17 Օգոստոս 10
Pascal & Diodato
 
 
0
Սրճարան զբոսաշրջիկների համար :)

Օգոստոսի 15-ին Աշտարակ քաղաքում` Կարմրավոր եկեղեցու հարեւանությամբ, բացվեց ''Pascal & Diodato'' սրճարանը: Ինչպես նշում է սրճարանի տնօրինությունը, այն կոչված է հագեցնելու զբոսաշրջիկների սուրճի “քաղցը”: Ի դեպ, սրճարանում մատուցվելու է Իտալիայից բերված սուրճ, որը կոչվում է “Իլ' վեռնիանո”: “Pascal & Diodato” սրճարանը պատկանում է սփյուռքահայ եղբայրներ Տիրան եւ Պիեռ Բաղդադյաններին: Bravo.am-ի հետ զրույցում Տիրանն ասաց, որ սուրճից բացի կլինեն նաեւ բրդուճներ:

Bruno Elictano
Միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ Բեյրութից ժամանած Բռունո Էլքիտանոն


Սրճարանի բացմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր: :) Կայացավ միջոցառում, որի ժամանակ ելույթ ունեցավ Բեյրութից ժամանած Բռունո Էլքիտանոն: Ներկաները հնարավորություն ստացան նաեւ վայելելու Բուզուկի, “Հայասա” պարային համույթի կատարումները: Իր օպերային կատարմամբ հյուրերին ողջունեց լիբանանահայ տենոր Գեւորգ Հաջյանը: Միջոցառումը վարում էր հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը` Լուլուն:

Սրճարանի հանդիսավոր բացմանը հաջորդեց հյուրասիրություն, որի ընթացքում ներկաներին հյուրասիրեցին Խաղողօրհնեքի օրհնած խաղողով, գինով, ինչպես նաեւ  ''Pascal & Diodato''-ի թոնրում թխվող լավաշ ու գաթա:

Lulu
Միջոցառումը վարում էր հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը` Լուլուն


Մեզ հետ զրույցում միջոցառմանը ներկա` «Օրրան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը ցանկացավ եւս մեկ անգամ շնորհավորել եղբայրներին ու ասաց, որ սիրով իր հյուրերին կբերի «Pascal & Diodato». «Շատ հաճելի վայրում է գտնվում այս սրճարանը: Կարմրավոր եկեղեցու մասին շատ էի լսել, բայց այսօր առաջին անգամ եմ այստեղ: 7-րդ դարի եկեղեցի է, ինձ շատ դուր եկավ: Սիրեցի նաեւ եկեղեցու մասին երեք քույրերի պատմությունը: Ուրախ եմ, որ եվրոպական ստանդարտներին համապատասխան սրճարան ունեցանք այս վայրում: Էլի կգամ այստեղ:)»:

Buzuki
Ներկաները հնարավորություն ստացան նաեւ վայելելու Բուզուկի


Երաժիշտ Արա Գեւորգյանն էլ շնորհավորեց Տիրանին ու Պիեռին` ասելով, որ նրանց հաջողություն է մաղթում. «Ուրախ եմ, որ նրանք հայրենի կտուրի տակ այս հիանալի «բույնը» հյուսեցին”:

Նշենք, որ ''Pascal & Diodato''-ն հայտնի սրճարանների ցանց է, որն առաջինը բացվել է Լոնդոնում` 1652-ին, ապա Փարիզում, Վիեննայում, Պրահայում եւ այլուր: Իսկ ահա 2010-ին այն բացվեց Աշտարակում:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է սրճարանի տնօրենությունը


 
 
Կայացավ “Pascal & Diodato” սրճարանի բացումը

Կայացավ “Pascal & Diodato” սրճարանի բացումը

Ներկաները հնարավորություն ստացան նաեւ վայելելու Բուզուկի

Ներկաները հնարավորություն ստացան նաեւ վայելելու Բուզուկի

Միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ Բեյրութից ժամանած Բռունո Էլքիտանոն

Միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ Բեյրութից ժամանած Բռունո Էլքիտանոն

Սրճարանի բացմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր

Սրճարանի բացմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր

Կայացավ “Pascal & Diodato” սրճարանի բացումը

Կայացավ “Pascal & Diodato” սրճարանի բացումը

Միջոցառումը վարում էր հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը` Լուլուն

Միջոցառումը վարում էր հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը` Լուլուն

Միջոցառմանը ներկա էր նաեւ երաժիշտ Արա Գեւորգյանը

Միջոցառմանը ներկա էր նաեւ երաժիշտ Արա Գեւորգյանը

Սրճարանի հանդիսավոր բացմանը հաջորդեց հյուրասիրություն

Սրճարանի հանդիսավոր բացմանը հաջորդեց հյուրասիրություն

Աշտարակ քաղաքում` Կարմրավոր եկեղեցու հարեւանությամբ, բացվեց “Pascal & Diodato” սրճարանը

Աշտարակ քաղաքում` Կարմրավոր եկեղեցու հարեւանությամբ, բացվեց “Pascal & Diodato” սրճարանը

“Pascal & Diodato” սրճարանը պատկանում է սփյուռքահայ եղբայրներ Տիրան եւ Պիեռ Բաղդադյաններին

“Pascal & Diodato” սրճարանը պատկանում է սփյուռքահայ եղբայրներ Տիրան եւ Պիեռ Բաղդադյաններին

0
1881 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: