Art,
01 Դեկտեմբեր 09
“Ժամանակի հետքերով”
Ֆոտոցուցահանդես Նարեկացի կենտրոնում
Նոյեմբերի 30-ին Նարեկացի արվեստի կենտրոնում կայացավ լուսանկարիչ Սարգիս Վիրաբյանի ֆոտոխմբակի “Ժամանակի հետքերով” խորագիրը կրող ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին ներկայացված էին խմբակի 12 անդամների`Բելլա Անդոնյանցի, Լեւոն Լալայանի, Լիանա Ոսկանյանի, Մարիամ Լորեցիանի, Մարիա Այվազյանի, Էլիզա Թունյանի, Տաթեւ Խաչիկյանի, Աիդա Թումանյնանի, Արա Պետրոսյանի, Անի Մուրադյանի, Անահիտ Թաթուշյանի եւ Կարապետ Տերտերյանի լուսանկարչական աշխատանքները:

Խմբակի ղեկավար Սարգիս Վիրաբյանը Bravo.am-ի հետ զրույցում նշեց, որ ցուցահանդեսին ներկայցված են երեք ամսում կատարված 60 աշխատանքներ. “Յուրաքանչյուր մասնակից ներկայացրել է 5 լուսանկար: Թեմատիկ կոնկրետ ուղղվածություն չկա. ներկայացված են տարբեր ոճի լուսանկրներ` դոկումենտալ, դասական դիմանկար, նատյուրմորտ եւ այլն”:
Վիրաբյանը նշեց, որ մասնակիցներից մեկը`Բելլա Ադոնյանցը, Ավստրիայի բնակիչ է. “Նա այսօր բացակայում է, բայց ցուցադրված են նաեւ իր աշխատանքները, որոնք կատարել է Վիեննայում”:

Պատմելով խմբակի գործունեության մասին` Սարգիս Վիրաբյանն ասաց, որ սա իր ղեկավարած երրորդ խմբակն է. “Այստեղ ուսուցանվում է պրոֆեսիոնալ լուսանկարչություն մեծահասակների համար (18 տարեկանից բարձր): Առաջին երկու խմբակների հետ նույնպես ունեցել եմ ցուցահանդես”:
Խմբակի ղեկավարը պատրաստվում է ներկայացնել իր անհատական ցուցահանդեսը “New Art” ոճում: Նշենք, որ Սարգիս Վիրաբյանը մասնակցել է Կազանի միջազգային փառատոնին եւ հաղթող է ճանաչվել երեք անվանակարգերում: Ունեցել է նաեւ անհատական ցուցահանդես Էստոնիայում, որտեղ ներկայացված էին հայ մարդու կենցաղը պատկերող 40 լուսանկարներ:

“Ժամանակի հետքերով” ցուցահանդեսի մասնակիցներից Տաթեև Խաչիկյանն իր ներկայացրած 5 լուսանկարներում պատկերել էր նատյուրմորտ եւ ժանր: Bravo.am-ի հետ զրույցում նա նշեց, որ սա իր առաջին ցուցահանդեսն է. “Լավ աշխատանքններ ունենալու դեպքում կներկայանամ նաեւ անհատական ցուցահանդեսով”:
Անի Մուրադյանը, ով եւս առաջին անգամ է հանդես գալիս ցուցահանդեսով, նշեց, որ խմբակային աշխատանքներով ներկայանալը ավելի հեշտ է: Անին ներկայացրել էր ժանր եւ բնություն:
Ցուցահանդեսի բացմանը Նարեկացի արվեստի կենտրոնի գործադիր տնօրեն Թովմաս Այնթապյանը շնորհավորեց մասնակիցնրին եւ նշեց. “Սա առաջին ցուցահանդեսն է, որը մեր կենտրոնում այսքան մարդ է հավաքել. ցուցասրահն ու համերգասրահը խանվել են իրար”: :)
Սարգիս Վիրաբյանին եւ ցուցահանդեսի մասնակիցներին նա նվիրեց կենտրոնի լոգոյով հուշանվերներ. “Հուսով եմ` այն լավ կպահեք” :),- ասաց Թովմաս Այնթապյանը:
“Ժամանակի հետքերով” ցուցահանդեսը կտեւի 3 օր:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Սարգիս Վիրաբյանի ֆոտոխմբակը

Սարգիս Վիրաբյան

Սարգիս Վիրաբյանի ֆոտոխմբակի “Ժամանակի հետքերով” ցուցահանդեսին

Գնահատեք նյութը
1024 Դիտում
1024 Դիտում
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: