17 Հուլիս 10
“NewPeople” նախագիծ
 
 
0
Արտյոմ Մանուկյան եւ Նարեկ Հովսեփյան

“NewPeople” նախագիծ, այսինքն` MC, պրոդյուսեր` Նարեկ Հովսեփյան, բոլորին հայտնի դեռեւս «Apeh jan» խմբից A.Chilla անունով, եւ երաժիշտ, թավջութակահար Արտյոմ Մանուկյան` «Կուլամ» երգի շնորհիվ առավել հայտնի եւ շատ սիրված դարձած:

Artyom Manukyan & Narek Hovsepyan
«NewPeople» նախագծի Արտյոմ Մանուկյանն ու Նարեկ Հովսեփյանը


Արդեն 2 տարի է, ինչ գործում է «NewPeople» նախագիծը: Սակայն Նարեկին եւ Արտյոմին կապում է 6 տարվա ընկերությունը, «բայց ոնց որ 60 տարի լինի», ասում է Նարեկը :): Իսկ ամեն ինչ սկսվեց այսպես ... «Ես մի օր մտա “Ավանգարդ Ֆոլկ Ակումբ”` «Կատուներ»-ին լսելու, ու տեսա, որ բեմի վրա մենակ նվագում ա Արտյոմ Մանուկյանը ու... «սիրահարվեցի» :)”,- հիշում է Նարեկը:

«Իսկ հետո ընկերացանք: Ես այդ ընթացքում հաճախ համերգներով Լոս-Անջելես էի գնում, իսկ Նարեկը ավելի շատ այնտեղ էր ապրում, միշտ գալիս էր, ու ստուդիայում աշխատում էինք, «Apeh jan»-ի շրջանակներում էլ ենք համագործակցել»,- ավելացրեց Արտյոմը:

«NewPeople»
Արդեն 2 տարի է, ինչ «NewPeople» նախագիծը գործում է


Թու-թու-թու, մինչ օրս տարաձայնություններ տղաների միջեւ չեն եղել. նախ` իրար նման են մտածում, իսկ եթե կարծիքները չեն համընկնում, լրացնում են միմյանց :):

Յուրաքանչյուրը տարբեր երաժշտական ուղղության ներկայացուցիչ լինելով` որոշեցին միանալ ու կազմել “NewPeople” նախագիծը, բացեցին ստուդիա` hip-hop գործիքավորումներ կատարելու համար: Նպատակը` հայկական hip-hop ուղղությունը զարգացնելը, ավելի հետաքրքիր դարձնելն ու ճոխացնելն է: Տղաները համատեղում են hip-hop-ը շատերի համար անսպասելի երաժշտական ուղղությունների հետ:

Ստուդիայում գործիքավորումներ սկսել են անել նաեւ փոփ-արվեստի ներկայացուցիչների համար ու, չզարմանաք, նույնիսկ 6/8 ժանրում` համագործակցելով շոու-բիզնեսից գրեթե բոլորի հետ: Բայց, անկախ նրանից, թե ում հետ են համագործակցում, առավելագույն ուժեր են ներդնում ցանկացած գործում:

Artyom Manukyan & Narek Hovsepyan
Արտյումն ու Նարեկն իրար նման են մտածում, իսկ եթե կարծիքները չեն համընկնում, լրացնում են միմյանց


«Հիմա մենք պատրաստվում ենք համերգի: Նոր նախագիծ է, ու ոչ մի կոմերցիոն միտք չենք հետապնդում, շեշտը դնում ենք որակի վրա: Տեսնենք` ինչ կստացվի: Եթե մեր նախագիծը հաջողություն ունենա, խոստանում եմ, որ հաստատ դուրս եմ գալու փոփ-երաժշտության հետ կապված ամեն ինչից, որովհետեւ մեկ-մեկ վերջնականապես «ծերանում ենք»:)»,- ասաց Արտյոմ Մանուկյանը:

Անձնական գործ N1. Արտյոմ Մանուկյան

Արտյոմը 8 տարեկանում ընդունվել է երաժշտական դպրոց` թավջութակի դասարան: Ու հենց այդ տարիքից էլ սիրել ու հետաքրքրվել է համ hip-hop-ով, համ ջազով` երազելով օգտագործել թավջութակը նաեւ դասական նշանակությունից դուրս:

Artyom Manukyan
Թավջութակահար Արտյոմ Մանուկյանը


Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում սովորելու ընթացքում մի քանի ուսանել է նաեւ Գերմանիայում, որոշ ժամանակ նույնիսկ ապրել է այնտեղ:
“Ամեն ինչ դասական է եղել, բայց մտքումս միշտ ուրիշ բան կար: Փորձում էի մատներով թավջութակ նվագել (պիցցիկատո` լարային գործիքների վրա մատներով նվագելու տեխնիկա, առանց աղեղի), գնում ու ջազ-համերգներ էի լսում, հենց էդ ժամանակ էլ ծանոթացա Վահագն Հայրապետյանի հետ: Մի օր ընկերս ասաց. “Ինչի՞ մի հատ չես փորձում կոնտրաբաս կամ բաս-կիթառ նվագել”: Փորձեցի ու ստացվեց, քչոտ էլ դաշնամուր եմ նվագում, երաժշտություն եմ գրում:)”:

2005 թվականին, երբ ստեղծվեցին “Կատուներ”-ը, Արտյոմին զանգահարեց Վահագն Հայրապետյանը` ասելով, որ բաս-կիթառահար է պետք բենդին: 2 ամիս անց Արտյոմին լսեց Արտո Թունջբոյաջյանը, ով նույնպես բաս-կիթառահարի կարիք ուներ … Ու Արտյոմը արդեն նաեւ Արտոյի հետ սկսեց նվագել:

Թավջութակով նաեւ ոչ դասական գործեր նվագելով` Արտյոմը բազմաթիվ համագործակցություններ ունեցավ, իսկ “Դորիանս” խմբի հետ «Կուլամ» երգը մեծ «ֆուրոր հանեց»: Ի դեպ, տեսահոլովակում Արտյոմի գործիքը չի վնասվել. «50 հոգի գետնին պառկած պահում էին :)”,- ասում է երաժիշտը:

Artyom Manukyan
Արտյոմ. “Ընկերներս ու շրջապատս հիմնականում երաժիշտներն են, որովհետեւ մնացածի հետ մի քիչ չի կպնում” :)


Ի դեպ, տղաների հետ զրուցեցինք Արտյոմ Մանուկյանի բնակարանում, որն իրեն է նվիրել մտերիմ ընկեր եւ քավոր Ռուբեն Հախվերդյանը շուտով կայանալիք նշանադրության առիթով: Bravo.am-ը դեռեւս չի կարող բնակարան նվիրել, բայց փոխարենը շնորհավորում եւ երջանկություն է մաղթում Արտյոմին եւ Եվային ու շնորհակալություն հայտնում ջերմ ընդունելության համար:):

«Ես երբեք չեմ լսել Հախվերդյան, քանի որ չեմ սիրել էդ երաժշտությունը, ինքն էլ ա բոլորին պատմում, որ չեմ սիրում իրա երաժշտությունը :): Երեք տարի առաջ ընկերներիցս մեկը, ով նաեւ Հախվերդյանի ընկերն էր, ասեց. “Արի գնանք Ռուբոյի հետ խմենք, համ էլ կծանոթանանք”: Գնացինք, Ռուբոն հարցրեց, թե ինչ եմ նվագում, ասեցի` թավջութակ: Ու մոռացա էդ հանդիպման մասին: Մի քանի ամիս անց զանգեց ու ասեց. «Ռուբոն ա, մի հատ արի մեր յան»: Գնացի, հարցրեց. «Երգերս գիտե՞ս»: Ասեցի` «չէ», ինքն էլ ասեց. «դե վաղվանից իմ հետ ես նվագում»” :):

Այն հարցին, թե որ բառն է ամենահաճախը օգտագործում, պատասխանեց Արտյոմի ընկերուհին` Եվան` ասելով. “Խելոք պահի”:):

“NewPeople”
“NewPeople” նախագծի նպատակը` հայկական hip-hop ուղղությունը զարգացնելն է


Վերջին ձեռք բերած ձայնասկավառակը` Diana Ross & Marvin Gaye-ն է, ի դեպ, գնումը առավել ուրախացրել էր Արտյոմի հորը` լրագրող, երաժշտական քննադատ Արմեն Մանուկյանին :) :

«Ընկերներս ու շրջապատս հիմնականում երաժիշտներն են, որովհետեւ մնացածի հետ մի քիչ չի կպնում”,- ասում է Արտյոմը: Համերգներից հետո լիցքաթափվում է հենց նույն ընկերների շրջապատում, միայն վայրն է փոխվում: Արտյոմը վստահեցնում է. “Երբեք նույն ձեւի չի լինում նվագել, ամեն անգամ կարծես լրիվ ուրիշ համերգներ լինեն, ուրիշ զգացողություններ”:

Անձնական գործ N2. Նարեկ Հովսեփյան

Նարեկ Հովսեփյան կամ A.Chilla, այսինքն, Նարեկի բնավորությանը համաձայն, Always Chilling` միշտ հանգիստ: Մականունը Նարեկը ստացել է 1997 թվականին, երբ իրեն տեղ էին հրավիրում, իսկ ընկերներից մեկը ասաց “He is always chillin”, այսինքն` հանգիստ թողեք. կամ կգա, կամ չի գա:): Իսկ Ամերիկայում բոլորը Նարեկին AC (Էյս) են անվանում:

Narek Hovsepyan
Նարեկ Հովսեփյան կամ A.Chilla


Ամեն ինչ սկսվեց 1980 թվականին, երբ շատ երաժշտասեր ընտանիքում լույս աշխարհ եկավ Նարեկը ու մեծացավ` լսելով Սթիվի Ուանդեր, Մարվին Գեյ, Ջեյմս Բրաուն եւ այլն: Նարեկի հայրը կիթառահար է, ու նրանց տանը հասարակ խաղալիքների փոխարեն խաղում էին կիթառներով, դաշնամուրով: “Ծնողներս ինձ երբեք չեն ասել` պետք ա գնաս, օրինակ, դաշնամուրի, ես չեմ ընտրել, էդ միջավայրում եմ մեծացել ու դա էլ դարձել եմ”:

Փոքրիկ Նարեկը նվագում էր կաթսաների վրա… իսկ հիմա նվագում է հարվածային գործիքներ, կիթառ, բաս-կիթառ, դաշնամուր :) Իսկ hip-hop-ը սկսվեց 1992 թվականին, երբ Նարեկը մեկնեց ԱՄՆ. “Էդ ժամանակ hip-hop-ի վերելքն էր, երբ այդ մշակույթը մտավ Ամերիկա, ես էլ էպիկենտրոնում էի”: Մարդիկ զարմանում են, բայց Նարեկը նաեւ ռուսերեն է խոսում, 3 տարի Մոսկվայում է ապրել ու ռուսական կրթություն ունի :)

Միշտ սիրել եւ ուսումնասիրել է hip-hop մշակույթը, քանի որ հենց դա է իր մասնագիտությունը, “բայց տանը կամ այփոդումս hip-hop քիչ կա, հիմնականում, օրինակ, Մայլս Դեւիս ա, ու դա ինձ օգնում ա իմ hip-hop-ում, որ քառակուսիներով
չմտածեմ”,- պատմում է Նարեկը: Նարեկն է եղել առաջին հայ ռեփերը, ով 18 տարեկանում Լոս-Անջելեսում իր hip-hop ալբոմը թողարկելով, մրցանակ է ստացել Armenian Music Awards մրցանակաբաշխության շրջանակներում: Դրանից հետո երկար ժամանակ ոչինչ չի գրել, զբաղվել է գործիքավորմամբ: Իր գործերը լուրջ ռեփերների է ցույց տվել, ովքեր զարմացել են, որ նա ազգությամբ հայ է ու ԱՄՆ-ում այդքան կարճ ժամանակահատված ապրելով այդպես գրում է:

Narek Hovsepyan
Նարեկը մեծացել է Սթիվի Ուանդեր, Մարվին Գեյ, Ջեյմս Բրաուն եւ այլն լսելով


«Երբ տեսա Ապեհ ջանին, ինձ շատ դուր եկավ իրա ձայնը, տեմբրը, իմիջը: Ինքը առանձնապես կապ չուներ ոչ երգելու, ոչ գրելու հետ, սիրահար էր, էնտուզիաստ»: Նարեկը սկսեց երաժշտություն ու խոսքեր գրել Ապեհ ջանի համար:

Նարեկի առջեւ տետրից պոկած երկու թերթիկ էր դրված, որտեղ նա անդադար երգի խոսքեր էր գրանցում: «Հենց սենց թղթերի վրա եմ գրում, ու երեւի Օբաման էլ չի հասկանա` ես չիներեն եմ գրում, ես էլ չեմ հասկանում գրածս:): Բայց կարեւորը` հետքը կա թղթի վրա, ու ես կհիշեմ` ինչ եմ գրել»:

Նարեկը հետաքրքրվում է մարտարվեստով, նաեւ պարապում է: Սիրում է ճապոնական, չինական փիլիսոփայություն: Շատ է կարդում` անգլերենով կամ ռուսերենով. “Երեւի երաժշտությունից հետո կարդալն ա: Երբ մի գիրքս վերջանում ա, իմ մոտ պանիկա է սկսվում` հետո ի՞նչ եմ կարդալու”:

Այսպիսին են «NewPeople» նախագծի Արտյոմն ու Նարեկը, ում համատեղ առաջին համերգը տեղի կունենա հուլիսի 22-ին “Ավանգարդ Ֆոլկ Ակումբում”: Համերգի փորձերն արդեն ընթանում են: Համերգին մասնակցելու են նաեւ Միշոն, 3.33-ը, Գոռ Սուջյանը, Արամ MP3-ն եւ Jazzel-ը: Bravo.am-ը խոստանում է անպայման պատմել ձեզ այս բացառիկ համերգի մանրամասները :):

Տեքստը` Լենա Գեւորգյան /Bravo.am/
Լուսանկարները` Mana Litta-ի /Bravo.am/




 
 
«NewPeople» նախագծի Արտյոմ Մանուկյանն ու Նարեկ Հովսեփյանը

«NewPeople» նախագծի Արտյոմ Մանուկյանն ու Նարեկ Հովսեփյանը

Նարեկ Հովսեփյան կամ A.Chilla

Նարեկ Հովսեփյան կամ A.Chilla

Նարեկը մեծացել է Սթիվի Ուանդեր, Մարվին Գեյ, Ջեյմս Բրաուն եւ այլն լսելով

Նարեկը մեծացել է Սթիվի Ուանդեր, Մարվին Գեյ, Ջեյմս Բրաուն եւ այլն լսելով

Նարեկը միշտ սիրել եւ ուսումնասիրել է hip-hop մշակույթը

Նարեկը միշտ սիրել եւ ուսումնասիրել է hip-hop մշակույթը

Արտյոմ. “Ընկերներս ու շրջապատս հիմնականում երաժիշտներն են, որովհետեւ մնացածի հետ մի քիչ չի կպնում” :)

Արտյոմ. “Ընկերներս ու շրջապատս հիմնականում երաժիշտներն են, որովհետեւ մնացածի հետ մի քիչ չի կպնում” :)

Արտյումն ու Նարեկն իրար նման են մտածում, իսկ եթե կարծիքները չեն համընկնում, լրացնում են միմյանց

Արտյումն ու Նարեկն իրար նման են մտածում, իսկ եթե կարծիքները չեն համընկնում, լրացնում են միմյանց

"

"

"

"

Թավջութակահար Արտյոմ Մանուկյանը

Թավջութակահար Արտյոմ Մանուկյանը

Փոքր տարիքում Նարեկը նվագում էր կաթսաների վրա… :)

Փոքր տարիքում Նարեկը նվագում էր կաթսաների վրա… :)

“NewPeople” նախագծի նպատակը` հայկական hip-hop ուղղությունը զարգացնելն է

“NewPeople” նախագծի նպատակը` հայկական hip-hop ուղղությունը զարգացնելն է

Թավջութակահար Արտյոմ Մանուկյանը

Թավջութակահար Արտյոմ Մանուկյանը

Արդեն 2 տարի է, ինչ «NewPeople» նախագիծը գործում է

Արդեն 2 տարի է, ինչ «NewPeople» նախագիծը գործում է

0
1360 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: