07 Հունիս 10
MTV Movie Awards
Սկանդալային համբույրներ բեմում :)
Այս գիշեր Լոս Անջելեսում տեղի ունեցավ “MTV Movie Awards 2010” մրցանակաբաշխությունը:
Իսկ հիմա պատկերացրեք ու գնահատեք մրցանակաբաշխության կազմակերպիչների հումորը: Հիասքանչ Ջենիֆեր Լոպեսի հետ բեմ է դուրս գալիս ճաղատ, գիրուկ մի մարդ, որի մեջ, պարզվում է, թաքնված է հենց ինքը` աշխարհահռչակ դերասան Թոմ Քրուզը, ով մարմնավորում էր Լես Գրոսմանին: Ի դեպ, ամենաշատը ելույթը զվարճացրեց Թոմի կնոջը` Քեթի Հոլմսին :):

Երեւի թե բոլորդ էլ կռահեցիք, որ լավագույն ֆիլմ անվանակարգում մրցանակի արժանացավ “Նորալուսին”-ը: Լավագույն դերասան անվանվեց համանուն ֆիլմի դերասան, սրտակեր Ռոբերտ Փեթինսոնը, իր նրա խաղընկերուհի Քրիսթեն Սթյուարթը դարձավ լավագույն դերասանուհի: Իսկ ո՞վ ստացավ մրցանակ “լավագույն համբույր” անվանակարգում: Դե, իհարկե, կրկին Ռոբերտն ու Քրիսթենը:): “MTV Movie Awards”-ի կանոնների համաձայն, հաղթող զույգը պետք է անպայման բեմի վրա կրկնի հաղթական համբույրը: Աղջիկների կողմից սիրված Ռոբերտ Փեթինսոնը սկզբում մի փոքր համեստորեն հապաղեց, այնուհետեւ այնպես համբուրեց խաղընկերուհուն, որ վերջինս արագ դեպի կուլիսներ փախավ:

Թվում էր, թե այլ անակնկալներ չեն լինի: Բայց արի ու տես… Բեմ է բարձրանում Սանդրա Բալոքը` “սերնդի կողմից ճանաչում” մրցանակը ստանալու համար: Բեմում էր նաեւ դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը: Մի քանի րոպե անց “MTV Movie Awards”-ի հանդիսատեսը ականատես եղավ երկու գեղեցկուհիների կրքոտ համբույրին:

Մրցանակների արժանացան նաեւ Բեյոնսեն եւ Էլի Լարթերը “լավագույն վեճ”, Քեն Ժոնգը` “ամենաանսպասելի պահ”, Ամանդա Սեյֆրիդը` “ամենասարսափելի”, Աննա Քեդրիկը` “ծագող աստղ”, Ռոբերտ Փեթինսոնը` “համաշխարհային աստղ”, Թոմ Ֆելթոնը` “լավագույն չար կերպար” եւ Զաք Գալիֆիանակիսը` “լավագույն կատակերգական աշխատանք” անվանակարգերում:
Աղբյուրը` FadedYouthBlog
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/

Քեմերոն Դիասն ու Թոմ Քրուզը

Ջենիֆեր Լոպեսն ու Լես Գրոսմանը
Թվում էր, թե այլ անակնկալներ չեն լինի: Բայց արի ու տես… Բեմ է բարձրանում Սանդրա Բալոքը` “սերնդի կողմից ճանաչում” մրցանակը ստանալու համար: Բեմում էր նաեւ դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը: Մի քանի րոպե անց “MTV Movie Awards”-ի հանդիսատեսը ականատես եղավ երկու գեղեցկուհիների կրքոտ համբույրին:

Քեթի Փերրին ու Սնուպ Դոգը
Մրցանակների արժանացան նաեւ Բեյոնսեն եւ Էլի Լարթերը “լավագույն վեճ”, Քեն Ժոնգը` “ամենաանսպասելի պահ”, Ամանդա Սեյֆրիդը` “ամենասարսափելի”, Աննա Քեդրիկը` “ծագող աստղ”, Ռոբերտ Փեթինսոնը` “համաշխարհային աստղ”, Թոմ Ֆելթոնը` “լավագույն չար կերպար” եւ Զաք Գալիֆիանակիսը` “լավագույն կատակերգական աշխատանք” անվանակարգերում:
Աղբյուրը` FadedYouthBlog
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Գնահատեք նյութը
4204 Դիտում
4204 Դիտում
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: