07 Հունիս 10
Մրցանակաբաշխություն
 
 
0
Հաղթողները կստանան հեռախոսները:)

Bravo.am-ի սիրելի ընթերցողներ:

Ինչպես արդեն տեղյակ եք, “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի եւ «Մեդիամաքս»-ի համատեղ մրցույթի հաղթողներն արդեն հայտնի են: Գլխավոր մրցանակը` HTC Hero բջջային հեռախոսը կստանա մրցույթի մասնակից Սոնա Դանիելյանը, ով մրցույթի կազմակերպիչներից ստացել է առավելագույն` 18 միավոր, իսկ երկրորդը տեղը եւ HTC Tattoo սմարթֆոնը կստանա Դավիթ Դավթյանը, ում պատասխանները գնահատվել են 17 միավոր:

Մրցույթի մանրամասները եւ հաղթողների պատասխանները կարող եք ընթերցել այստեղ` http://www.bravo.am/news/mrcuytn-avartvac-e/:

Ուրախ ենք տեղեկացնել ձեզ, որ մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա չորեքշաբթի, հունիսի 9-ին, ժամը 12-ին “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության գլխավոր գրասենյակում: Մրցանակները հաղթողներին կհանձնեն “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ “Մեդիամաքս” գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը:

Կրկին շնորհավորում ենք հաղթողներին: Միջոցառման մանրամասներին հետեւեք Bravo.am-ի էջերում:
 
 
0
3429 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: