×


“Մի փոքր քայլ”

“Մի փոքր քայլ”

Երբ հայերը Օլիվերի ու Ռոբինի հետ լուսին թռան :) “Մի փոքր քայլով” Ռոբին Հեմինգսն ու Օլիվեր Միլինգհամը Երեւան են եկել: Դերասանների համար դա չափազանց դյուրին էր, եթե նկատի ունենանք, որ նույն “Մի փոքր քայլով” այս անգամ  հայ հանդիսատեսի հետ փորձեցին լուսին թռչել:):  Մայիսի 8-ին Երեւանի պատանի հանդիսատեսի պետական թատրոնում “Օքսֆորդ փլեյհաուս” ստեղծագործական խմբի անդամները հանդես եկան “Մի փոքր քայլ” ներկայացմամբ: Ներկայացման մեջ ԱՄՆ-ի եւ Խորհրդային Միության մրցակցությունն է մարդուն առաջինը լուսին ուղարկելու համար “Օքսֆորդ փլեյհաուսը” Միացյալ Թագավորության առաջատար թատրոններից մեկն է, “Մի փոքր քայլ”-ն էլ հումորային ներկայացում, որ առաջին անգամ բեմադրվել է 2008-ի Էդինբուրգի միջազգային թատերական փառատոնի ժամանակ: Այժմ Բրիտանական խորհրդի աջակցությամբ ներկայացումը սեւծովյան հյուրախաղերի մեջ է, Հայաստանն էլ 13-րդ երկիրը, ուր Ռոբին Հեմինգսն ու Օլիվեր Միլլինգհամը 56-րդ անգամ խաղում են “Մի փոքր քայլը”: Դերասանները երկուսով մարմնավորում են մոտ 40 կերպար Մեկ գործողությամբ դինամիկ ներկայացման մեջ ԱՄՆ-ի եւ Խորհրդային Միության մրցակցությունն է մարդուն առաջինը լուսին ուղարկելու համար: Դերասանները երկուսով մարմնավորում են մոտ 40 կերպար, բեմն էլ իրենց պապիկի խորդանոցն է` հին նվագարկիչով, ծովային գնդակներով, ստվարաթղթե տուփերով, հնամաշ շատ այլ իրերով: Ռոբին ու Օլիվերն էլ, օգտագործելով իրենց երեւակայությունը, շրջապատող պարագաներով պատրաստվում են մարդկության պատմության մեջ ամենատպավորիչ ու ամենավտանգավոր իրադարձությանը` թռիչք դեպի լուսին: “Օքսֆորդ փլեյհաուսը” Միացյալ Թագավորության առաջատար թատրոններից մեկն է “Երեւանը շատ ուժեղ քաղաք է” Ռոբին Հեմինգսն ու Օլիվեր Միլլինգհամը առաջին անգամ են Հայաստանում. Վրաստանից ավտոմեքենայով են Երեւան ժամանել, թատրոն էլ են հասցրել նայել. “Յոթերորդ զգայարան”-ը դերասաններին շատ է դուր եկել: “Լավ ծանոթացանք ձեր բնությանը: Զգացողությունն այնպիսին է, որ Երեւանը մշակութային տեսանկյունից շատ ուժեղ քաղաք է”,- ասում է Ռոբին Հեմինգսը: Ռոբին Հեմինգսն ու Օլիվեր Միլլինգհամը առաջին անգամ են Հայաստանում Երիտասարդներն ասում են, որ հիանալի է Հայաստանում գտնվել, նրանք ոգեշնչվում են լեռներով, բնությամբ, Ռոբինի ոգեշնչման աղբյուր է նաեւ Օլիվերը:): “Երեւանը մշակութային տեսանկյունից շատ ուժեղ քաղաք է” “Մի փոքր քայլը”-ը աշնանը հյուրընկալվելու է Միացյալ Նահանգներում: “Մենք որոշեցինք լուսին թռչել ոչ այն պատճառով, որ դա հեշտ գործ է, այլ որովհետեւ դա շատ դժվար է”. Ջոն Քենեդիի այս խոսքերն են ներկայացման մեջ պարբերաբար կրկնում դերասանները:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին