×


Pernod Ricard Armenia

Pernod Ricard Armenia

Աշխարհահռչակ խմիչքների առաջին խանութը Երեւանում Նոյեմբերի 14-ին “Պեռնո Ռիկար Արմենիան” այցելուների առջեւ բացեց իր առաջին խանութ-սրահի դռները: “Համաշխարհային ընդգրկում, տեղական արմատներ” կարգախոսի ներքո “Պեռնո Ռիկար”-ի կազմում ներկայացված ABSOLUT, Chivas Brothers, Martell, Mumm, Parrier Jouet, Irish Distillers, Havana Club International, ԱրԱրԱտ բրենդերի խմիչքները կարող եք այսուհետ գնել Կոմիտաս 34 հասցեում տեղակայված ֆիրմային խանութում: Երեւանում բացվեց Pernod Ricard Armenia խանութը Ողջույնի խոսքով հանդես եկան “Պեռնո Ռիկար Արմենիա”-ի տնօրեն Ալեքսանդր Ղազարյանը եւ Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը: Հյուրերին հենց խանութի մուտքի մոտ “ԱրԱրԱտ” կոնյակների հիմքով կոկտեյլներ եւ աղանդեր հյուրասիրեցին: “Պեռնո Ռիկար Արմենիա”-ի ներկայիս տնօրեն Ալեքսանդր Ղազարյանը եւ առաջին տնօրեն Հասմիկ Մարությանը կտրեցին կարմիր ժապավենը: “Պեռնո Ռիկար Արմենիա”-ի ներկայիս տնօրեն Ալեքսանդր Ղազարյանը եւ առաջին տնօրեն Հասմիկ Մարությանը կտրեցին կարմիր ժապավենը “Մեր նպատակը հայ սպառողներին առաջարկել աշխարհի լավագույն խմիչքների մի ցանկ Շոտլանդիայից, Մեքսիկայից, Իռլանդիայից, Անգլիայից… Երեւի թե աշխարհի լավագույն խմիչքների հավաքածուն է Երեւանում: Որպես հայ նախընտրում եմ “ԱրԱրԱտը”: Սպառողն այստեղ ցանկացած ոգելից խմիչք կկարողանա ձեռք բերել: Նպատակ ունենք հայ սպառողներին սովորեցնել սպառել էլիտար, աշխարհի ամենալավ ոգելից խմիչքները”,- ասաց “Պեռնո Ռիկար Արմենիա”-ի տնօրեն Ալեքսանդր Ղազարյանը: El Style ամսագրի ղեկավար Ավետիս Խախամյանը եւ “Պեռնո Ռիկար Արմենիա”-ի բրենդ մենեջեր Կարեն Գալոյանը Անիսոնի հիմքով պատրաստված ոգելից խմիչքների ֆրանսիական շուկայում վաղեմի մրցակիցներ “Pernod”-ն ու “Ricard”-ը 30 տարի առաջ միավորվեցին եւ, ընդլայնվելով, ձեռք բերեցին ողջ աշխարհում մեծ հռչակ վայելող խմիչքների բացառիկ փաթեթ: 1999-ից Երեւանի կոնյակի գործարանի “ԱրԱրԱտ” լեգենդար կոնյակները ընդգրկվեցին “Պեռնո Ռիկար”-ի կազմում: Իսկ 2008-ի սեպտեմբերի 18-ին պաշտոնապես բացվեց “Պեռնո Ռիկար” Խմբի հայաստանյան մասնաճյուղը: Երեւանում բացվեց Pernod Ricard Armenia խանութը “Պեռնո Ռիկար Արմենիա”-ի առաջին տնօրեն Հասմիկ Մարությանը սուպեր-պրեմիում մակարդակի օղի գնեց: “Երեւանում ալկոհոլային մասնագիտացված խանութեր կան, բայց մեր խանութում ամեն ինչ արվում է ավելի գրագետ եւ գեղեցիկ ձեւով: Վաճառողները կներկայացնեն մեր արտադրանքը, պատմությունը, որակի հետ կապված մանրամասներ: Իմ գնածը շատ գեղեցիկ, գլամուր, թանկ օղի է, եւ տեսքով է լավը, եւ որակով: Գները տարբեր են, բոլորը կարող են գնել 2000 դրամից մինչեւ ամենաթանկ` 200 հազար արժեղությամբ ապրանքատեսակները”,- ասաց Հասմիկ Մարությանը: Հ.Գ. “Պեռնո Ռիկար Արմենիա”-ի խանութի բացմանը ներկա բոլոր հյուրերին “ԱրԱրԱտ” 5-աստղանի կոնյակների հուշանվերային տուփ նվիրեցին: Տեքստը` Լիլիթ Բաբայան Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW