«Նա/Նե» մրցանակ
03 Feb 2010
Տպել Տպել
 

2100 թվին կանայք են իշխելու:)

Փետրվարի 2-ին Տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ “Նա/Նե” մրցանակաբաշխությունը: Կարեւորելով լրատվամիջոցների դերը եւ նշանակությունը հասարակական կարծիքի ձեւավորման գործում` Բրիտանական խորհուրդը իր “Wo/men in politics” ծրագրի շրջանակներում եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը արդեն երկրորդ տարին է անցկացնում են “Նա/Նե” լրագրողական աշխատանքների մրցույթը:

Տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ “Նա/Նե” մրցանակաբաշխություն

Տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ “Նա/Նե” մրցանակաբաշխություն

“Նա/Նե”-ի նպատակն էր ուսումնասիրել, թե որ լրատվամիջոցի ուշադրությանն են արժանացել կանայք 2009-ին, եւ խրախուսել լրագրողներին, որպեսզի հաջորդ տարի եւս տպագրեն եւ հեռարձակեն քաղաքական, հասարակական եւ տնտեսական ոլորտներում կանանց գործունեության, ձեռքբերումների եւ նվաճումների վերաբերյալ հոդվածներ եւ նյութեր:

“Հայոց լեզվում սեռերի միջեւ տարբերություն չկա: Մեր նպատակն է, որ տարբերություն չլինի նաեւ բոլոր ոլորտներում: Հայաստանում կանանց գիտելիքներն ամբողջությամբ չեն կիրառվում, ուշադրություն դարձրեք նաեւ կանանց նվաճումներին: Հուսով ենք, որ այս միջոցառումն ավանդական կդառնա, եւ լրագրողները ավելի մեծ ջանքեր կգործադրեն` լուսաբանելու կանանց նվաճումները”,- ասաց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոս

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոս

Մրցանակաբաշխությունը վարող ռադիոհաղորդավար Ժակի համար այդ օրը տոն էր. “Տեսնելով արհեստավարժ, հարգարժան մարդկանց ներկայությունն այստեղ` կարծում եմ` բարեփոխումներ հաստատ կլինեն: Լավ տրամադրությամբ եմ եկել: Հայ տղամարդիկ կնամեծար են, ես էլ որպես տոն եմ մոտենում այս մրցանակաբաշխությանը. կարմիր փողկապ եմ կապել: Բարի երեկո, ծափահարեք ինքներդ ձեզ”,- ասաց Ժակը:

Մրցանակաբաշխությունը վարում էր հաղորդավար Ժակը

Մրցանակաբաշխությունը վարում էր հաղորդավար Ժակը

Կին առաջնորդներ. փոխում ենք կարծրատիպերը

“Մի անգամ մի կին Չերչիլին ասել է, որ 2100 թվականին կանայք են իշխելու աշխարհում, Չերչիլն էլ կատակել է` դեռեւ՞ս: Տղամարդը գլուխն է, վիզը` կինը, իսկ առանց վզի գլուխը չի կարող շարժվել: Դեռեւս որոշ տղամարդկանց դժվար է ընդունել, որ կանայք հավասար են, եւ հավասար նշանակություն պետք է ունենան քաղաքական եւ հասարակական կյանքում”,- ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլ

Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլ

“Նա/Նե” մրցանակաբաշխությանը ներկա էր նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ
Վահան Հովհաննիսյանը: “Ցավոք սրտի, թե բարեբախտաբար, կանանց լիարժեք դեր ունենալը դեռ առջեւում է: Եվ մենք պետք է երաշխիքը լինենք այն իրողության, որ կանանց տեղը լինի ոչ միայն շատ կարեւոր ավանդական շրջանակներում, այլ զուգահեռաբար նաեւ մասնագիտական, ինչու չէ,  հասարակական, քաղաքական կյանքում: Հույս ունեմ, որ այդ դեպքում մենք կունենանք քաղաքական եւ հասարակական խնդիրների առավել բանիմաց եւ բարեխիղճ լուծումներ”,- ասաց Վահան Հովհաննիսյանը:

«Նա/Նե» արծաթե արձանիկը խորհրդանշում է կնոջն ու տղամարդուն եւ կենաց ծառը, որը ձուլված է խոսափողի տեսքով:

 “Նա/Նե” մրցանակները

“Նա/Նե” մրցանակները

“Տպագիր հոդված” անվանակարգում լավագույն աշխատանք չկար: Առաջին մրցանակի արժանի նյութ չգտնվեց նաեւ “Առցանց (online) հոդված” անվանակարգում: “Բլոգ հոդված” անվանակարգում առաջինն էր ու “Նա/Նե”-ին արժանացավ www.blog.banadzev.com–ի բլոգերներից Արտակ Վարդանյանը “Կույս Սոնյան, որ խփնվածի մեկն է” նյութի շնորհիվ: “Ուժեղ կանայք օգնեցին, որպեսզի ես հաղթեմ”,- ասաց Արտակ Վարդանյանը:

Լավագույն հեռուստատեսային նյութ ճանաչվեց “Արտակարգ ալիք” հաղորդաշարի լրագրող Մանե Գրիգորյանի տեսանյութը: “Ռադիոնյութ” անվանակարգում էլ “Նա/Նե”-ն տուն տարավ “Մաքս Լիբերթի”-ի լրագրող, երկու զավակների մայր Սեդա Պապոյանը: Լավագույն առեւտրային գովազդ ճանաչվեց «Ինեկոբանկի» մասին պատմող հոլովակը:

Մրցանակաբաշխության վերջում Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը հույս հայտնեց, որ «Նա/Նե» մրցանակաբաշխությամբ կարողացան մի փոքր խրախուսել հայաստանյան  լրատվամիջոցներին ավելի ակտիվ լինել եւ կին հերոսներ գտնել:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

    կարծիքներ չկան     473 Դիտումներ
Հաջորդ
Հայկ Շալունց

Կարծիքներ չկան

Ցանկանում եք կարծիք թողնել?

Գրանցվեք կամ մտեք (եթե արդեն գրանցված եք)

 
Շաբաթվա Թոփ լուրեր
 
Եվա Ռիվաս
“Եվրատեսիլ”-ում մեր ներկայացուցիչը մեկնել է պրոմո-տուրի
կարդալ...
Նունե Եսայան
Երգչուհին շնորհավորեց ՀՀ առաջին տիկնոջը
կարդալ...
Երեկույթ Ծաղկաձորում
Comedy Club-ի տղաները “ԱրԱրԱտ” խմեցին
կարդալ...
Միշո
“Ռեփում չկա թեմա ու օրենք, կա միայն ազատություն…”
կարդալ...
Աստղիկ Սաֆարյան
“2010-ին Երեւանում ինձ հազվադեպ կգտնեք”
կարդալ...
 
More news
 
”Armenian Golden Star Awards”
Տարվա լավագույն երգիչն ու երգչուհին արդեն Հայաստանում են
կարդալ...
Բա իմացա՞ր
Ներկայացնում է “Ե՞ս Yes” ամսագիրը
կարդալ...
“Allure Exclusive”
Հարսանեկան բրենդի զգեստները Երեւանում են
կարդալ...
Ֆրիդեման Ռիլե
“Սիմֆոնիկ ու ռոք երաժշտության միջեւ մեծ ռոմանտիկ կապ կա”
կարդալ...
Comedy Club
Հումորով տղաների ելույթը Ծաղկաձորում
կարդալ...
 
BRAVO!Մարդիկ
 
 
LILY86
 
edgargumruyan
 
Hov_Art
 
volga Sarkissian
 
ARMYANKA V ZAKONE
 
Բառամպ
 
Միացեք մեզ





Նախագծի մասին
Կոնտակտներ
Գովազդ
ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ
TV, Կինո, Թատրոն
Music
Entertainment
ART
Fashion
MENU
CELEBRITIES
PAPARAZZI
Պապարացի Լուրեր
Պապարացի վիդեոներ
Դարձիր պապարացի
VIDEOS
Music Videos
Bravo TV
Paparazzi videos
ԺԱՄԱՆՑ
Կարաոկե
Ակումբներ
Կազինոներ
Սրճարաններ
Ռեստորաններ
Գիշերային Ակումբներ
ՇԱՀԻՐ
Hosted by

Գործընկեր
!BRAVO.am All rights reserved. Copyright 2009  |  Project of Mediamax News Agency Designed & developed by