09 Նոյեմբեր 09
Նարեկ Բավեյանի “CODE 13”-ը
Երգչի սնապաշտությունից հեռու CD-ին
Նոյեմբերի 9-ին Disc Planet խանութ-սրահում Նարեկ Բավեյանը ներկայացրեց իր առաջին ձայնասկավառակը` CODE 13-ը: 13 թիվը երգչի կյանքում մեծ նշանակություն ունի: :)

“13 տարեկանից սկսել եմ երգել, “Դո-ռե-մի”-ից եմ սկսել: Արդեն 13 տարի կլինի, ինչ էստրադայում եմ. 26 տարեկան եմ: Ալբոմում 13 երգ կա: Իմ երգերն են, որ տեսահոլովակներով էլ տեսել եք: Չլսված երգեր էլ կան: Լիրիկական կամ ռիթմիկ, R&B ոճում երգեր են: Հեղինակներ` Արթուր Գրիգորյան, Վահրամ Պետրոսյան, Մարտին Միրզոյան, Սերժո, Նարեկ Բավեյան :)”,- իր առաջին ձայնասկավառակը ներկայացրեց Նարեկ Բավեյանը:
Երգչին շնորհավորելու էին եկել Սոֆի Մխեյանը, Միշոն, Սերժոն, Ռիչարդ Մադլենյանը, Հասմիկ Կարապետյանը, “Հիպոկրատի երդվյալները” սերիալի անձնակազմը` Աշոտ Ադամյանի գլխավորությամբ, “Թիվ 5”-ը, Մարիաննա Հովհաննիսյանը, Արտավազդ Ամիրյանը, Սյոմա Կոդաբաշյանը եւ ուրիշներ:
Նարեկ Բավեյանը Սուրեն Թադեւոսյանի երեխաների կնքահայրն է լինելու
“Նարեկի 2-րդ ձայնասկավառակի աշխատանքներն են ընթանում արդեն: Գարնանը կլինի շնորհանդեսը: Մենք լավ ընկերներ ենք, շուտով բարեկամանալու ենք. երեխաներիս քավորն է դառնալու: “Հիպոկրատի երդվյալները” սերիալում էլ է նկարահանվում: Դերասանական վարպետությունը շատ-շատ օգնում է արտիստին”,- ասաց Նարեկ Բավեյանի պրոդյուսեր Սուրեն Թադեւոսյանը:
“Նարեկը վաղեմի ընկերս է: Այս օրն իրենն է, մենք` կատարողներս գուցե ինչ-որ չափ շեղում ենք երկրպագուներին: Նարեկն երգեր ունի, որ շատ-շատ եմ սիրում: “Խելագար սեր” երգի ռեմիքսը հիմա մեքենայիս մեջ կմիացնեմ ու հաճույքով կլսեմ: Խոսք է տվել, որ ինձ երգ է նվիրելու”,- ասաց Սոֆի Մխեյանը:
“Մեր շոու-բիզնեսից ոչ մեկին չեմ լսում”. Ռիչարդ Մադլենյան
“Նարեկն առաջին հերթին իմ լավ ընկերն է: Մի տարի է` ընկերացել ենք: Իհարկե, իմ երգերից այս ձայնասկավառակում չկա, բայց 2-րդում անպայման կլինեն: Պարտաճանաչ տղամարդ է, հարգում եմ այդ պատասխանատվությունը: Մեր շոու-բիզնեսից ոչ մեկին չեմ լսում, նույնիսկ իմ երգերը: Այնպիսի երաժշտություն եմ լսում, որ նորություն է ինձ տալիս, բայց դա չի նշանակում, որ Նարեկի երգերը վատն են”,- ասաց Ռիչարդ Մադլենյանը:
“Ոչ բոլորի CD-ների շնորհանդեսին եմ գնում, որովհետեւ անկեղծ մարդ եմ, ում սիրում եմ ու գնահատում, նրան էլ գալիս եմ շնորհավորելու: Այսօր ի սրտե եմ եկել: Շատ սիրում եմ նրան, լավ ձայն ունի: Բազմաթիվ երկրպագուներ եւ ստեղծագործական հաջողություններ եմ ցանկանում”,- ասաց Հասմիկ Կարապետյանը:
Նարեկ Բավեյանը 6/8 է երգելու
Նարեկ Բավեյանի հաջորդ ձայնասկավառակում կլինեն երգեր այնպիսի ոճում, որ երգիչն երբեք չի փորձել: “6/8 ոճում էլ եմ երգելու :)”,- ասաց Նարեկը:

Հ.Գ. Bravo.am-ը շնորհավորում է Նարեկ Բավեյանին առաջին ձայնասկավառակի լույս ընծայման կապակցությամբ: Ի դեպ, Նարեկի ավտոմեքենայի համարանիշն էլ է 13-ով սկսում :)
Հեղինակ` Լիլիթ Բաբայան
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյան

Նարեկ Բավեյանը իր առաջին CD-ի շնորհանդեսին

Նարեկ Բավեյան
Հ.Գ. Bravo.am-ը շնորհավորում է Նարեկ Բավեյանին առաջին ձայնասկավառակի լույս ընծայման կապակցությամբ: Ի դեպ, Նարեկի ավտոմեքենայի համարանիշն էլ է 13-ով սկսում :)
Հեղինակ` Լիլիթ Բաբայան
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյան
Գնահատեք նյութը
1475 Դիտում
Շաբաթվա Թոփ լուրերը
1475 Դիտում
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: