Music,
19 Օգոստոս 10
Pictures of home
 
 
0
Մեդիամաքսը կներկայացնի ֆիլմ Deep Purple-ի վոկալիստի մասին

Այսօր ժամը 23:50-ին Մեդիամաքս-ը «Շանթ» հեռուստաընկերության եթերում կներկայացնի իր “Pictures of home” վավերագրական ֆիլմը Deep Purple խմբի վոկալիստ Իէն Գիլանի մասին:

Ian Gillan
Մեդիամաքսը կներկայացնի ֆիլմ Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանի մասին


Ֆիլմի համար հիմք են հանդիսացել 2009թ. հոկտեմբերին Armenia Grateful 2 Rock ծրագրի շրջանակներում ռոք-աստղերի` Հայաստան կատարած այցի ընթացքում արված նկարահանումները եւ Իէն Գիլանի հետ ձայնագրված հարցազրույցը ս.թ. մարտին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Deep Purple-ի վոկալիստի բարեգործական համերգներից հետո:

«Կարծում եմ` Իէն Գիլանի բազմաթիվ երկրպագուներ նրան կբացահայտեն նոր կողմից: Ֆիլմում Գիլանը խոսում է կրոնի, Աստծու, մշակույթի նկատմամբ իր վերաբերմունքի մասին եւ ներկայանում որպես մի մարդ, ով չափազանց խորը եւ փիլիսոփայական հայացքներ ունի»,- ասում է Մեդիամաքսի տնօրեն եւ ֆիլմի սցենարի հեղինակ Արա Թադեւոսյանը: «Բնականաբար, Իէն Գիլանը ֆիլմում խոսում է նաեւ Հայաստանի նկատմամբ իր հատուկ վերաբերմունքի մասին»,- շարունակում է նա:

Ian Gillan
Ֆիլմի պրեմիերան նվիրված է Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանի  65-ամյա հոբելյանին


Արխիվային կադրերը, որոնք պատմում են 1990թ. Գիլանի` Հայաստան կատարած առաջին այցի մասին, անակնկալ կդառնան նրանց համար, ովքեր ներկա են գտնվել նրա համերգներին 20 տարի առաջ: Ֆիլմում իրենց կգտնեն նաեւ Իէն Գիլանի ու Թոնի Այոմիի հետ նախորդ տարվա հոկտեմբերին «Մոսկվա» կինոթատրոնում կայացած հանդիպման մասնակիցներից շատերը:

«Ֆիլմի անվանումը պատահական չի ընտրվել: Նախ, “Pictures of home”-ը Deep Purple-ի ամենավառ հիթերից է, որը Իէն Գիլանը կատարել է նաեւ Երեւանում մարտին կայացած համերգների ընթացքում: Երկրորդ, ինչպես ասել է ինքը երաժիշտը, նա Հայաստանը համարում է իր «հոգեւոր տունը»»,- ասել է Մեդիամաքսի տնօրենը:

Ian Gillan & Mediamax
Իէն Գիլանը Mediamax լրատվական գործակալության աշխատակիցների հետ


Ֆիլմի պրեմիերան նվիրված է Deep Purple-ի վոկալիստի 65-ամյա հոբելյանին, որը երգիչը նշեց օգոստոսի 19-ին:

«Մեզ համար հատկապես հաճելի է, որ ֆիլմի պրեմիերան կլինի «Շանթ» հեռուստաալիքով: Այս տարի մենք «Շանթի» հետ համատեղ իրականացրեցինք կարեւոր մի նախագիծ` «Իէն Գիլանը` «Հայ Սուպերսթարի» հատուկ հյուր» հեռուստատեսային շոուն: Վստահ եմ, որ այդ շոուն կարեւորագույն խթան հանդիսացավ ոչ միայն «Հայ Սուպերսթարի» անմիջական մասնակիցների, այլեւ Հայաստանում ռոք-երաժշտության բազմաթիվ երիտասարդ երկրպագուների համար»,- ասել է Արա Թադեւոսյանը:

“Pictures of home” ֆիլմը Մեդիամաքսի կողմից արտադրվել է Zoom Production ստուդիայի հետ համագործակցությամբ: Ֆիլմի գլխավոր հովանավորն է «ՀայՌուսգազարդը», որը հովանավորել է նաեւ Armenia Grateful 2 Rock նախագիծը:

Ian Gillan
Ռոքի լեգենդ Իէն Գիլանն ու “Հայսուպերսթարի” մասնակիցները


Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում նաեւ այն մարդկանց ու կազմակերպիչներին, ովքեր մեծ ավանդ են ունեցել Armenia Grateful 2 Rock նախագծի եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Իէն Գիլանի համերգների իրականացման գործում` Rock Aid Armenia նախագծի հեղինակ Ջոն Դիին, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանին, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլին, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությանն ու նրա գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, bmi ավիաընկերությանն ու «Արմենիա Մարիոթ» հյուրանոցին, «Տրիադա» ստուդիային, PanArmenian Photo-ին: Մեդիամաքսը հատուկ շնորհակալություն է հայտնում Սուսաննա Օհանջանյանին եւ Արա Գեւորգյանին արխիվային տեսանյութերի տրամադրման համար:
 
 
Ռոքի լեգենդ Իէն Գիլանն ու “Հայսուպերսթարի” մասնակիցները

Ռոքի լեգենդ Իէն Գիլանն ու “Հայսուպերսթարի” մասնակիցները

Մեդիամաքսը կներկայացնի ֆիլմ Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանի մասին

Մեդիամաքսը կներկայացնի ֆիլմ Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանի մասին

Ֆիլմի պրեմիերան նվիրված է Deep Purple-ի վոկալիստի 65-ամյա հոբելյանին

Ֆիլմի պրեմիերան նվիրված է Deep Purple-ի վոկալիստի 65-ամյա հոբելյանին

 Իէն Գիլանը Mediamax լրատվական գործակալության աշխատակիցների հետ

Իէն Գիլանը Mediamax լրատվական գործակալության աշխատակիցների հետ

0
1153 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: