×


Նազիկ Ավդալյան

Նազիկ Ավդալյանը` աշխարհի չեմպիոն

Հարավային Կորեայում հնչեց Հայաստանի օրհներգը Մինչեւ 69 կգ քաշային կարգում հանդես եկող հայ ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանն այսօր դարձավ աշխարհի չեմպիոն հարավկորեական Գոյանգ քաղաքում անցկացվող աշխարհի առաջնությունում: Նազիկ Ավդալյանը`աշխարհի չեմպիոն: Լուսանկարը` Reuters Նազիկ Ավդալյանը երեք ոսկե մեդալ է բերել Հայաստանի հավաքականին:  Առաջին “պոկում” վարժությունում Նազիկ Ավդալյանը բարձրացրեց 119 կգ-անոց ծանրաձողը եւ վաստակեց փոքր ոսկե մեդալը, իսկ “հրում” վարժությունում բարձրացրեց 147 կիլոգրամ եւ արդյունքում հավաքեց 266 կիլոգրամ: Արդյունքում Հայաստանը զբաղեցնում է 3 տեղը թիմային հաշվարկում` 9 մեդալներով: Նազիկ Ավդալյանը`աշխարհի չեմպիոն: Լուսանկարը` Reuters

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW