03 Փետրվար 10
«Նա/Նե» մրցանակ
 
0
2100 թվին կանայք են իշխելու:)

Փետրվարի 2-ին Տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ “Նա/Նե” մրցանակաբաշխությունը: Կարեւորելով լրատվամիջոցների դերը եւ նշանակությունը հասարակական կարծիքի ձեւավորման գործում` Բրիտանական խորհուրդը իր “Wo/men in politics” ծրագրի շրջանակներում եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը արդեն երկրորդ տարին է անցկացնում են “Նա/Նե” լրագրողական աշխատանքների մրցույթը:

Տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ “Նա/Նե” մրցանակաբաշխություն
Տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ “Նա/Նե” մրցանակաբաշխություն

“Նա/Նե”-ի նպատակն էր ուսումնասիրել, թե որ լրատվամիջոցի ուշադրությանն են արժանացել կանայք 2009-ին, եւ խրախուսել լրագրողներին, որպեսզի հաջորդ տարի եւս տպագրեն եւ հեռարձակեն քաղաքական, հասարակական եւ տնտեսական ոլորտներում կանանց գործունեության, ձեռքբերումների եւ նվաճումների վերաբերյալ հոդվածներ եւ նյութեր:

“Հայոց լեզվում սեռերի միջեւ տարբերություն չկա: Մեր նպատակն է, որ տարբերություն չլինի նաեւ բոլոր ոլորտներում: Հայաստանում կանանց գիտելիքներն ամբողջությամբ չեն կիրառվում, ուշադրություն դարձրեք նաեւ կանանց նվաճումներին: Հուսով ենք, որ այս միջոցառումն ավանդական կդառնա, եւ լրագրողները ավելի մեծ ջանքեր կգործադրեն` լուսաբանելու կանանց նվաճումները”,- ասաց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:

Sergey Kapinos
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոս

Մրցանակաբաշխությունը վարող ռադիոհաղորդավար Ժակի համար այդ օրը տոն էր. “Տեսնելով արհեստավարժ, հարգարժան մարդկանց ներկայությունն այստեղ` կարծում եմ` բարեփոխումներ հաստատ կլինեն: Լավ տրամադրությամբ եմ եկել: Հայ տղամարդիկ կնամեծար են, ես էլ որպես տոն եմ մոտենում այս մրցանակաբաշխությանը. կարմիր փողկապ եմ կապել: Բարի երեկո, ծափահարեք ինքներդ ձեզ”,- ասաց Ժակը:

Jak
Մրցանակաբաշխությունը վարում էր հաղորդավար Ժակը

Կին առաջնորդներ. փոխում ենք կարծրատիպերը

“Մի անգամ մի կին Չերչիլին ասել է, որ 2100 թվականին կանայք են իշխելու աշխարհում, Չերչիլն էլ կատակել է` դեռեւ՞ս: Տղամարդը գլուխն է, վիզը` կինը, իսկ առանց վզի գլուխը չի կարող շարժվել: Դեռեւս որոշ տղամարդկանց դժվար է ընդունել, որ կանայք հավասար են, եւ հավասար նշանակություն պետք է ունենան քաղաքական եւ հասարակական կյանքում”,- ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը:

Charles Lonsdeyl
Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլ

“Նա/Նե” մրցանակաբաշխությանը ներկա էր նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ
Վահան Հովհաննիսյանը: “Ցավոք սրտի, թե բարեբախտաբար, կանանց լիարժեք դեր ունենալը դեռ առջեւում է: Եվ մենք պետք է երաշխիքը լինենք այն իրողության, որ կանանց տեղը լինի ոչ միայն շատ կարեւոր ավանդական շրջանակներում, այլ զուգահեռաբար նաեւ մասնագիտական, ինչու չէ,  հասարակական, քաղաքական կյանքում: Հույս ունեմ, որ այդ դեպքում մենք կունենանք քաղաքական եւ հասարակական խնդիրների առավել բանիմաց եւ բարեխիղճ լուծումներ”,- ասաց Վահան Հովհաննիսյանը:

«Նա/Նե» արծաթե արձանիկը խորհրդանշում է կնոջն ու տղամարդուն եւ կենաց ծառը, որը ձուլված է խոսափողի տեսքով:

 “Նա/Նե” մրցանակները
“Նա/Նե” մրցանակները

“Տպագիր հոդված” անվանակարգում լավագույն աշխատանք չկար: Առաջին մրցանակի արժանի նյութ չգտնվեց նաեւ “Առցանց (online) հոդված” անվանակարգում: “Բլոգ հոդված” անվանակարգում առաջինն էր ու “Նա/Նե”-ին արժանացավ www.blog.banadzev.com–ի բլոգերներից Արտակ Վարդանյանը “Կույս Սոնյան, որ խփնվածի մեկն է” նյութի շնորհիվ: “Ուժեղ կանայք օգնեցին, որպեսզի ես հաղթեմ”,- ասաց Արտակ Վարդանյանը:

Լավագույն հեռուստատեսային նյութ ճանաչվեց “Արտակարգ ալիք” հաղորդաշարի լրագրող Մանե Գրիգորյանի տեսանյութը: “Ռադիոնյութ” անվանակարգում էլ “Նա/Նե”-ն տուն տարավ “Մաքս Լիբերթի”-ի լրագրող, երկու զավակների մայր Սեդա Պապոյանը: Լավագույն առեւտրային գովազդ ճանաչվեց «Ինեկոբանկի» մասին պատմող հոլովակը:

Մրցանակաբաշխության վերջում Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը հույս հայտնեց, որ «Նա/Նե» մրցանակաբաշխությամբ կարողացան մի փոքր խրախուսել հայաստանյան  լրատվամիջոցներին ավելի ակտիվ լինել եւ կին հերոսներ գտնել:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Մրցանակակիր Գոհար Հակոբյան

Մրցանակակիր Գոհար Հակոբյան

“Նա/Նե” մրցանակները սպասում են իրենց տերերին

“Նա/Նե” մրցանակները սպասում են իրենց տերերին

Մրցանակակիր Արտակ Վարդանյան

Մրցանակակիր Արտակ Վարդանյան

Արտակ Վարդանյանը ստանում է իր մրցանակը

Արտակ Վարդանյանը ստանում է իր մրցանակը

Մրցնակակիրները ստանում են իրենց պարգեւները

Մրցնակակիրները ստանում են իրենց պարգեւները

Մրցնակակիրները ստանում են իրենց պարգեւները

Մրցնակակիրները ստանում են իրենց պարգեւները

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոս

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոս

Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլ

Րաֆֆի Հովհաննիսյանը և ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը ևս ներկա էին մրցանակաբաշխությանը

Րաֆֆի Հովհաննիսյանը և ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը ևս ներկա էին մրցանակաբաշխությանը

Չարլզ Լոնսդեյլը և Սերգեյ Կապինոսը

Չարլզ Լոնսդեյլը և Սերգեյ Կապինոսը

 “Նա/Նե” մրցանակները

“Նա/Նե” մրցանակները

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շախսուվարյանը

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շախսուվարյանը

Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակի ղեկավար Արեւիկ Սարիբեկյան

Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակի ղեկավար Արեւիկ Սարիբեկյան

“Նա/Նե” մրցանակաբաշխության հյուրը

“Նա/Նե” մրցանակաբաշխության հյուրը

 “Նա/Նե” մրցանակաբաշխության հյուրերը

“Նա/Նե” մրցանակաբաշխության հյուրերը

 “Նա/Նե” մրցանակաբաշխություն Տիկնիկային թատրոնում

“Նա/Նե” մրցանակաբաշխություն Տիկնիկային թատրոնում

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոս

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոս

Հյուրասիրություն  “Նա/Նե” մրցանակաբաշխությանը

Հյուրասիրություն “Նա/Նե” մրցանակաբաշխությանը

Հյուրասիրություն  “Նա/Նե” մրցանակաբաշխությանը

Հյուրասիրություն “Նա/Նե” մրցանակաբաշխությանը

Տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ “Նա/Նե” մրցանակաբաշխությունը

Տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ “Նա/Նե” մրցանակաբաշխությունը

Տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ “Նա/Նե” մրցանակաբաշխությունը

Տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ “Նա/Նե” մրցանակաբաշխությունը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլ

Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլ

Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլ

Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլ

Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլ

Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլ

0
970 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: