×


«Նանե»

«Նանե»

Պարային համույթը Սոչիից  «Գրան Պրի» եւ այլ մրցանակներ բերեց  :) Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ ապրիլի 7-ից 12-ը Սոչիում անցկացվեց երիտասարդ կատարողների «Ռուսաստանի տաղանդների միություն» մրցույթը: Narine Topolyan Մրցույթին մասնակցության հրավեր էր ստացել նաեւ հայկական «Նանե» պարային համույթը, որի գեղարվեստական ղեկավար Նարինե Տոպոլյանը ապրիլի 22-ին հանդիպեց լրագրողներին եւ պատմեց համույթի  ստացած մրցանակների ու ձեռքբերումների մասին: «Նանե» «Ռուսաստան. Հաղթանակ. Սեր» խորագրի ներքո անցկացվող մրցույթի «Խորեոգրաֆիա» անվանակարգում «Նանե»  պարային համույթը արժանացել է «Գրան Պրի» մրցանակի եւ, ճանաչվելով լավագույնը, առաջին կարգի դիպլոմներ ու մրցանակներ է ստացել հետեւյալ անվանակարգերում. «Ժողովրդական պար» (10-13 տարեկաններ), «Ժողովրդական պար» (14-33 տարեկաններ), «Ժամանակակից պար» (9-33 տարեկաններ), «Էստրադային պար» (10-13 տարեկաններ) եւ կրկին «Ժամանակակից պար» անհատական անվանակարգում հաղթող է ճանաչվել պարուհի Գայանե Տերտերյանը: Պարային համույթը Սոչիից  «Գրան Պրի» եւ այլ մրցանակներ բերեց Թվարկելով մրցանակները` Նարինեն ասաց, որ «Պարարվեստ» անվանակարգում «Նանե»-ն արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի, իսկ իրեն` որպես համույթի գեղարվեստական ղեկավարի եւ մրցույթի կազմակերպման ու անցկացման հարցում ներդրում ունեցողի, շնորհել են  հատուկ մրցանակ եւ շնորհակալագիր: Նարինե Տոպոլյանը նշեց, որ մրցույթում շատ էին լավ պարողներն ու հաղթանակի արժանիները. «Մրցակցությունը շատ մեծ էր, քանի որ կային պրոֆեսիոնալ պարողներ, որոնք արժանի էին հաղթանակի, բայց ժյուրին որոշեց, որ դրան արժանի է «Նանե» պարային համույթը»: Հաղթանակների մասին խոսելով` Նարինեն չմոռացավ նաեւ համույթի առաջնահերթ հաղթանակն ու ձեռքբերումը` քաղցկեղով հիվանդ երեխաների հիվանդասենյակների վերանորոգումն ու կահավորումը, որն անց է կացվում «Դու մենակ չես» խորագիրը կրող բարեգործական ակցիայի շրջանակներում: «Նանե» պարային համույթի «Դու մենակ չես» բարեգործական ակցիան Bravo.am-ը ձեզ արդեն պատմել է բարեգործական այս ծրագրի մասին, որը սկսվել է 2009-ի օգոստոսին: Ակցիայի շրջանակներում անցկացվում են համերգներ, որոնցից ստացված հասույթով արդեն վերանորոգվել եւ կահավորվել են Ազգային ուռուցքաբանական կենտրոնի մանկական բաժանմունքի 5 հիվանդասենյակներն ու խաղասենյակը: Նարինե Տոպոլյանը նշեց, որ համույթը բարեգործական համերգներ կունենա նաեւ ապրիլի 30-ին եւ մայիսի 28-ին, իսկ հունիսի 1-ին կլինի գալա-համերգ, որը կեզրափակի «Նանե» պարային համույթի «Դու մենակ չես» բարեգործական ակցիան: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյաին /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo. am /

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին