×


Congress Hotel

Նիկոլ Աղաբաբյան

Անհատական ցուցահանդես “Մոսկվայի տանը” Հունվարի 29-ին “Մոսկվայի տանը” բացվեց գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի անհատական ցուցահանդեսը, ուր ներկայացված էին վերջին տարիների մոտ 25 գեղանկարներ: Նիկոլ Աղաբաբյանն իր անհատական ցուցահանդեսին Ցուցահանդեսը կազմակերպվել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հայաստանյան այցի կապակցությամբ, որը, սակայն, չկարողացավ ներկա գտնվել ցուցահանդեսի բացմանը: Գեղանկարչին շնորհավորելու էին եկել նրա գործընկերները, մտերիմները, արվեստի մի շարք գործիչներ, դերասաններ եւ պարզապես արվեստասեր մարդիկ: Նիկոլ Աղաբաբյանն իր ընկերների հետ Ցուցահանդեսի բացմանը “Մոսկվայի տան” կրթական եւ մշակութային ծրագրերի տնօրեն Արմինե Թութունջյանը նշեց, որ Նիկոլ Աղաբաբյանն առանձնակի կարիք չունի ներկայացվելու, քանի որ բավական հաճախ է ցուցադրվում Հայաստանում ու դրա սահմաններից դուրս. “Ինձ թույլ եմ տալիս ցուցահանդեսն անվանել «Վառ արեւ` պաղ ջրում», որովհետեւ մենք նրա գործերի միջոցով հաղորդակցվում ենք արեւի ջերմության ու թափանցիկ օդի հետ”,- ասաց Արմինե Թութունջյանը: Գեղանկարչի աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ երկրներում` Ֆրանսիայի մի շարք քաղաքներում, Գերմանիայում, Իտալիայում, Սիրիայում, Նիդեռլանդներում, Ռուսաստանում եւ այլուր: Նրա գեղանկարների մի մասը գտնվում է տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում: Նիկոլ Աղաբաբյանի անհատական ցուցահանդեսը “Մոսկվայի տանը” “Նիդեռլանդական Հաագա  քաղաքում կա Վան Գոգի անվան թանգարան, ուր ցուցադրվելիս թանգարանի տնօրենը հայրիկիս անվանել է “Հայ ազգի Վան Գոգ”: Հայրս սիրում է էքստրեմալ պայմաններում աշխատելել. կարող է գիշերով անսպասելի որոշել նկարել եւ միայնակ գնալ, Արագած հասնել”,- պատմեց նկարչի դուստրը` Նարե Աղաբաբյանը: Nare Aghababyan ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանայանը նկատեց, որ Նիկոլ Աղաբաբյանի արվեստում Հայաստան աշխարհն է` մեկնաբանված նկարչի աչքերով ու տաղանդի տեսողությամբ. “Ես ու Նիկոլը հայրենակիցներ ենք. իր կտավներում Լոռվա հրաշք բնությունն է: Նրա ցուցահանդեսն ինձ համար գույնի ու լույսի խրախճանք է: Ուրախ եմ, որ Նիկոլի պատկերած Հայաստանը փայլում է նաեւ միջազգային ցուցասրահներում”,- ասաց Լեւոն Անանյանը: Նիկոլ Աղաբաբյանը  ՅՈՒՆԵՍԿՕ-ի պրոֆեսիոնալ նկարիչների միության եւ Հայաստանի նկարիչների միության անդամ է: Ծնվել է Տավուշի մարզի Կողբ գյուղում: Ի դեպ, հունվարի 28-ին լրացել է գեղանկարչի 46-ամյակը: Ցուցահանդեսը կտեւի մեկ շաբաթ: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին