×


Մումին ու Սասունցի Դավիթը

Մումին ու Սասունցի Դավիթը

Կկայանա Պատկերապատման միջազգային 2-րդ փառատոնը Մումին Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ամենահայտնի կոմիքս կերպարն է: Մենք էլ սուպերհերոսներ ունենք, օրինակ` Սասունցի Դավթի կոմիքսը Ֆրանսիայում արդեն արվել է: Պատկերապատողներն ասում են` հայերը հարուստ են սուպերհերոսներով, մնում է միայն նրանց պատկերապատել:): Անցկացվելու է պատկերապատման միջազգային երկրորդ փառատոնը Մայիսի 14-ից 16-ը կոմիքսների սիրահարների համար Երեւանում կանցկացվի Պատկերապատման միջազգային երկրորդ փառատոնը: Երեք օր փառատոնի շրջանակներում կիրականացվեն ցուցահանդեսներ, գրքերի եւ ամսագրերի ներկայացում, վարպետության դասընթացներ, մեկ էջանոց պատկերապատման մրցույթ, ինչպես նաեւ պատկերապատման հիման վրա նկարահանված մուլտֆիլմերի ցուցադրում: Պատկերապատման միջազգային 2-րդ փառատոնը Երեւանում հյուրընկալել է Համաշխարհային պատկերապատման դեսպան Բարբարա Կանեպային, Անգուլեմի Պատկերապատման բարձրագույն դպրոցի ժյուրիի անդամ Դոմենիկ Բեղտղային, բազմաթիվ պատկերապատումների հեղինակ Գիյոմ Բիանկոյին, Հայոց ցեղասպանության մասին` “Մեծ Եղեռնը” պատկերապատման գրքի հեղինակ Պաոլո Կոսին, Սանկտ-Պետերբուրգում “Բում-ֆեստ” պատկերապատման փառատոնի կազմակերպիչ Դմիտրի Յակովլեւին եւ կոմիքսների աշխարհի այլ ներկայացուցիչների: Պատկերապատման միջազգային 2-րդ փառատոնը Երեւանում հյուրընկալել է Համաշխարհային պատկերապատման ներկայացուցիչների Պատկերապատումը պատմություն է, որ պատմվում է նկարներով, ունենում է նաեւ գրություններ: “Կոմիքսը պատմություն է նկարազարդ տեսքով, փոքրերի եւ մեծերի համար նախատեսված թեմաներով: Պատկերապատումն ու ծաղրանկարը տարբեր են, վերջինը չպետք է ասոցացվի կոմիքսների հետ”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատկերապատող, Երեւանում Պատկերապատման միջազգային 2-րդ փառատոնի կազմակերպիչներից Ագատա Բադալյանը: Փառատոնի նպատակն է Հայաստանում զարգացնել ամբողջ աշխարհում 9-րդ արվեստ համարվող պատկերապատումը, կոմիքսներ կարդալու հետաքրքրություն առաջացնել, ցանկացողներին պատկերապատումների սցենար գրել, նկարել ու գունազարդել սովորեցնել: Agata Badalyan “Հայերն այսօր ավելի շատ են հետաքրքրված պատկերապատումով, քան չորս տարի առաջ: Երեւանում Պատկերապատման միջազգային առաջին փառատոնը 2008-ին էր: Շատ տպավորված եմ, որ այսօր հետաքրքրությունը շատ ավելի մեծ է: Պատկերապատման բնագավառում մասնագիտացած լրագրող եմ, կոմիքսներն էլ միայն երեխաների համար չեն նախատեսված: Պատկերապատումը մշակութային լեզու է, հայերն էլ պետք է ունենան իրենց արտահայտման ձեւը”,- նշեց  Երեւանում Պատկերապատման փառատոնի կազմակերպիչ Լորան Մելիքյանը: Անգուլեմի Պատկերապատման բարձրագույն դպրոցի ժյուրիի անդամ Դոմենիկ Բեղտղայը, որ նաեւ Երեւանում Պատկերապատման միջազգային առաջին փառատոնին էլ է մասնակցել, նշեց` Հայաստանում շատ օրիգինալ եւ նոր ոճեր  է բացահայտել, հայ ուսանողների մոտ էլ նկարելու մեծագույն ցանկություն է նկատել: Հայոց ցեղասպանության մասին` “Մեծ Եղեռնը” պատկերապատման գիրքը Համաշխարհային պատկերապատման դեսպան, պատկերապատող  Բարբարա Կանեպան էլ հաճելիորեն զարմացել է` Հայաստանում իր ստեղծագործությունները գտնելով: “Պատկերապատումներում ամեն ինչ սցենարից, պատմությունից է սկսվում: Եթե սցենարը լավն է, կարող է մեկ ուրիշը գեղեցիկ նկարել”,- ասաց մետամորֆոզների թեմայով բազմաթիվ պատկերապատումների հեղինակ Բարբարա Կանեպան: Պատկերապատման միջազգային 2-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Հայաստանի նկարիչների միությունում մայիսի 14-ին, ժամը 11:00-ին: Գիրք հրատարակելու նպատակներ էլ կան, փառատոնը նաեւ պատկերավորման նոր ձեւ է ներկայացնելու, որ դուրս է գալիս թղթային արգելքներից` թվային տեխնիկայի էկրաններին երեւալու համար: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW