×


Orange Party

Orange Party

Բջջային 3-րդ օպերատորի գեղեցիկ երեկույթը Orange Armenia-ի ընկերության հայաստանյան բջջային կապի եւ ինտերնետ ծառայությունների շուկա մուտք գործելու կապակցությամբ նոյեմբերի 5-ին երեկոյան Երեւանի սրտում` նախկին “Մանկական աշխարհ” խանութի սրահում կայացավ տոնական ընդունելություն, որին մասնակցեցին հայտնի քաղաղաքական եւ հասարակական գործիչներ, արվեստագետներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների եւ ֆինանսական կառույցների ղեկավարներ: Միջոցառմանը ներկա գտնվեց նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Orange Armenia-ի աշխատակցուհիները Երեկոն վարում էր Հ1-ի հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը: Կազմակերպիչները մի շարք անակնկալներ էին պատրաստել հյուրերի համար: Նրանց դիմավորում էին Orange-ի զգեստով գեղեցկատես աղջիկները եւ նվերներ հանձնում հրավիրյալներին: Անմիջապես սրահում նկարիչները պատրաստ էին պատկերել հյուրերին եւ նկարը հանձնել նրանց որպես եւս մեկ նվեր: Երեկոյի վարող Գոհար Գասպարյանը եւ Orange Armenia-ի տնօրեն Բրունո Դյութուան Ոչ պակաս հետաքրքիր էր երեկոյի շոու ծրագիրը: Հյուրերի համար նվագեցին եւ երգեցին Come On Ground ջազ-նվագախումբը, Անահիտ Շարյանը, թմբկահարների Drum Extazy խումբը, եղան նաեւ ակրոբատիկ կատարումներ: Իսկ երեկոյի ավարտին տեղի ունեցավ գեղեցիկ լազերային շոու: Այսպիսով, Orange Armenia-ն բավականին վառ մուտք գործեց հայաստանյան շուկա: Այդպես շարունակել: Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW