×


Նունե Եսայան

Նունե Եսայան

Երգչուհին շնորհավորեց  ՀՀ առաջին տիկնոջը Նունե Եսայանը ինքն իրեն նվեր էր արել կանանց տոնի կապակցությամբ: Մարտի 7-ին երգչուհին ամերիկյան ստանդարտներ երգեց “Mezzo Classic Hause”-ում. “Ինձ շատ լավ եմ զգում, յուրահատուկ երեկո է լինելու բոլորիս համար: Հայաստանում առաջին անգամ եմ ակումբային միջավայրում երգում”: Nune Yesayan “Mezzo” ակումբը հյուրընկալել էր Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանին եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Հայաստանի առաջին տիկինը նշում էր ծննդյան տարեդարձը: Nune Yesayan “Այսօր ով մոտենում է, ծնունդս է շնորհավորում: Օգոստոսի 5-ին եմ ծնվել: Մեր տիկին Ռիտայի ծնունդն է: Մերլին Մոնրոն նախագահի համար է երգել ծննդյան կապակցությամբ, ես էլ նախագահի տիկնոջ համար եմ երգում: Ձեզ շատ սիրում եմ”,- ՀՀ առաջին տիկնոջը շնորհավորեց Նունե Եսայանը եւ իր համերգների հավաքածուն նվիրեց: Nune Yesayan Երեկոյին երգչուհին իր ամենասիրելի բեմական հագուստն էր կրում. “Շատ ծանր հագուստ է, շատ դժվար է կրել: Բայց բեմը զոհեր է պահանջում:)”: Մանեքենուհիները ցուցադրեցին Նունե Եսայանի քսան տարիների ընթացքում կրած բեմական հագուստները, ինքն էլ ներկայացրեց յուրաքանչյուր հագուստի պատմությունը: “Երբ այս հագուստն էի հագել, սենսացիոն բան եղավ. դուետ էինք երգում ես ու Արսեն Գրիգորյանը, ես իրեն շոշափում էի: Շատ հագուստներ ունեմ, որ պոչ ունեն ու խանգարում են, ասա դե կտրի էլի, բայց շատ եմ սիրում”,- ասաց Նունե Եսայանը: ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը եւ Նունե Եսայանը “Mezzo” ակումբում ամերիկյան ջազային ստանդարտներ էին հնչում, երգչուհու երկրպագուները նրան հավասար երգում-պարում էին: “Մենք Ձեզ շատ ենք սիրում, մեր շատ սիրելի Նունե: Մաղթում ենք, որ նմանատիպ երեկոներն անսպառ լինեն: Ծափահարենք հայ երգարվեստի թագուհուն, անզուգական Նունե Եսայանին”,- երջանիկ էին երկրպագուները: Նունե Եսայանի երկրպագուները Նունե Եսայանը Bravo.am-ին անկեղծացավ, որ կարոտն էր իրեն ստիպել նման երեկո անցկացնել: “Տարիներ առաջ արտասահմանում երկու տարի նման ծրագրով երեք ժամ ամեն օր երգել եմ: Ու կարոտ կար: Այսօր կարոտով էի երգում, չնայած` շատ փոքր մասը, մեծ երգացանկ ունեմ: Մարդիկ այս ամպլուայի մեջ ինձ չգիտեն, հաճելի էր: Երեկոն իմ նվերն էր ինձ”,- ասաց Նունե Եսայանը: Ավո Խալաթյանը “տժժում”  էր Նունե Եսայանի համերգին Երգչուհու ամուսինը` դերասան, երգիչ Ավո Խալաթյանը “երկու ձեռքով կողմ է եղել” այս երեկոյի իրականացմանը. “Ինձ համար անակնկալ է: Միշտ մեծ բեմեր են եղել, հազարավոր հանդիսատես: Առաջին անգամ է Նունեն նման վայրում երգում: Ես շատ ուրախ եմ, երգում է իմ սիրելի երգերը` երեսունն անց մարդկանց ավելի հոգեհարազատ ամերիկյան ջազային ստանդարտներ: Ես ուղղակի տժժում եմ”: Avo Khalatyan and Nune Yesayan Ավո Խալաթյանը մարտի ութի կապակցությամբ նվեր-համերգը տանը կտա :): Կնոջը Եվրոպա ճանապարհորդություն է նվիրելու: “Մարտի 8-ի առավոտյան գարնան ամբողջ գույները, բույրը կփոխանցեմ իմ սիրելիին, սիրելիներին` մորս, կնոջս: Ես ամեն առավոտ եմ Նունեին երգ նվիրում, եթե իրեն հարցնեք, կբողոքի, որ չեմ թողնում քնի”,- ասաց նա: Nune Yesayan Նունե Եսայանը իր ստեղծագործություններից էլ կատարեց: “Ձյուն”, “Ռոմանս” երգերը հյուրերը մեծ ջերմությամբ ընդունեցին: Երեկոն “փակեցին” “Միայն ես եւ դու” երգով. Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանը դուետով հանդես եկան: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW