Աշխարհահռչակ խմիչքների առաջին խանութը Երեւանում
Նոյեմբերի 14-ին “Պեռնո Ռիկար Արմենիան” այցելուների առջեւ բացեց իր առաջին խանութ-սրահի դռները: “Համաշխարհային ընդգրկում, տեղական արմատներ” կարգախոսի ներքո “Պեռնո Ռիկար”-ի կազմում ներկայացված ABSOLUT, Chivas Brothers, Martell, Mumm, Parrier Jouet, Irish Distillers, Havana Club International, ԱրԱրԱտ բրենդերի խմիչքները կարող եք այսուհետ գնել Կոմիտաս 34 հասցեում տեղակայված ֆիրմային խանութում:
Ողջույնի խոսքով հանդես եկան “Պեռնո Ռիկար Արմենիա”-ի տնօրեն Ալեքսանդր Ղազարյանը եւ Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը: Հյուրերին հենց խանութի մուտքի մոտ “ԱրԱրԱտ” կոնյակների հիմքով կոկտեյլներ եւ աղանդեր հյուրասիրեցին: “Պեռնո Ռիկար Արմենիա”-ի ներկայիս տնօրեն Ալեքսանդր Ղազարյանը եւ առաջին տնօրեն Հասմիկ Մարությանը կտրեցին կարմիր ժապավենը:
“Մեր նպատակը հայ սպառողներին առաջարկել աշխարհի լավագույն խմիչքների մի ցանկ Շոտլանդիայից, Մեքսիկայից, Իռլանդիայից, Անգլիայից… Երեւի թե աշխարհի լավագույն խմիչքների հավաքածուն է Երեւանում: Որպես հայ նախընտրում եմ “ԱրԱրԱտը”: Սպառողն այստեղ ցանկացած ոգելից խմիչք կկարողանա ձեռք բերել: Նպատակ ունենք հայ սպառողներին սովորեցնել սպառել էլիտար, աշխարհի ամենալավ ոգելից խմիչքները”,- ասաց “Պեռնո Ռիկար Արմենիա”-ի տնօրեն Ալեքսանդր Ղազարյանը:
Անիսոնի հիմքով պատրաստված ոգելից խմիչքների ֆրանսիական շուկայում վաղեմի մրցակիցներ “Pernod”-ն ու “Ricard”-ը 30 տարի առաջ միավորվեցին եւ, ընդլայնվելով, ձեռք բերեցին ողջ աշխարհում մեծ հռչակ վայելող խմիչքների բացառիկ փաթեթ: 1999-ից Երեւանի կոնյակի գործարանի “ԱրԱրԱտ” լեգենդար կոնյակները ընդգրկվեցին “Պեռնո Ռիկար”-ի կազմում: Իսկ 2008-ի սեպտեմբերի 18-ին պաշտոնապես բացվեց “Պեռնո Ռիկար” Խմբի հայաստանյան մասնաճյուղը:
“Պեռնո Ռիկար Արմենիա”-ի առաջին տնօրեն Հասմիկ Մարությանը սուպեր-պրեմիում մակարդակի օղի գնեց: “Երեւանում ալկոհոլային մասնագիտացված խանութեր կան, բայց մեր խանութում ամեն ինչ արվում է ավելի գրագետ եւ գեղեցիկ ձեւով: Վաճառողները կներկայացնեն մեր արտադրանքը, պատմությունը, որակի հետ կապված մանրամասներ: Իմ գնածը շատ գեղեցիկ, գլամուր, թանկ օղի է, եւ տեսքով է լավը, եւ որակով: Գները տարբեր են, բոլորը կարող են գնել 2000 դրամից մինչեւ ամենաթանկ` 200 հազար արժեղությամբ ապրանքատեսակները”,- ասաց Հասմիկ Մարությանը:
Հ.Գ. “Պեռնո Ռիկար Արմենիա”-ի խանութի բացմանը ներկա բոլոր հյուրերին “ԱրԱրԱտ” 5-աստղանի կոնյակների հուշանվերային տուփ նվիրեցին:
Տեքստը` Լիլիթ Բաբայան
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի


×
19,891






