23 Հունիս 10
Peter Jam
“Ռոքն ու հայերենը արյանս մեջ են”
Փիթեր Ջամը պատերազմ տեսավ խաղաղության երգիչ դառնալու համար: Իր շան աչքերում սեր տեսավ, սիրեց հայկականն ու իրեն գտավ ռոքում: Բեյրութահայ երգիչ, դավանանքը` խաղաղություն, երգում է խաղաղության ու սիրո երգեր, բենդը` Peter Jam, սիրելի արտահայտությունն ու հոգեվիճակը` love, երգերն հիմնականում անգլերեն են, բայց հայերեն ստեղծագործություններ էլ ունի: Առհասարակ, հայերեն գրում, խոսում, երգում է :), համոզված է` հայերը աշխարհի փրկարարներն են լինելու:

- Լավ ե՞ս, թե՞ love:):
- Love, love, love…
- Երեկվա պես սարերի վրա հաճա՞խ ես նվագում:
- Այո, շատ եմ սիրում բնության մեջ նվագել, բացօթյա միջոցառումներին միշտ մասնակցում եմ: Երաժշտությունը խորը զգացումներ է սիրում, բնության մեջ հրաշալի է ստացվում:
-Ի՞նչ նմանություն կա սրտիդ ու հնչեցրածդ երաժշտության մեջ:):
- Երկուսն էլ միմյանց մեջ են թափանցում: Եթե իմ երաժշտությունը լսես, սրտիս մասին կիմանաս, եթե սիրտս բացես, ճիշտ ձեւով կհասկանաս` ինչպիսին են երգերս:

- Ինչո՞ւ Փիթեր Ջամ:
- Պետրոս է անունս: Օտարներին եւ արաբներին ավելի դյուրին է Փիթեր ասել, Ջամն էլ ազգանվանս կրճատ տարբերակն է. Ջամբազյան եմ:):
- Այլեւս ոչ ոք քեզ Պետրոս չի՞ անվանում:
- Տարբերություն չկա, երկու ձեւով էլ դիմում են ծնողներս, բայց հիմնականում` Փիթեր են ասում:
- Jam` ջամ-ջեմ… Քաղցրի հետ չե՞ն շփոթում:):
- (Ժպտում է) Մերսի:
- Կպատմե՞ս քո մասին:
- 1981 թվականի հուլիսի 6-ի ծնունդ եմ: 28, չէ, երկու շաբաթից 29 տարեկան կլինեմ: Ուրի՞շ:):

- Հիշիր քեզ վերաբերող ամենակարեւոր բաները:
- Ծնվել, ապրել ու ապրում եմ Բեյրությում:
- Ինչպե՞ս ես ապրել:
- 80-ականների մեջ… Լիբանանում պատերազմ էր, եւ ընտանիքիս հետ անցանք դրա միջով: Այդ ժամանակվանից են խաղաղության ակտիվիստ լինելու մղումներս: Խաղաղությունն ամենակարեւոր բանն է: Դրա համար եմ ասում` կրոնս խաղաղությունն է:
- Հայրդ պատերազմին մասնակցե՞լ է:
- Այո, հայկական շրջանի ինքնապաշտպանությանն է մասնակցել, բայց նա էլ է խաղաղասեր մարդ:
- Ի՞նչ դեպք կհիշես:
-Շատ-շատ են: Հիմա մտքումս է` ինչպես էինք տան ներքնահարկ փախչում, երբ աջ ու ձախ ռումբեր էին գցում: Օրերով դուրս չէինք կարողանում գալ: Հայրս էլ ռիսկի էր դիմում, որ մեզ համար հաց բերեր: Շատ ցավալի օրեր էին, փառք Աստծո` իմ ընտանիքը ապահով մնաց: Բայց շատ զոհեր եղան, ամեն հայի մահանալուց իմ սիրտը լաց էր լինում: Հիշում էի մի խոսք` “կանք, պետք է լինենք եւ դեռ շատանալու ենք”: Արվեստագետներով եւ հոյակապ անձնավորություններով ենք շատանալու… Աշխարհի փրկարարներն ենք դառնալու:

- Պատերազմի տարիների՞ն ես սկսել երգել գրել:
- Տասը տարեկան էի այդ ժամանակ, բայց միշտ էլ կրեատիվ եմ եղել:): Եթե տասը երեխա տեսնեիր, կհասկանայիր` որն է Փիթերը:
- Չարաճճի՞ երեխա ես եղել:):
- Պետք է ծնողներիցս հարցնես:):
- Եթե ասես` շատ են զայրացել քեզ վրա, առանց հարցնելու էլ կիմանամ:):
- (Ծիծաղում է) Թերեւս քիչ, մի քիչ:):
- Ինչո՞ւ արաբական երգեր չես սիրում:
- Հայկական եմ սիրում: Հետո սկսեցի ռոք լսել… Ինձ գտա այդ երաժշտության մեջ: Ռոքն է իմ ներշնչանքի աղբյուրը: Արաբական չէի սիրում, հիմա բոլոր երաժշտություններն էլ սիրում եմ, լսում եմ, բայց, անշուշտ, ռոքն ու հայերենը արյանս մեջ են:

- Պորտապա՞ր էլ չես սիրում նայել:):
- Դա ի՞նչ է:):
- Արաբ կանանց ավանդական պարը:
- Պարերն ինչքան խորն ու իմաստալից լինեն, այնքան երգը կգեղեցկանա:
- Հայկական ձեւով պարել գիտե՞ս:):
- Անշուշտ :): Ես հայկական դպրոց եմ ավարտել, շատ հպարտ եմ նաեւ մեր լեզվով ու գրականությամբ:
- Հայ գրողներից ո՞ւմ գրքերը կան քո գրադարանում:
- Պատանեկությանս տարիներին շաաատ էի կարդում ու սերտում էի նաեւ հայ գրողների կենսագրությունը: Րաֆֆի, Հովհաննես Թումանյան, Պետրոս Դուրյան, Սիամանթո… Չեմ ուզում մյուսներին մոռանալ: Ինչքան հնարավոր է` մեծացնում եմ գրադարանս: Սիրում եմ գիտական, բժշկությանը եւ կրոնին վերաբերող գրքեր էլ կարդալ:

- Բժշկությամբ ես հետաքրքրվո՞ւմ, թե՞ բուժքույրերով:):
- Երկուսն էլ հետաքրքիր են:):
- Ռոքն այն երաժշտությու՞նն է, որով կարելի է խաղաղություն քարոզել:
- Անկասկած, ռոքն այն խորունկ եւ ազդեցիկ երաժշտությունն է, որի միջոցով հաղորդագրությունը կարելի է ուղիղ ունկնդրի սիրտն ուղարկել ու հոգու մեջ դնել: Ես էլ, դրանից օգտվելով, դրական երգեր եմ գրում սիրո ու խաղաղության թեմաներով:
- Ոմանք այն ագրեսիվ երաժշտություն են համարում:
- Ես դրան հոմանիշ կդնեմ ու կասեմ` խորը եւ ազդեցիկ երաժշտություն է: Ագրեսիվը վայրագության կմղի, վայրագություններն էլ սպանության առիթ են դառնում: Ես դեմ եմ դրան:
- Սեր եւ խաղաղություն:):
- Այոոոո :)

- Է՞լ :):
- Ինչպես “Kiss” բենդն է երգում` "God gave rock’n’roll to you. Put it in the soul of everyone": Աստված տվել է այս երաժշտությունը, դրեք ամեն մի հոգու մեջ: Չեմ կարծում, որ Աստված մեզ ագրեսիվ, վայրագ երաժշտություն է տալիս, մենք կարող ենք այն վերածել վայրենիության: Ինչպես ռեփն ու տրանսն են վերածում ագրեսիվի:
- Դու թվարկածդ ոճերը չե՞ս լսում:
- Եթե գինովցած լինեմ… Թթի օղի խմեմ:)…
- Բեյրութում թթի օղի թորողներն ու խմողները շա՞տ են:
- Չէ, այստեղի օղին ուրիշ է. արաբական է: Հայկականը պատվական է:):
- Ինչո՞վ է տարբեր, ինչի՞ց են օղի թորում:
- Ես երաժիշտ եմ, օղու հետ կապ չունեմ:

- Բեյրութահայ ռոք-երաժիշտները խմիչքի հետ սեր չունե՞ն:
- Բոլոր երաժիշտները նույնը չեն: Եկեղեցում նվագող երաժիշտները չեն խմում ընդհանրապես, ուրիշների համար խմիչքը շատ կարեւոր բան մըն է…
-Քեզ համար ի՞նչ մըն է:):
- Ինձ համար ամեն ինչ չափի մեջ շատ love է: Իսկ ամեն ինչի չարաշահումը love չէ, անգամ love բաներինը:
- Երաժշտական կրթություն ունե՞ս:
- Այո, կիթառ նվագել եմ սովորել, հետո երաժշտություն գրել… Դասավանդել էլ եմ հայ, արաբ, ամերիկացի, եվրոպացի ուսանողներին, հիմա մի քիչ քիչ եմ զբաղվում դրանով, քանի որ երգերովս ու համերգային ծրագրերով եմ տարված:
- Երբվանի՞ց սկսեցիր երաժշտի կարիերա ստեղծել:
- Տասը տարի առաջ: Փառատոնների եմ շատ մասնակցում: Սկզբում միայն կիթառահար էի, երգում էի, բայց քիչ, երբ խմբի անդամները տեսան, որ love եմ երգում, փորձեցինք, շատ love էր, 2001-ից ես եմ վոկալիստը:

- Ինչո՞ւ ես որոշել խմբիդ Vibrations անվանումը փոխարինել “Peter Jam”-ով:
- 2004-ին փոխեցի խմբի անդամներին ու մեր ոճը: Այո, այսուհետ “Peter Jam” ենք կոչվում, իսկ “Vibrations” մեր առաջին ձայնասկավառակի անունը կլինի, որ պատրաստվում ենք երկու ամսից թողարկել` “Vibrations” by Peter Jam: Ինչպես կիթառի լարերը թրթռոցներ, ձայնային տատանումներ ունեն, մենք էլ ունենք, ու միշտ դրական:
- Հիմա ի՞նչ հաղորդագրություն ունես փոխանցելու:
- Միշտ դրական հաղորդագրություններ, սիրո եւ խաղաղության մասին երգեր: Հիմա ռոք եմ նվագում, բայց նաեւ բլյուզ եմ շատ սիրում: Այն ռոքի նախահայրն է:
-Դուդուկն էլ համադրում ես ռոքին:):
- Նաեւ շվին:
- Միացյալ Նահանգներում վերջերս կայացած համերգային շրջագայությունդ ինչպե՞ս անցավ:
- Շատ նահանգներում եղա, նվագեցի, “Peace song”-ը երգեցի…

- Ե՞րբ ես գրել այցեքարտդ դարձած “Խաղաղության” երգը:
- 2009-ի մարտին` If you want love you will find love /If you want peace you will get peace/ If you want hope, hope is what we need / You have to keep the faith, you'll get what u need ….
- Catherine-ն ո՞վ է:):
- Կարող է լինել Մարիա, Նորա, Թամար… Միայն անուն է, որ նախընտրում եմ: Մի քանի պատմություն կապել եմ իրար եւ այդ երգը գրել:
- Բոլոր love պատմություննե՞րդ են երգ դառնում:
- Իսկ ինչո՞ւ ոչ:
- Իսկ շանդ աչքերում ե՞րբ սեր տեսար:
- Ամեն վայրկյան տեսնում եմ: Երկու շուն ունեմ` Boogie եւ Spottie:
- Շներիդ շոուների ես ներկայացնում, ի՞նչ արդյունքներ են գրանցել:
- Օրերս Բուգին “Ամենահնազանդ” տիտղոսին արժանացավ, մյուս շունս էլ ամենավոկալայինն էր:):
- Խաղաղ նոտայով արի ավարտենք հարցազրույցը: Մի love բան ասա :):
- Հայություն, սիրեք Հայաստանը, սիրեք կարմիր, կապույտ, ծիրանագույնը: Love մնացեք:
Love մնացեք, Peter Jam-ը պատրաստվում է այս աշնանը Երեւանում մենահամերգ տալ: :)
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Peter Jam-ի անձնական արխիվից

Բեյրութահայ երգիչ Փիթեր Ջամը

Փիթեր Ջամը ծնվել, ապրել ու ապրում է Բեյրությում
- Ինչո՞ւ Փիթեր Ջամ:
- Պետրոս է անունս: Օտարներին եւ արաբներին ավելի դյուրին է Փիթեր ասել, Ջամն էլ ազգանվանս կրճատ տարբերակն է. Ջամբազյան եմ:):
- Այլեւս ոչ ոք քեզ Պետրոս չի՞ անվանում:
- Տարբերություն չկա, երկու ձեւով էլ դիմում են ծնողներս, բայց հիմնականում` Փիթեր են ասում:
- Jam` ջամ-ջեմ… Քաղցրի հետ չե՞ն շփոթում:):
- (Ժպտում է) Մերսի:
- Կպատմե՞ս քո մասին:
- 1981 թվականի հուլիսի 6-ի ծնունդ եմ: 28, չէ, երկու շաբաթից 29 տարեկան կլինեմ: Ուրի՞շ:):

Փիթերը համոզված է, որ հայերն աշխարհի փրկարարներն են լինելու
- Հիշիր քեզ վերաբերող ամենակարեւոր բաները:
- Ծնվել, ապրել ու ապրում եմ Բեյրությում:
- Ինչպե՞ս ես ապրել:
- 80-ականների մեջ… Լիբանանում պատերազմ էր, եւ ընտանիքիս հետ անցանք դրա միջով: Այդ ժամանակվանից են խաղաղության ակտիվիստ լինելու մղումներս: Խաղաղությունն ամենակարեւոր բանն է: Դրա համար եմ ասում` կրոնս խաղաղությունն է:
- Հայրդ պատերազմին մասնակցե՞լ է:
- Այո, հայկական շրջանի ինքնապաշտպանությանն է մասնակցել, բայց նա էլ է խաղաղասեր մարդ:
- Ի՞նչ դեպք կհիշես:
-Շատ-շատ են: Հիմա մտքումս է` ինչպես էինք տան ներքնահարկ փախչում, երբ աջ ու ձախ ռումբեր էին գցում: Օրերով դուրս չէինք կարողանում գալ: Հայրս էլ ռիսկի էր դիմում, որ մեզ համար հաց բերեր: Շատ ցավալի օրեր էին, փառք Աստծո` իմ ընտանիքը ապահով մնաց: Բայց շատ զոհեր եղան, ամեն հայի մահանալուց իմ սիրտը լաց էր լինում: Հիշում էի մի խոսք` “կանք, պետք է լինենք եւ դեռ շատանալու ենք”: Արվեստագետներով եւ հոյակապ անձնավորություններով ենք շատանալու… Աշխարհի փրկարարներն ենք դառնալու:

Փիթեր Ջամ.“Ես հայկական դպրոց եմ ավարտել, շատ հպարտ եմ նաեւ մեր լեզվով ու գրականությամբ”
- Պատերազմի տարիների՞ն ես սկսել երգել գրել:
- Տասը տարեկան էի այդ ժամանակ, բայց միշտ էլ կրեատիվ եմ եղել:): Եթե տասը երեխա տեսնեիր, կհասկանայիր` որն է Փիթերը:
- Չարաճճի՞ երեխա ես եղել:):
- Պետք է ծնողներիցս հարցնես:):
- Եթե ասես` շատ են զայրացել քեզ վրա, առանց հարցնելու էլ կիմանամ:):
- (Ծիծաղում է) Թերեւս քիչ, մի քիչ:):
- Ինչո՞ւ արաբական երգեր չես սիրում:
- Հայկական եմ սիրում: Հետո սկսեցի ռոք լսել… Ինձ գտա այդ երաժշտության մեջ: Ռոքն է իմ ներշնչանքի աղբյուրը: Արաբական չէի սիրում, հիմա բոլոր երաժշտություններն էլ սիրում եմ, լսում եմ, բայց, անշուշտ, ռոքն ու հայերենը արյանս մեջ են:

Փիթեր Ջամ. “Ռոքն ու հայերենը արյանս մեջ են”
- Պորտապա՞ր էլ չես սիրում նայել:):
- Դա ի՞նչ է:):
- Արաբ կանանց ավանդական պարը:
- Պարերն ինչքան խորն ու իմաստալից լինեն, այնքան երգը կգեղեցկանա:
- Հայկական ձեւով պարել գիտե՞ս:):
- Անշուշտ :): Ես հայկական դպրոց եմ ավարտել, շատ հպարտ եմ նաեւ մեր լեզվով ու գրականությամբ:
- Հայ գրողներից ո՞ւմ գրքերը կան քո գրադարանում:
- Պատանեկությանս տարիներին շաաատ էի կարդում ու սերտում էի նաեւ հայ գրողների կենսագրությունը: Րաֆֆի, Հովհաննես Թումանյան, Պետրոս Դուրյան, Սիամանթո… Չեմ ուզում մյուսներին մոռանալ: Ինչքան հնարավոր է` մեծացնում եմ գրադարանս: Սիրում եմ գիտական, բժշկությանը եւ կրոնին վերաբերող գրքեր էլ կարդալ:

Փիթերը դասավանդել էլ է հայ, արաբ, ամերիկացի, եվրոպացի ուսանողներին
- Բժշկությամբ ես հետաքրքրվո՞ւմ, թե՞ բուժքույրերով:):
- Երկուսն էլ հետաքրքիր են:):
- Ռոքն այն երաժշտությու՞նն է, որով կարելի է խաղաղություն քարոզել:
- Անկասկած, ռոքն այն խորունկ եւ ազդեցիկ երաժշտությունն է, որի միջոցով հաղորդագրությունը կարելի է ուղիղ ունկնդրի սիրտն ուղարկել ու հոգու մեջ դնել: Ես էլ, դրանից օգտվելով, դրական երգեր եմ գրում սիրո ու խաղաղության թեմաներով:
- Ոմանք այն ագրեսիվ երաժշտություն են համարում:
- Ես դրան հոմանիշ կդնեմ ու կասեմ` խորը եւ ազդեցիկ երաժշտություն է: Ագրեսիվը վայրագության կմղի, վայրագություններն էլ սպանության առիթ են դառնում: Ես դեմ եմ դրան:
- Սեր եւ խաղաղություն:):
- Այոոոո :)

Փիթեր Ջամն ու Deep Purple ռոք-խմբի ստեղնահար Դոն Էյրինը
- Է՞լ :):
- Ինչպես “Kiss” բենդն է երգում` "God gave rock’n’roll to you. Put it in the soul of everyone": Աստված տվել է այս երաժշտությունը, դրեք ամեն մի հոգու մեջ: Չեմ կարծում, որ Աստված մեզ ագրեսիվ, վայրագ երաժշտություն է տալիս, մենք կարող ենք այն վերածել վայրենիության: Ինչպես ռեփն ու տրանսն են վերածում ագրեսիվի:
- Դու թվարկածդ ոճերը չե՞ս լսում:
- Եթե գինովցած լինեմ… Թթի օղի խմեմ:)…
- Բեյրութում թթի օղի թորողներն ու խմողները շա՞տ են:
- Չէ, այստեղի օղին ուրիշ է. արաբական է: Հայկականը պատվական է:):
- Ինչո՞վ է տարբեր, ինչի՞ց են օղի թորում:
- Ես երաժիշտ եմ, օղու հետ կապ չունեմ:

Փիթեր Ջամն իր սիրելի շան հետ
- Բեյրութահայ ռոք-երաժիշտները խմիչքի հետ սեր չունե՞ն:
- Բոլոր երաժիշտները նույնը չեն: Եկեղեցում նվագող երաժիշտները չեն խմում ընդհանրապես, ուրիշների համար խմիչքը շատ կարեւոր բան մըն է…
-Քեզ համար ի՞նչ մըն է:):
- Ինձ համար ամեն ինչ չափի մեջ շատ love է: Իսկ ամեն ինչի չարաշահումը love չէ, անգամ love բաներինը:
- Երաժշտական կրթություն ունե՞ս:
- Այո, կիթառ նվագել եմ սովորել, հետո երաժշտություն գրել… Դասավանդել էլ եմ հայ, արաբ, ամերիկացի, եվրոպացի ուսանողներին, հիմա մի քիչ քիչ եմ զբաղվում դրանով, քանի որ երգերովս ու համերգային ծրագրերով եմ տարված:
- Երբվանի՞ց սկսեցիր երաժշտի կարիերա ստեղծել:
- Տասը տարի առաջ: Փառատոնների եմ շատ մասնակցում: Սկզբում միայն կիթառահար էի, երգում էի, բայց քիչ, երբ խմբի անդամները տեսան, որ love եմ երգում, փորձեցինք, շատ love էր, 2001-ից ես եմ վոկալիստը:

Փիթերը պատրաստվում է երկու ամսից թողարկել` “Vibrations” ձայնասկավառակը
- Ինչո՞ւ ես որոշել խմբիդ Vibrations անվանումը փոխարինել “Peter Jam”-ով:
- 2004-ին փոխեցի խմբի անդամներին ու մեր ոճը: Այո, այսուհետ “Peter Jam” ենք կոչվում, իսկ “Vibrations” մեր առաջին ձայնասկավառակի անունը կլինի, որ պատրաստվում ենք երկու ամսից թողարկել` “Vibrations” by Peter Jam: Ինչպես կիթառի լարերը թրթռոցներ, ձայնային տատանումներ ունեն, մենք էլ ունենք, ու միշտ դրական:
- Հիմա ի՞նչ հաղորդագրություն ունես փոխանցելու:
- Միշտ դրական հաղորդագրություններ, սիրո եւ խաղաղության մասին երգեր: Հիմա ռոք եմ նվագում, բայց նաեւ բլյուզ եմ շատ սիրում: Այն ռոքի նախահայրն է:
-Դուդուկն էլ համադրում ես ռոքին:):
- Նաեւ շվին:
- Միացյալ Նահանգներում վերջերս կայացած համերգային շրջագայությունդ ինչպե՞ս անցավ:
- Շատ նահանգներում եղա, նվագեցի, “Peace song”-ը երգեցի…

Փիթեր Ջամ.“Հայություն, սիրեք Հայաստանը, սիրեք կարմիր, կապույտ, ծիրանագույնը”
- Ե՞րբ ես գրել այցեքարտդ դարձած “Խաղաղության” երգը:
- 2009-ի մարտին` If you want love you will find love /If you want peace you will get peace/ If you want hope, hope is what we need / You have to keep the faith, you'll get what u need ….
- Catherine-ն ո՞վ է:):
- Կարող է լինել Մարիա, Նորա, Թամար… Միայն անուն է, որ նախընտրում եմ: Մի քանի պատմություն կապել եմ իրար եւ այդ երգը գրել:
- Բոլոր love պատմություննե՞րդ են երգ դառնում:
- Իսկ ինչո՞ւ ոչ:
- Իսկ շանդ աչքերում ե՞րբ սեր տեսար:
- Ամեն վայրկյան տեսնում եմ: Երկու շուն ունեմ` Boogie եւ Spottie:
- Շներիդ շոուների ես ներկայացնում, ի՞նչ արդյունքներ են գրանցել:
- Օրերս Բուգին “Ամենահնազանդ” տիտղոսին արժանացավ, մյուս շունս էլ ամենավոկալայինն էր:):
- Խաղաղ նոտայով արի ավարտենք հարցազրույցը: Մի love բան ասա :):
- Հայություն, սիրեք Հայաստանը, սիրեք կարմիր, կապույտ, ծիրանագույնը: Love մնացեք:
Love մնացեք, Peter Jam-ը պատրաստվում է այս աշնանը Երեւանում մենահամերգ տալ: :)
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Peter Jam-ի անձնական արխիվից
Գնահատեք նյութը
2078 Դիտում
2078 Դիտում
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: