08 Mar 2010
Տպել Տպել
 
Նունե Եսայան

Երգչուհին շնորհավորեց  ՀՀ առաջին տիկնոջը

Նունե Եսայանը ինքն իրեն նվեր էր արել կանանց տոնի կապակցությամբ: Մարտի 7-ին երգչուհին ամերիկյան ստանդարտներ երգեց “Mezzo Classic Hause”-ում. “Ինձ շատ լավ եմ զգում, յուրահատուկ երեկո է լինելու բոլորիս համար: Հայաստանում առաջին անգամ եմ ակումբային միջավայրում երգում”:

Նունե Եսայան. “Երեկոն իմ նվերն էր ինձ”

Նունե Եսայան. “Երեկոն իմ նվերն էր ինձ”

“Mezzo” ակումբը հյուրընկալել էր Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանին եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Հայաստանի առաջին տիկինը նշում էր ծննդյան տարեդարձը:

Նունե Եսայան. “Կարոտն էր ինձ ստիպել նման երեկո անցկացնել”

Նունե Եսայան. “Կարոտն էր ինձ ստիպել նման երեկո անցկացնել”

“Այսօր ով մոտենում է, ծնունդս է շնորհավորում: Օգոստոսի 5-ին եմ ծնվել: Մեր տիկին Ռիտայի ծնունդն է: Մերլին Մոնրոն նախագահի համար է երգել ծննդյան կապակցությամբ, ես էլ նախագահի տիկնոջ համար եմ երգում: Ձեզ շատ սիրում եմ”,- ՀՀ առաջին տիկնոջը շնորհավորեց Նունե Եսայանը եւ իր համերգների հավաքածուն նվիրեց:

Երեկոյին Նունե Եսայանն իր ամենասիրելի բեմական հագուստն էր կրում

Երեկոյին Նունե Եսայանն իր ամենասիրելի բեմական հագուստն էր կրում

Երեկոյին երգչուհին իր ամենասիրելի բեմական հագուստն էր կրում. “Շատ ծանր հագուստ է, շատ դժվար է կրել: Բայց բեմը զոհեր է պահանջում:)”:

Մանեքենուհիները ցուցադրեցին Նունե Եսայանի քսան տարիների ընթացքում կրած բեմական հագուստները, ինքն էլ ներկայացրեց յուրաքանչյուր հագուստի պատմությունը: “Երբ այս հագուստն էի հագել, սենսացիոն բան եղավ. դուետ էինք երգում ես ու Արսեն Գրիգորյանը, ես իրեն շոշափում էի: Շատ հագուստներ ունեմ, որ պոչ ունեն ու խանգարում են, ասա դե կտրի էլի, բայց շատ եմ սիրում”,- ասաց Նունե Եսայանը:

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը եւ Նունե Եսայանը

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը եւ Նունե Եսայանը

“Mezzo” ակումբում ամերիկյան ջազային ստանդարտներ էին հնչում, երգչուհու երկրպագուները նրան հավասար երգում-պարում էին: “Մենք Ձեզ շատ ենք սիրում, մեր շատ սիրելի Նունե: Մաղթում ենք, որ նմանատիպ երեկոներն անսպառ լինեն: Ծափահարենք հայ երգարվեստի թագուհուն, անզուգական Նունե Եսայանին”,- երջանիկ էին երկրպագուները:

Նունե Եսայանի երկրպագուները

Նունե Եսայանի երկրպագուները

Նունե Եսայանը Bravo.am-ին անկեղծացավ, որ կարոտն էր իրեն ստիպել նման երեկո անցկացնել: “Տարիներ առաջ արտասահմանում երկու տարի նման ծրագրով երեք ժամ ամեն օր երգել եմ: Ու կարոտ կար: Այսօր կարոտով էի երգում, չնայած` շատ փոքր մասը, մեծ երգացանկ ունեմ: Մարդիկ այս ամպլուայի մեջ ինձ չգիտեն, հաճելի էր: Երեկոն իմ նվերն էր ինձ”,- ասաց Նունե Եսայանը:

Ավո Խալաթյանը “տժժում”  էր Նունե Եսայանի համերգին

Երգչուհու ամուսինը` դերասան, երգիչ Ավո Խալաթյանը “երկու ձեռքով կողմ է եղել” այս երեկոյի իրականացմանը. “Ինձ համար անակնկալ է: Միշտ մեծ բեմեր են եղել, հազարավոր հանդիսատես: Առաջին անգամ է Նունեն նման վայրում երգում: Ես շատ ուրախ եմ, երգում է իմ սիրելի երգերը` երեսունն անց մարդկանց ավելի հոգեհարազատ ամերիկյան ջազային ստանդարտներ: Ես ուղղակի տժժում եմ”:

Ավո Խալաթյանը տժժում էր Նունե Եսայանի համերգին:)

Ավո Խալաթյանը տժժում էր Նունե Եսայանի համերգին:)

Ավո Խալաթյանը մարտի ութի կապակցությամբ նվեր-համերգը տանը կտա :) : Կնոջը Եվրոպա ճանապարհորդություն է նվիրելու: “Մարտի 8-ի առավոտյան գարնան ամբողջ գույները, բույրը կփոխանցեմ իմ սիրելիին, սիրելիներին` մորս, կնոջս: Ես ամեն առավոտ եմ Նունեին երգ նվիրում, եթե իրեն հարցնեք, կբողոքի, որ չեմ թողնում քնի”,- ասաց նա:

Նունե Եսայանը ինքն իրեն նվեր էր արել կանանց տոնի կապակցությամբ

Նունե Եսայանը ինքն իրեն նվեր էր արել կանանց տոնի կապակցությամբ

Նունե Եսայանը իր ստեղծագործություններից էլ կատարեց: “Ձյուն”, “Ռոմանս” երգերը հյուրերը մեծ ջերմությամբ ընդունեցին: Երեկոն “փակեցին” “Միայն ես եւ դու” երգով. Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանը դուետով հանդես եկան:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

    կարծիքներ չկան     2,459 Դիտումներ
Հաջորդ
Երեկույթ Ծաղկաձորում

Կարծիքներ չկան

Ցանկանում եք կարծիք թողնել?

Գրանցվեք կամ մտեք (եթե արդեն գրանցված եք)

 
Շաբաթվա Թոփ լուրեր
 
Մարիաննա Հովհաննիսյան
“Դու” երգչուհու սիրուց հոգնեցի՞ր
կարդալ...
Միշո
“Ֆրանսուհիները գեշ են”:)
կարդալ...
Արման Մարգարյան
«Հայկական TV-ալիքներին վաղուց չեմ հետեւում…»
կարդալ...
Լիլու
“Հոգնել եմ”-ը Bravo.am-ում:)
կարդալ...
Design Deluxe
Ամսագրի բոհեմյան մեկամյակը:)
կարդալ...
 
More news
 
Վլադիմիր Մնացականյան
Ձեռքի ուժ ունենք, աշխարհը չունի:)
կարդալ...
White Apricot
“Ոսկե ծիրան”-ի հյուրերը “Սպիտակ ծիրան” ֆոտոշարքում
կարդալ...
Design Deluxe
Ամսագրի բոհեմյան մեկամյակը:)
կարդալ...
Լանա Խաչատրյան
“Բեյրութի օդակայանում ինձ անգիր են արել”
կարդալ...
 
BRAVO!Մարդիկ
 
 
AnSa
 
Noro
 
EMSIEL
 
amily
 
MXO-ARMENIA-2
MOST SHARED ON FACEBOOK
Նախագծի մասին
Կոնտակտներ
Գովազդ
ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ
TV, Կինո, Թատրոն
Music
Entertainment
CELEBRITIES
VIDEOS
Hosted by

Գործընկեր
!BRAVO.am All rights reserved. Copyright 2009  |  Project of Mediamax News Agency Designed by