×


Պինկաս Ցուկերման

Պինկաս Ցուկերման

Ջութակահարը երկու “սերերի” հետ Երեւանում է Առաջին անգամ Երեւան է ժամանել ջութակահար Պինկաս Ցուկերմանը` “Zukerman Chamber Players” խմբով: «Գրեմմիի» բազմակի մրցանակակիրը այսօր 19:30-ին համերգով հանդես կգա Արամ Խաչատրյան համերգասրահում: Հնչելու են Բոկերինի, Մոցարտի, Բրամսի ստեղծագործությունները: Pinkas Zukerman Ջութակահարը 50 տարի է` “երաժշտության ճամփայով” է գնում, ծնվել է Թել Ավիվում, ուսանել Ջուլիարդի դպրոցում, ուսուցիչն էլ հայ Իվան Գալամյանն է եղել: Նա կարծում է, որ ճիշտ ձեւով է մեծացել եւ գիտի կյանքի արժեքը: “Երաժշտությունը հաղորդակցության հզոր միջոց է, ես էլ գիտեմ` ինչպես դա օգտագործել, բայց երբեք չեմ չարաշահում: Իրավունք չունես սխալ նվագել, գեղեցիկ ձայնով երաժշտություն է պետք հնչեցնել, անկեղծ էմոցիաներով նվագել, իսկ դա գալիս է ինտելեկտից”,- ասաց Պինկաս Ցուկերմանը “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ: Pinkas Zukerman Այս տարի հայտնի ջութակահարը վարել է Grammy մրցանակաբաշխությունը, նրա կատարումները հնչում են բազմաթիվ հոլիվուդյան ֆիլմերում: Ցուկերմանը Երեւանում ելույթ է ունենալու “XXI-ի Հեռանկարներ” 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում: Չորս տարի բանակցություններից հետո միայն հնարավոր է դարձել ջութակահարի այցի կազմակերպումը Հայաստան: “Իրականացավ մեր վաղեմի երազանքներից մեկը: Կատարողական արվեստի թագավորը Հայաստանում է, ողջունում ենք նրա այցը”,- ասաց փառատոնի նախագահ եւ գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: Pinkas Zukerman Փառատոնի աջակիցն է ՀՀ մշակույթի նախարարությունը: “Աշխարհի լավագույն երաժիշտներին ենք հյուրնկալում: Մշակութային կյանքը մտնում է հունի մեջ: Համերգին մեզ կզգանք համաշխարհային արվեստի մի մասը”,- ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ցուկերմանը 2009-ից Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավիրայլ գլխավոր դիրիժորն է, վարում է կատարողական վարպետության ծրագիրը Մանհեթենի երաժշտանոցում: Հանդես է գալիս Դանիել Բարեմբոյմի, Վլադիմիր Աշկենազիի, Իտցաք Պերլմանի, “Օրիոն” եւ “Տոկիո” լարային քառյակների եւ այլ երաժիշտների հետ: Արդեն 11 տարի է` ամուսնացած է իր ուսանուղուհու հետ, ով եւս ջութակահար է եւ նվագում է նրա խմբում: “Երբեք ազատ չեմ. միշտ երաժշտության մեջ եմ: Կինս էլ հրաշալի է նվագում. ծագումով Հարավային Աֆրիկայից է: Երաժշտության մեջ եմ ամեն առումով: Նվագելը բարդ է, բայց պետք է հեշտ մատուցվի, եթե մտածես` գագաթնակետին ես հասել, ցած կգլորվես”,-  նշեց ջութակահարը: Ջութակահարն ասում է` դեռ “այնքան բան” ունի անելու, բայց Երեւան էլի կայցելի: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW