Բանկը նշեց գործունեության երկու տարին
“ՊրոԿրեդիտ Բանկը” փետրվարի 9-ին Golden Tulip հյուրանոցում նշեց Հայաստանում իր գործունեության երկու ամյակը:
“ՊրոԿրեդիտը” հանդիսանում է բանկային եւ ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրող, 100 տոկոս արտերկրյա կապիտալով բանկ, որի գործունեությունն ուղղված է հատկապես փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը:
Երեկույթի ժամանակ ելույթ ունեցավ Հայաստանի “ՊրոԿրեդիտ Բանկի” գործադիր տնօրեն Բերտոլտ Հերցֆելդը: Նա իր երախտագիտությունը հայտնեց բոլորին ցուցաբերած աջակցության համար եւ կիսվեց բանկի ձեռքբերումներով:
Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը ընդգծեց հայաստանյան ֆինանսական համակարգում “ՊրոԿրեդիտի” գործունեության կարեւորությունը:
“ՊրոԿրեդիտի” Խորհրդի նախագահ Քրիստոֆ Ֆրեյտագն էլ ընդգծեց վստահելի լինելու կարեւորությունը. ճգնաժամի պայմաններում հասել են նրան, որ Հայաստանում բանկը կարողանա տարածվել, եւ հաջողվել է բացել 9-ը մասնաճյուղ:
“Ուզում եմ նշել գեղեցիկ աղջիկների անուշիկ ժպիտը”. Արմեն Ամիրյան
Բանկի տարեդարձին ներկա էր նաեւ Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը: Նա արդեն մեկ տարի է` բանկի հաճախորդն է, չունի ոչ մի բողոք եւ գովեստի բազում խոսքեր: “Սպասարկման որակը, առաջարկները շատ գոհացուցիչ են: Եվ հատկապես ուզում եմ նշել գեղեցիկ աղջիկների անուշիկ ժպիտը, որ ամենակարեւորն է հաճախորդի տրամադրության բարձրացման համար: Շնորհավորում եմ տարեդարձի կապակցությամբ: Ինձ համար շատ ուրախալի է, որ եվրոպական կապիտալով բանկը ներկա է Հայաստանում: Որքան մեծ լինի արտասահմանյան, օտար, հատկապես եվրոպական կապիտալով բանկերի առկայությունը, այնքան ամուր եւ վստահելի կլինի մեր տնտեսությունը: Գերմանական կապիտալի հետ գործ ունենք, իսկ գերմանացի ներդրողները շատ երկարաժամկետ ներդրումներ են անում: Մենք էլ որպես հաճախորդ պետք է նպաստենք բանկի կայացմանն ու զարգացմանը, որպեսզի օտարերկրյա ներդրողները “Պրոկրեդիտի” միջոցով գան Հայաստան”,- ասաց Արմեն Ամիրյանը:
Հյուրերը բանկին իրենց բարեմաղթանքները հղեցին, երկարակեցության կենացը խմեցին եւ հյուրասիրությունից օգտվեցին :):
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
12,267







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: