամ միս չեմ ուտում: Shprot Նունե Եսայան. Ես հագնում եմ բնական մորթուց կարված մուշտակ` չնայած շատ չունեմ: Դեմ եմ կենդանիների նկատմամբ ու, ընդհանրապես, բոլոր տեսակի վայրենություններին` չնայած մենք նաեւ սնվում ենք կենդանական սնունդով, ինչի համար եւս կենդանիներ են սպանում: Եթե հանդիպում է գեղեցիկ գույնի, լավ որակի բնական մորթուց կարված հագուստ կամ ատրիբուտ, գնում եմ: Լիլիթ Հովհաննիսյան. Շատ եմ սիրում մորթիներ, ու դա իմ թուլությունն է: Ես կողմ եմ կենդանիների սպանդը մերժող աշխարհում լայն թափ ստացած շարժամանը, բայց ինչ արած, երբ տեսնում եմ` գնում եմ: Հիմա նապաստակի մորթուց կարված մուշտակ եմ հագնում, ունեմ գլխարկներ, օձիքներ: Պարզապես արհեստական մորթի արտադրողներին կոչ եմ անում, որ պատրաստելիս դրանք լինեն որակյալ եւ չտարբերվեն իրականից, քանի որ դրանք շուտ են փչանում, կորցնում գույնը կամ որակը: Մեղավոր եմ զգում ինձ, որ հագնում եմ, խոսք եմ տալիս, որ մյուս տարի այլեւս չեմ հագնի բնական մորթուց կարված մուշտակ: No Angels խումբը PETA-ի “Լավ է մերկանամ, քան մորթի հագնեմ” ակցիայում Նելլի. Ես էլ եմ հագնում, հենց հիմա, տեսնում եք, նապաստակի մորթուց կարված մուշտակ է հագիս, բայց դեմ եմ կենդանիներին սպանելուն ու, ընդհանրապես, վատ վերաբերվելուն: Մի անգամ փողոցով անցնում էի, մի տղա աքացի տվեց շանը, ես ինձ կորցրեցի, հաշվի չառա, որ փողոցում եմ, ձայնս գլուխս գցեցի ու այդ տղային, ինչ ասես ասացի. “Քեզ դուր կգա՞, որ քեզ այդպես հարվածեն”: Չմոռանանք նաեւ, որ մենք եւս սնվում ենք կենդանական սնունդով, ինչի համար շատ կովեր, հավիկներ, խոզեր են մորթում: Խոստանում եմ, մյուս տարի էլ բնական մորթուց մուշտակ չեմ հագնի: Մարիաննա Հովհաննիսյան. Ես չեմ հագնում բնական մորթուց կարված մուշտակ` չնայած ոչ սկզբունքորեն, ուղղակի այդպիսի ցանկություն չունեմ: Բնականի նկատմամբ պահանջարկից ելնելով` շատ կենդանիներ են սպանվում, ինչը վատ է: Անկախ ամեն ինչից` կարելի է կանխել կամ նվազեցնել կենդանիների որսը: Մարդիկ կան, որ մեծ կարողություններ ունեն ու ամեն պահի գնում են որսի, գամ իրենց գումարները թանկարժեք մորթիների վրա են ծախսում: Սուպերմոդել Քրիսթի Թարլինգթոնը PETA-ի “Լավ է մերկանամ, քան մորթի հագնեմ” ակցիայում Հ.Գ. Դե, դե, դե. Խոսք եք տվել, ուրեմն` համբերատարությամբ կսպասենք ձեր խոստումների իրագործմանը ու հաջորդ տարի հետախուզում կանցկացնենք: Խոստումները չպահած հայտնիների պահարանից կհավաքենք մուշտակներն ու հանդիսավոր կերպով կայրենք: Մեզ լավ եք ճանաչում, ասված է, ուրեմն` արված է :) Բնական մորթիներին “ՈՉ” է ասում Էդգար Ամիրխանյանը Նյութը եւ լուսանկարները` “Ե՞ս Yes” ամսագրի եւ PETA կազմակերպության (www.peta.org)

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին