×


Patchi

Patchi

Շոկոլադե խանութ-սրահը Երեւանում : ) Patchi-ն եկել է հայերի կյանքը քաղցրացնելու: Արգիշտի 4 հասցեում տեղակայված` շոկոլադե նվերների խանութ-սրահը հունիսի 9-ին պաշտոնապես բացվեց: Աշխարհի ամենաքաղցր ընկերություններից մեկի` Patchi-ի հայաստանյան ներկայացուցիչն է երգչուհի Լուսինան: Lusina 1974 թվականից Patchi-ն շոկոլադե հորիզոններ է բացել աշխարհի չորս մայրցամաքների 26 երկրում` Լոնդոն, Փարիզ, Կուալա Լումպուր, Դուբայ, Բեյրութ, ԱՄՆ, Կասաբլանկա... + 1 խանութ-սրահ էլ Երեւանում:): Շոկոլադի հանդեպ Patchi-ի կիրքը վերաճել է իրական շոկոլադային նորաձեւության: Երեւանի Patchi շոկոլադե նվերների խանութ-սրահը առաջարկում է ցանկացած առիթի համար պատշաճ ձեւավորմամբ հիանալի շոկոլադե նվերների մեծ ընտրանի: Շոկոլադները պատրաստվում են միմիայն պրեմիում կարգի բաղադրամասերով, ինչպիսիք են կակաոյի նուրբ հատիկները, ընկույզն ու մրգերը: Կոնսերվանտների եւ արհեստական բուրմունքների հավելանյութեր չեն օգտագործվում: Patchi Patchi-ն առաջարկում է նաեւ նրբորեն ձեւավորված, տարբեր նյութերից պատրաստված տուփերի լայն ընտրանի` լի տարատեսակ շոկոլադներով եւ քաղցրավենիքներով: Էլեգանտ ձեւավորմամբ եւ նրբագեղ դասավորվածությամբ շոկոլադե հավաքածուները մատուցվում են բյուրեղյա պնակներում, կաշվե տուփերում կամ ճենապակյա սկուտեղներում: Patchi “Շոկոլադե” ընկերությունը չէր կարող անտարբեր լինել նաեւ հատուկ տոների հանդեպ: Patchi-ն շոկոլադի պես քաղցր է դարձնում նաեւ հարսանեկան արարողությունները` առաջարկելով համապատասխան հուշանվերներ: Կան նաեւ նորածնի շոկոլադե հավաքածուներ, խաղերի աշխարհում էլ կարող եք գտնել երեխաների համար զվարճանքներով լի շոկոլադներ:): Սուրբ Ծնունդ, Սուրբ Սարգիս, Վալենտինի օր, Մայրության օր, Սուրբ Զատիկ ... Ցանկացած տոն հիանալի առիթ է շոկոլադ նվիրելու համար: Իսկ երբ ցանկանում եք գործընկերներին շլացնել, Patchi-ն հատուկ փաթեթավորում է առաջարկում` մակագրություններով կամ կազմակերպությունների լոգոտիպերով: Patchi Patchi քաղցր համն ու ոչ միֆային  գները : ) Patchi խանութ-սրահի շոկոլադով լի բացմանը ներկա էր Լուսինայի հայրը` Անդրանիկ Մանուկյանը, քաղաքական, հասարակական գործիչներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ` Շուշան Պետրոսյանը, Զարուհի Բաբայանը, Նառան, Գոհար Գասպարյանն ու Էմմա Բալբաբյանը, Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Դեւոյանը, Արսեն Գրիգորյանը եւ շատ ուրիշներ: Երեկոն վարում էր Ավետ Բարսեղյանը: Patchi-ն բացվեց` կարծրատիպեր կոտրելով, ժապավենը, որ կտրեցին Լուսինան ու ընկերության ներկայացուցիչ Ժոզեֆ Աթայան, հենց ապրանքանիշն էր ներկայացնում: Այն տեղադրվեց  արծաթե շրջանակի մեջ եւ զարդարելու է խանութ-սրահը: Lusina & Josef Ataya “Անչափ ուրախ եմ, որ Patchi քաղցր անունը եկավ Հայաստան: Այն ամենը, ինչ պատրաստել ենք, հուսով եմ, բոլորին դուր կգա: Վաղուց երազում էի ունենալ այս խանութը, որովհետեւ առաջին անգամ, երբ 2004-ին մտա Patchi-ի խանութներից մեկը, պարզապես ցնցվեցի այդ գեղեցկությունից ու որոշեցի, որ անպայման պետք է Հայաստանում բացեմ: Նման խանութի կարիք կար, սա ոչ միայն շոկոլադ գնելու վայր է, այլ նորաձեւությանը համընթաց քայլող շոկոլադի խանութ-սրահ: Patchi-ն ամենալավն է, ու ոչ թե նրա համար, որ ես եմ ներկայացնում, շատ-շատ շոկոլադներ եմ փորձել, ամենալավն է, բաղադրամասերը շատ բարձրակարգ են, այլընտրանք չունի : ): Շատ եմ  սիրում շոկոլադ, բոլորին ուրախություն կպարգեւի”,- Bravo.am-ին ասաց Լուսինան: Patchi Երգչուհին նաեւ շոկոլադների արժեքից խոսեց. “Ֆանտաստիկ թվեր եմ լսել, բայց եկեք, տեսեք, համոզվեք, որ ոչինչ միֆային չէ: Չեմ ստի, որ շատ ցածր գին ունի, որովհետեւ շոկոլադը բարձրակարգ է, կակաոն` թանկ հաճույք”: Երեւանյան Patchi-ի տնօրեն Սեւակ Մաջարյանն ասում է` խանութ-սրահի  ռիսկերը մեծ են բոլոր բիզնեսների պես: “Քաղաքում մասնագիտացված շոկոլադի խանութ չկար, սա առաջինն է: Ապագայում մի քանի մասնաճյուղ էլ կբացվի: Patchi-ն տարեկան տոննաներով շոկոլադ է վաճառում”,- ասաց Սեւակ Մաջարյանը: Sevak Majaryan El Style ամսագրի գլխավոր խմբագիր Մայա Պողոսյանը Patchi-ն իր ամուսնու կազմակերպած ցուցահանդեսներում ներկայացված ապրանքների պես նրբաճաշակ ու շքեղ է համարում. “Հուսով եմ` կհամագործակցենք: Լավագույններից մեկն է, եթե ոչ լավագույնը: Շոկոլադ շատ եմ սիրում, երջանկություն է, շատ եմ օգտագործում”: Maya Poghosyan Շոկոլադային բիզնեսին անմիջապես առնչվող Սոֆի Դեւոյանը շատ ուրախ է, որ նման խանութ է բացվել. “Չմոռանանք, որ ես էլ եմ զբաղվում շոկոլադով: Ծանոթ եմ ապրանքանիշին, շատ համեղ է: Անպայման կօգտվեմ, տեղ գնալուց էլ նվեր կտանեմ: Ի սրտե շնորհավորում եմ”: Էմմա Բալբաբյանն էլ փոքրուց շոկոլադի հանդեպ մոլուցք ունի.:) “Շոկոլադամոլ եմ, մեծ սիրահար: Ուրախ եմ, որ կա նման հրաշալի, քաղցր, լավ, համով խանութ”: Արսեն Գրիգորյանն էլ է շոկոլադ սիրում. կերավ մի հատ:). “Հո ես չտես, գյորմամի՞շ չեմ, անընդհատ շոկոլադ ուտեմ: Շատ լավ է, որ Հայաստանում բացվեց խանութը, ու շատ ուրախ եմ, որ Լուսոն է էս ամենը անում”: Քաղցր կյանք ապրեք Patchi-ի ու Bravo.am-ի հետ:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին