×


“Օրրան”

“Օրրան”

Բարեգործական կենտրոնը նշում է իր 10-ամյակը : ) “Օրրան” բարեգործական կենտրոնում մայիսի 12-ին տոնական տրամադրությամբ նշում էին կազմակերպության հիմնադրման 10-ամյակը: Կազմակերպության տարեդարձը շնորհավորելու էին եկել “Օրրանի” ընկերներն ու բարեկամները, մարդիկ, որոնք պարբերաբար հյուրընկալվել են կենտրոնում` երգիչներ, դերասաններ, հասարակական գործիչներ, սպորտսմեններ ու հովանավոր աջակիցներ: Երեխաները հյուրերի համար երգեցին “Մեծերի աշխարհում” ու “Տարեդարձ է այսօր” երգերը, փչեցին խորհրդանշական տորթի մոմերը: Տարեցները եւս ներկա էին, որոնք “Մեր “Օրրանում” տոն է” երգով ողջունեցին հյուրերին: : ) “Օրրան” բարեգործական կենտրոնը նշում է իր 10-ամյակը Իր տասնամյակի կապակցությամբ “Օրրանը” հասարակությանը հաշվետվություն է   ներկայացնում կարիքավոր մարդկանց եւ ընտանիքներին օգնելու վերաբերյալ: Ցերեկային խնամքի կենտրոնում հայտնված մարդիկ ստանում են բժշկական, հոգեբանական օգնություն, սնունդ, սոցիալական ծառայություն, նաեւ գործում են մաքրամեի, կավագործության, փայտի փորագրության դասընթացներ: Այնուհետեւ “Օրրան” հաճախող երեխաների պատրաստած աշխատանքները վաճառվում են տարբեր բարեգործական ցուցահանդեսների ու ակցիաների ժամանակ: “Օրրան” հաճախող երեխաների պատրաստած աշխատանքները “Օրրան” կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը հյուրերին պատմեց, թե ինչպես է ստեղծվել կենտրոնը. “Երբ հիմնադրում էինք “Օրրանը”, ամենեւին նպատակ չկար, որ պիտի այսպիսի կազմակերպություն դառնար: Այն պետք է լիներ մի փոքրիկ անկյուն, ուր 16 անօթեւան երեխաներ պիտի գային, տաք ճաշ ուտեին, ջերմ խոսքեր լսեին ու կրթություն ստանային: Ուզում էինք փողոցից կտրել կարիքավոր երեխաներին, նրանց դպրոց գնալու հնարավորություն տալ”: Արմինե Հովհաննիսյանը նշեց, որ երեխաներին փոքր-ինչ օգնելու, նրանց մանկությունն ավելի անհոգ դարձնելու համար հաճելի է աշխատելը. “Փորձել ենք օգնել սոցիալական ծանր վիճակում գտնվող երեխաներին, նրանց ընտանիքներին, միայնակ ծերերին: Մեր կողքին միշտ էլ եղել են բարի մարդիկ Հայաստանից ու սփյուռքից, որոնք ֆինանսապես աջակցել են մեզ այս առաքելությունն իրականացնելու համար”: : ) Armine Hovhannisyan “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մոտ 4 տարի համագործակցում է “Օրրանի” հետ, բայց հաճախ չի լինում այնտեղ. նրա փոխարեն կենտրոն են գնում իր տիկինն ու աշխատակիցները: Ռալֆ Յիրիկյանը կարծում է, որ “Օրրանի” նման բարեգործական կենտրոններն անհրաժեշտ են Հայաստանին. “Ամեն տարի որոշակի գումարով օժանդակում ենք: Կազմակերպության ուշադրության կենտրոնում երեխաներն են, նրանք մեծ գործ են անում` ապահովելով այն ամենով, ինչի կարիքն ունեն երեխաները: Միայն մեկ “Օրրանը” քիչ է, կցանկանամ, որ բազմաթիվ օրրաններ ունենանք”: Ralf Yirikyan Բարերարների ու ընկերների օժանդակության շնորհիվ “Օրրանը” կարողացել է ընդլայնվել եւ այսօր ունի երկու կենտրոն` Երեւանում ու Վանաձորում, որոնք իրենց տանիքի տակ հավաքել են շուրջ 150 երեխաների ու 60 տարեցների: “Օրրանն” իր առջեւ նպատակ է դրել պայքարելու երեխաների` որպես իրենց ընտանիքի հաց վաստակողների,  մուրացկանության երևույթի դեմ: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին